2000-ական թվականներին հասուն կյանք մտած սերնդի ներկայացուցիչներն այսօր նշում են իրենց 30-ամյակը, իսկ դա նշանակում է, որ նրանք սկսում են մտածել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են՝ կենսաթոշակային հիմնադրամը, պարտքերի մարումը և ընտանեկան ծախսերը:

Դրամական խորհուրդներ նրանց, ովքեր 30 տարեկան ենԼավ լուրն այն է, որ ֆինանսական ծառայությունների ոլորտը մեծ անհամբերությամբ է սպասում այդ սերնդի հաճախորդներին։ U.S. News & World Report պարբերականն առաջարկում է մի քանի խորհուրդնր, որոնք կօգնեն առավել հաջողակ լինել ֆինանսական ոլորտում։

1.Խնայե´ք այնպես, կարծես այսօր 2009թ. է

Խնայողությունների տեմպերը, որպես կանոն, կտրուկ աճում են ճգնաժամի ժամանակ, և 2009-ը ևս մեկ անգամ դա ապացուցեց։ Ֆինանսական անկայունության վտանգը միլիոնավոր մարդկանց ստիպեց մտածել առօրյա ծախսերի մասին և հրաժարվել ոչ պիտանի գնումներից (նոր սմարթֆոն կամ նոր կոշիկ)։ 2000-ականների նորաթուխ սերունդը պետք է այսօր հետևի այդ օրինակին. անիմաստ չծախսի գումարները, բացի խնայողության հաշիվ և սկսի կուտակել կենսաթոշակի համար։

/Աշխատող խորհուրդներ - Դրամական խորհուրդներ նրանց, ովքեր 30 տարեկան են " />
Загрузка...