Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2,5 լիտր հեղուկ։ Շոգ եղանակին «արտահոսքը» կարող է հասնել մինչեւ 4 լիտրի։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Գիտնականների հաշվարկներով մոտավորապես մեկ լիտր հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը։ Երկու լիտրի դեպքում` նվազում է մտավոր գործունեության ընդունակությունը, երեքից լիտրից հետո գլխապտույտ է սկսում, չորսի դեպքում` հնարավոր են ուշաթափություն և սրտի նոպաներ։  

Օրգանիզմի խոնավության պակասի մոտ մեկ երրորդը կարող են լրացնել հացը, ապուրները, մրգերն ու բանջարեղենը, իսկ երկու երրորդը` տարբեր հյութերն ու ըմպելիքները։ Ահա թե ինչպես են մասնագետները հինգ բալանոց սանդղակով գնահատում ծարավը հագեցնելու զանազան ըմպելիքների ընդունակությունը։
/ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ - Ի՞նչ խմել շոգին "Արտակարգ ալիք"" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԵՂԻ'Ր ՀՄԱՅԻՉ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ


Ի՞նչ խմել շոգին
 
 
Загрузка...


Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2,5 լիտր հեղուկ։ Շոգ եղանակին «արտահոսքը» կարող է հասնել մինչեւ 4 լիտրի։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Գիտնականների հաշվարկներով մոտավորապես մեկ լիտր հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը։ Երկու լիտրի դեպքում` նվազում է մտավոր գործունեության ընդունակությունը, երեքից լիտրից հետո գլխապտույտ է սկսում, չորսի դեպքում` հնարավոր են ուշաթափություն և սրտի նոպաներ։  

Օրգանիզմի խոնավության պակասի մոտ մեկ երրորդը կարող են լրացնել հացը, ապուրները, մրգերն ու բանջարեղենը, իսկ երկու երրորդը` տարբեր հյութերն ու ըմպելիքները։ Ահա թե ինչպես են մասնագետները հինգ բալանոց սանդղակով գնահատում ծարավը հագեցնելու զանազան ըմպելիքների ընդունակությունը։

Թեյ

Շոգ եղանակին թեյի օգտակարությունը մասնագետները գնահատել են հինգ միավոր։ Այն ծարավը հագեցնելու լավագույն միջոցն է։ Դրա համար երեք անգամ ավելի քիչ թեյ է հարկավոր, քան ջուր։ Ընդ որում` նշանակություն չունի այն սառն է, տաք, թե գոլ։ Կանաչ թեյի օգտին է խոսում նաև նրանում առկա P վիտամինը, որը բարերար ազդեցություն է ունենում անոթների վրա և ատամները չի դեղնացնում։ Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Սև թեյն օրգանիզմի տոնուսը բարձրացնում է կոֆեինի հաշվին։ Թեյը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգտակար են քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները կանխելու համար։   

Այս ամենով հանդերձ բժիշկները խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում ութ բաժակից ավելի թեյ խմել։

Ջուր

Սա ծարավը հագեցնելու ամենատարածված և առայժմ ամենաէժան միջոցն է։ Մեծ քանակությամբ աղերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը, վաստակելով չորս միավոր, գտնվում է հաջորդ տեղում։ Այն թարմացնում է, խթանում ախորժակը և անցկացնում հոգնածությունը։ Ծարավն ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ որեւէ այլ թթու հատապտուղ գցեք։
Խորհուրդ չի տրվում թորած ջուր խմել։

 Կաթ և կաթնամթերք

Կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակվող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են։ Բացի այդ, օրգանիզմը դրանք շատ արագ է յուրացնում։ Մեկ ժամվա ընթացքում կաթնամթերքը յուրացվում է համարյա 91 տոկոսով, իսկ կաթը` 32։  Եթե ձեր շրջապատի ջերմաստիճանը գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները, ապա փորձեք մի բաժակ անյուղ կամ ջրով բացված կաթ խմել։ Այն չի կարելի խմել ճաշելուց հետո։

Բնական հյութեր և նեկտարներ

Ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը։ Թթուն գրգռում է համային ռեցեպտորները, սկսում է ուժեղ թքարտադրություն, և մարդկանց սկսում է թվալ, որ շուրջն այդքան էլ շոգ չէ։ Պտղամիս պարունակող կամ խառը հյութերն ավելի վատ են հագեցնում ծարավը, սակայն ավելի օգտակար են։ Շոգ եղանակին ավելի լավ է խմել ջրով բացված հյութեր, որոնք օրգանիզմն ավելի հեշտ է յուրացնում։ Անհրաժեշտ է խուսափել չոր խտանյութերով պատրաստված հյութերից։

Կվաս

18-րդ դարում Մոսկվայում եղած ճանապարհորդները գրում էին, որ այնտեղ մարդիկ ջրի փոխարեն կվաս են խմում և այդ պատճառով երբեք չեն հիվանդանում այն ախտերով, որոնք առաջանում են վատորակ ջուր օգտագործելու հետեւանքով։ 19-րդ դարում իսկապես ապացուցվում է այն փաստը, որ կվասն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այս ըմպելիքի մեջ խոլերայի եւ տիֆի հարուցիչները 20 րոպե անց ոչնչանում են։ Կվասը հաղթահարում է ոչ միայն ծարավի, այլև քաղցի զգացումը և նպաստում է սնունդը մարսելուն։ Պարբերաբար օգտագործելու դեպքում այն բարերար ազդեցություն է ունենում նաև նյարդային համակարգի վրա։ Խորհուրդ չի տրվում շշերի մեջ լցված, գազավորված կվաս խմել, որն արհեստական հավելումների պատճառով կորցնում է օգտակար հատկությունները։

Լիմոնադ

Լիմոնադը բոլոր ժամանակակից գազավորված հյութերի նախահայրն է,  որի հիմքում կիտրոնի հյութն էր։ Ներկայիս գազավորված հյութերի մեջ արհեստական նյութերն այնքան շատ են, որ դրանք նույնիսկ մեծ քանակությամբ խմելիս բոլորովին ծարավը չեն հագեցնում և ավելին` կարող են երեխաների ալերգիայի պատճառ դառնալ։ Դրանց մեջ պարունակվող այդ ամբողջ «քիմիան» բերանի մեջ տհաճ համ է թողնում և ստիպում կրկին որևէ բան խմել։ Իսկական օգտակար լիմոնադը կարելի է պատրաստել տնային պայմաններում` ընդամենը հանքային ջուրը խառնելով ցանկացած մրգային խյուսի հետ։

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ | Ավելացրեց: erkusov.com (12.07.13) | Հեղինակ: "Արտակարգ ալիք" W
Դիտումներ: 1099 | Տեգեր: առողջ ապրելակեպ, օգտակար խորհուրդներ կենցաղի համար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...