Ինչպես արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակըՀատվածներ Լ.Զայվերտի «Ձեր ժամանակը ձեր ձեռքերում է» գրքից
           
 «Չկա ավելի հեշտ բան, քան զբաղված լինելը և ոչինչ ավելի դժվար, քան լինելն արդյունավետ»:
                        Ալան Մաքքենզի
 
/Աշխատող խորհուրդներ - Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Կարիերա » Աշխատող խորհուրդներ


Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը
 
 
Загрузка...


Հատվածներ Լ.Զայվերտի «Ձեր ժամանակը ձեր ձեռքերում է» գրքից
           
Ինչպես արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը «Չկա ավելի հեշտ բան, քան զբաղված լինելը և ոչինչ ավելի դժվար, քան լինելն արդյունավետ»:
                        Ալան Մաքքենզի

 «Եվ ու՞ր, ինչի՞ վրա գնաց ողջ ժամանակը…»,- հաճախ կլսես աշխատանքի բեռան տակ կքած անհանգիստ ղեկավարի շուրթերից: Մեզ բոլորիս ծանոթ է այդ խնդիրը, երբ անխուսափելի տագնապն իշխում է քեզ: Բայց ոչ այդքան գերծանրաբեռնվածությունը, որքան սեփական ժամանակը պլանավորելու անկարողությունն է ստիպում շատ մենեջերների  60 ժամ և նույնիսկ ավելին շաբաթվա մեջ անցկացնել գրասեղանի առջև:   Հին ծովագնացների ասացվածքը պնդում է. «լողում եմ ոչ թե այնպես, ինչպես քամին է քշում, այլ այնպես, ինչպես առագաստս կուղղեմ»: Շատ մենեջերներ չափազանց են տարվում գործունեության գործընթացով, գործողության արդյունավետությամբ և թույլ են դնում շեշտը վերջնական նպատակի վրա, ինչի մասին վկայում են ներքոհիշյալ հակադրությունները.

• Շատ մենեջերներ նախընտրում են ճիշտ անել գործեր ճիշտ գործեր անելու փոխարեն:

• Հարցեր լուծել լուծման մի քանի տարբերակներ (ստեղծագործական այլընտրանքներ) փնտրելու փոխարեն:

• Գումարներ խնայել ծախսման արդյունավետությունը գերագույնին հասցնելու փոխարեն:

• Պարտականություններ կատարել` արդյունքների հասնելու փոխարեն:

• Նվազեցնել կորուստները շահույթները մեծացնելու փոխարեն:

Եթե չունեք ժամանակ, աշխատեք այս նյութի և վերոնշյալ գրքի վրա, որպեսզի ունենաք ժամանակ: Այս մտքերը ձեզ կսովորեցնեն
Ռացիոնալ օգտագործել ձեր տրամադրության տակ եղած ժամանակը:
Մտածել նպատակաուղղված  և աշխատել նպատակներին համապատասխան:
Նախնական պլանավորման շնորհիվ ինքնավստահություն ձեռք բերել և ազատվել սթրեսներից:
Ամեն օր հաջողություններ ունենալ և ազատ ժամանակ «գողանալ»:

Ի՞նչ է ձեզ համար նշանակում ժամանակը

Հենց գործարար աշխարհում են ամենաշատն օգտագործում «Ժամանակը փող է» արտահայտությունը: Իսկ ձեզ համար ժամանակը համարժե՞ք է փողի, ժամանակը փո՞ղ է:
Միգուցե փողը ձեզ համար ավելի՞ն արժե, քան ժամանակը: Թե՞ ժամանակը փողից թանկ է:
Ահա մեր թեզիսները.

Ժամանակը ոչ միայն փող է:
Ժամանակը շատ ավելի գնահատելի է, քան փողը: ժամանակն այնպիսի մի բան է, ինչպիսին ինքը` կյանքն է:
Ժամանակը անդառնալի է:
Ժամանակը հնարավոր չէ բազմացնել:
Ժամանակը հնարավոր չէ փոխանցել: ժամանակը հեռանում է անվերադարձ:
Ինչպե՞ս եք դուք վերաբերվում ձեր ժամանակին:
Ամեն մի ղեկավարի հաջողություն կախված է ոչ միայն նյութական-տնտեսական մեծությունից, այլև նրանից ինչպես է նա տնօրինում իր ամենաթանկ արժեքը` ժամանակը: Ուստի սովորե՛ք արդյունավետ տնօրինել ձեր ժամանակը, արձանագրեք ձեր թերացումները այս առումով նմանապես, ինչպես դա անում եք, ասենք, մարդկանց ղեկավարելու ոլորտում:

Ահա մի քանի կարծիք ժամանակի տնօրինման մասին.

«Նա , ով թույլ է տալիս իր ժամանակին դուրս թռչել իր ձեռքից, բաց է թողնում իր կյանքը: Նա, ով ձեռքերում է պահում իր ժամանակը, ձեռքերում է պահում իր կյանքը»:
Ալան Լեքեյն

«Ժամանակն ամենասահմանափակ կապիտալն է, և եթե դու չես կարողանում տնօրինել այն, չես կարող տնօրինել ուրիշ ոչինչ»:
Պիտեր Դրաքեր

«Հաջողակ ղեկավարներն ունեն տարբեր բնավորություններ ու հատկանիշներ, բայց մի հատկանիշ միացնում է նրանց բոլորին. նրանք գիտակցված ու համակարգված են օգտագործում իրենց ժամանակը և ազատ պահեր թողնում իսկապես կառավարմանն ու հաջողությունների հասնելուն ուղղված գործողությունների համար»:

«Ամենակարևորը ձեր կյանքում վերջին հաշվով ձեր ժամանակն է»:                    
Ալան Լեքեյն



Մտածե'ք այս մասին:

Ինչպես արդյունավետ օգտագործել աշխատանքային ժամանակը

Այսօր սկսվում է ձեր մնացյալ կյանքի առաջին օրը:
Ապրեք ժամանակի մեջ գիտակցված և ժամանակ գտեք կարևոր գործերի համար:

    Ժամանակ գտեք աշխատանքի  համար. դա հաջողության նախապայմանն է:
    Ժամանակ գտեք խորհելու համար. դա ուժի աղբյուրն է:
    Ժամանակ գտեք խաղի համար. դա երիտասարդ մնալու գաղտնիքն է:
    ժամանակ գտեք կարդալու համար. դա գիտելիքի աղբյուրն է:
    ժամանակ գտեք ընկերության համար. դա երջանկության գրավականն է:
    Ժամանակ գտեք երազանքի համար. դա է ճանապարհը դեպի աստղեր:
    Ժամանակ գտեք սիրո համար. դա կյանքի իրական բերկրանքն է:
    ժամանակ գտեք ուրախության համար. դա հոգու երաժշտությունն է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Աշխատող խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (08.02.16)
Դիտումներ: 1041 | Տեգեր: Հաջողության գաղտնիքներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...