Խորհուրդներ մասնագետից. եղունգների խնամք

Եղունգները չկոտրատվելու համար առաջնահերթ է տնային աշխատանքներ կատարելիս հագուստ կամ ամաններ լվանալիս անհրաժեշտ է ձեռնոցներ կրել, որովհետե լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և  եղունգները վնասող քիմիական նյութեր։ Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել վաննաներով, քսուքներով։ /Գեղեցկություն - Խորհուրդներ մասնագետից. եղունգների խնամք " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Խորհուրդներ մասնագետից. եղունգների խնամք
 
 
Загрузка...


Խորհուրդներ մասնագետից. եղունգների խնամք

Եղունգները չկոտրատվելու համար առաջնահերթ է տնային աշխատանքներ կատարելիս հագուստ կամ ամաններ լվանալիս անհրաժեշտ է ձեռնոցներ կրել, որովհետե լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և  եղունգները վնասող քիմիական նյութեր։ Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել վաննաներով, քսուքներով։

Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չի եղել հնում կանանց ձեռքերի, ոտքերի եղունգների հինա դնելը։ Հինան օգտակար միջոց է նաև ոտքերի հոտի և քրտնքի դեմ։
Ոտքերի եղունգները խնամելու համար պետք է հինայի լուծույթով վաննաներ ընդունել։ Այս պրոցեսը 3-4 անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի։ Ձեռքերը հինայի լուծույթով խնամելու համար անհրաժեշտ է այն վրձնով քսել եղունգների    մակերեսին    և    թողնել 20-30 րոպե։

Եղունգների խնամքի ավելի պարզ միջոց է պանրաջուրը (աղաջուր)։ Աղի մեջ պարունակվող կալցիումը շատ օգտակար է եղունգների սնուցման համար։
«Միրալյուքս» ֆիրմայի արտադրությամբ լաքի տեսքով եղունգների խնամքի միջոցները, որոնք պարունակում են Մեռյալ ծովի աղը տարբեր վիտամիններով հարուստ, նույնպես օգտակար են։

Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ մաքուր եղունգներին։

Տարածված միջոց է մեջտեղից կիսած կիտրոնի մեջ եղունգների խրելը կամ կիտրոնի հյութը եղունգներին քսելը։ Եվ ընդհանրապես ցանկացած ցիտրուսային մրգի կեղևը  կարելի   է  կտրատել,  լցնել եռացրած ջրի մեջ և եղունգները 20– 30 րոպե թողնել այդ զանգվածի մեջ։

Մետաղյա խարտոցները նպաստում են եղունգների շերտավորմանը։ Եղունգների շերտավորմանը խթանում է նաև արյան վատ շրջանառությունը, հետևաբար՝ ձեռքերը պետք է մերսել եղունգների կողքերով բարձրանալով դեպի մատները, ապա մինչև ձեռքի հոդերը։

Եղունգներին ցանկացած լաք քսելուց առաջ անհրաժեշտ է դրանք անգույն լաքով պատել, այնուհետև քսել գունավոր լաքը, որից հետո պատել մեկ այլ լաքով ֆիքսատորով, որը եղունգներին տալիս է փայլ։
Եղունգների շուրջը գտնվող կաշին (կուտիկուլ) անհրաժեշտ է հեռացնել միայն շատ լինելու և եղունգի ազատ շնչելուն խանգարելու դեպքում։
Կուտիկուլը հեռացնելուց առաջ այն փափկացնելու նպատակով պետք է հատուկ գել կամ քսուք քսել, որից հետո հատուկ փայտիկի միջոցով (նարնջի կամ դեղձի փայտից), որը լինում է բարակ, երկար, տափակ ծայրով, կուտիկուլը զգուշորեն ետ հրել, որպեսզի եղունգը չվնասվի։ Այս պրոցեսը կոչվում է չոր մաքրում։
Խնամեք և  պահպանեք ձեր եղունգները։


Իր մասնագիտական խորհուրդները տվեց եղունգների
լաքապատող Վարդուհի Պետրոսյանը



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (20.07.13)
Դիտումներ: 8545 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, եղիր հմայիչ, եղունգների խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...