Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Նիհարելու բնական միջոց. վարսակի եփուկ
 
 


   168.am

 
 
 

Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։

Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։
Այն կարգավորում է նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն է գործում սրտի վրա և կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Վարսակը նաև էներգիայի աղբյուր է, որն արժե ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Պետք է իմանալ, որ՝


Վարսակն օգնում է

1. Իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հոգալ սրտի մասին

Հարկավոր է պարզապես ամեն առավոտ՝ քաղցած ժամանակ, խմել վարսակի եփուկ:
Վարսակը հարուստ է ճարպոտ օմեգա-6 ամինաթթուներով և լինոլաթթվով, որոնք օրգանիզմին «ճիշտ» ճարպերով են ապահովում և թույլ են տալիս նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը՝ պաշտպանելով մեզ սրտային հիվանդություններից։

2. Պակասեցնել կալորիաների թիվը

Վարսակի մեջ շատ քիչ կալորիաներ կան, սակայն այն շատ սննդարար մթերք է։
Այն պարունակում է առողջ ճարպեր, բջջանյութ, հանքանյութեր, օլիգոէլեմենտներ։
Այդ պատճառով էլ այն դիետայի համար գերազանց մթերք է համարվում։

 

3. Մաքրել օրգանիզմը

Վարսակի բաղադրության մեջ եղած ամինաթթուների գործածումը լյարդին թույլ է տալիս լեցիտին արտադրել։ Լեցիտինն անհրաժեշտ է դետոքսիկացիայի և օրգանիզմը մաքրելու համար։
Բջջանյութով հարուստ վարսակ օգտագործելով՝ մենք մեր անոթների պատերը մաքրում ենք ճարպային նստվածքներից և խոլեստերինից։

 

4. Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը

Վարսակ խորհուրդ են տալիս նաև այն մարդկանց, ովքեր տառապում են դիաբետից։
Օգտակար բուսական մանրաթելերը լավացնում են մարսողությունը և օսլայի յուրացումը՝ կարգավորելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։


5. Պաշտպանվել քաղցկեղից

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ վարսակի մեջ եղած որոշակի ֆիտոքիմիական նյութեր մեզ կարող են պաշտպանել քաղցկեղի զարգացման ռիսկից։
Այդ պատճառով էլ ամեն օր վարսակ գործածելու կարևորությունն ակնհայտ է։
 


 

6. Բարելավել մարսողությունը

Վարսակն իջեցնում է լեղաթթվի մակարդակը՝ հեշտացնելով աղեստամոքսային տրակտում սննդի անցանելիությունը և կանխելով աղիների խցանումները։
Վարսակը պարունակում է, այսպես կոչված, «դանդաղ» ածխաջրեր, որոնք, յուրացվելով, երկար ժամանակով չեզոքացնում են քաղցի զգացումը։

 

Ինչպե՞ս է վարսակի եփուկն օգնում նիհարել

Վարսակի եփուկը կամ թուրմը վիտամիններից, հանքանյութերից և բջջանյութից բաղկացած իսկական կոկտեյլ է։
Այն հագեցվածության զգացում է հաղորդում և մեզ ազատում շատ ուտելու անհրաժեշտությունից։
Օրգանիզմը հագեցնելով օգտակար նյութերով՝ մենք կանոնավոր և հաստատուն կերպով քաշ ենք կորցնում։

Վարսակն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները։ Այդ պատճառով էլ մենք էներգիայի հորդում ենք զգում և նկատում վիտամինների, պրոտեինների, հանքանյութերի և օլիգոէլեմենտների շնորհիվ կատարվող դրական փոփոխությունները։
Բացի դրանից, վարսակի եփուկը թույլ չի տալիս, որպեսզի ավելորդ հեղուկը մնա օրգանիզմում, ինչն էլ նպաստում է այտուցներից խուսափելուն։

 

Ե՞րբ է պետք խմել վարսակի եփուկը

Եփուկը խմիր 1 ամիս, յուրաքանչյուր առավոտյան՝ քաղցած։
Օրվա 1-ին կեսի համար առույգությունն ապահովված է։
Այս եփուկը պետք է խմել նաև հիմնական սննդի ընդունումից հետո։

 

Ինչպե՞ս պատրաստել վարսակի եփուկը և ինչքա՞ն խմել

 

Վերցրու 1 բաժակ վարսակ, մի քիչ դարչին և 2 լիտր ջուր։


Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 21.05.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (21.05.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 1134 | Տեգեր: դիետաներ, գեղեցկություն և առողջություն, մարմնի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...