Շատերն ուտելու ընթացքում ջուր խմելու սովորություն ունեն: Իսկ դա վնասակար սովորություն է, և դրանից պետք է ազատվել: Հեղուկ պետք է ընդունել ուտելուց առնվազն 15-20 րոպե առաջ: Նրանց, ովքեր ստամոքսի ցածր թթվայնությամբ գաստրիտ ունեն, խորհուրդ է տրվում ուտելուց 30 րոպե առաջ լոռամրգու (клюква) կամ հապալասի (брусника) օշարակ խմել: Լավ է օգնում նաև օշինդրի, երիցուկի, սուսամբարի, հիպերիկի (зверобой) բուսախառնուրդ-թուրմը: Մարդու օրվա հեղուկի չափաբաժինը խիստ անհատական է: Առողջ մարդուն օրական անհրաժեշտ է մոտ 2 լ հեղուկ, իսկ այս կամ այն հիվանդության դեպքում` հեղուկի օրվա չափաբաժինը պետք է նշանակի մասնագետը:

/ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ - Ե՞րբ և ի՞նչ խմել " />
Загрузка...