Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Թթվասերից պատրաստված դեմքի դիմակներ
 
 
Загрузка...


Թթվասերից պատրաստված դեմքի դիմակները հիանալի միջոց են մաշկի բոլոր տեսակների համար:

Չոր մաշկը խոնավացնելու և սնուցելու համար խորհուրդ է տրվում քսել  բարձր յուղայնության թթվասեր, և ընդհակառակը՝ յուղոտ մաշկը խնամելու համար պետք է օգտագործել ոչ յուղալի թթվասեր: Բավական է միայն հաստ շերտով թթվասեր քսել դեմքին և թողնել այն 15-20 րոպե: Այս դիմակը մաշկն ավելի երիտասարդ եւ էլաստիկ է դարձնում:

Թթվասերով պատրաստված դեմքի թարմացնող դիմակները ոչ միայն կարող են թթվասերից կազմված լինել, այլև կարելի է նաև ներառել այլ բաղադրիչներ: Չոր մաշկի համար պետք է ավելացնել ձվի դեղնուց, քերած գազար եւ հատապտղի հյութ: Յուղոտ մաշկի դեպքում կարելի է օգտագործել սպիտակուց, հյութեր և ցիտրուսային մրգեր: Դիմակը պետք է հավասարապես քսել դեմքի ու պարանոցի վրա և թողնել 20 թոպե, ինչից հետո մի լավ լվանալ այն: Բացի այդ, նման դիմակները հիանալի սպիտակեցնում են մաշկը եւ հեռացնում պիգմենտացիան:


Թթվասերով դիմակներ չորացած եւ նորմալ մաշկի սնուցման եւ խոնավացման համար:

1 ճ. գդ. թթվասերը խառնել 1 ձվի դեղնուցի և 1 ճ. գդ. գազարի հյութի հետ (կարելի է նաև օգտագործել 1 ճ. գդ քերած գազար): Ստացված զանգվածը քսեք դեմքի վրա և 15-20 անց լվացեք տաք ջրով:

Այս դիմակը նաև օգտակար է մաշկի գույնը բարելավելու համար:


Յուղոտ մաշկի համար նախատեսված տոնուսը բարձրացնող դիմակ:

1 ճ. գդ. թթվասերը մի լավ խառնեք կամ հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Ստացված զանգվածին ավելացրեք 1 ճ. գդ. կիտրոնի կամ ցիտրուսային այլ մրգերից  (նարինջ, մանդարին և թուրինջ) քամած հյութ, նորից խառնեք եւ քսեք դեմքին՝ թողնելով 15 րոպե: Այնուհետեւ, լվացեք գոլ ջրով:

Ավելի չոր տեսակի մաշկի տոնուսը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում սպիտակուցը փոխարինեք դեղնուցով, իսկ ցիտրուսային հյութերի փոխարեն՝ օգտագործեք ցանկացած հատապտղի կամ մրգի (խնձոր, խողող, կիվի, բալ, ծիրան, դեղձ, սեխ, ձմերուկ և այլ) հյութ:


Թթվասերից պատրաստված սպիտակեցնող դիմակը շատ լավ միջոց է պեպենների և այլ պիգմենտացիոն բծերի համար:

Պեպենները լիովին սպիտակեցնելու համար փորձեք հետեւյալ դիմակը. 1 ճ. գդ թթվասերը խառնեք նույն քանակությամբ կիտրոնի հյութով և ստացված զանգվածը քսեք դեմքի վրա՝ թողնելով 15-20 րոպե:

Այս բաղադրատոմսում բացի կիտրոնի հյութից, կարելի է նաև ավելացնել մանրացված մաղադանոս:

Պեպենների սպիտակեցման համար շատ լավ միջոց է թթվասերից և ծովաբողկից բաղկացած դիմակը (0, 5 ճ. գդ. թթվասերին ավելացնում են 1 ճ. գդ ծովաբողկի հյութ): Այս զանգվածը քսեք միայն պեպենների վրա և թողեք 10 րոպե:


Սպիտակեցնող, թարմացնող և սնուցող դիմակ չոր մաշկի համար:

1 ճ. գդ թթվասերին ավելացրեք 1 թ. գդ դեմքի համար նախատեսված սնուցող կրեմ (կարելի է անգամ մանկական) և 2 ճ. գդ կիտրոնի հյութ: Այս ամենը միասին խառնեք և քսեք դեքին: 15 րոպե անց լվացեք դեմքը տաք ջրով:


Խոնավեցնող և մաքրող ազդեցություն ունեցող դիմակներ չոր, նորմալ և կոմբինացված մաշկի համար:

Միատարր զանգված ստանալու համար 1 ճ. գդ թթվասերը խառնեք 1 ձվի դեղնուցով և 1 ճ. գդ վարսակի կամ բրնձի ալյուրով: Ստացված զանգվածը քսեք դեմքին եւ15-20 րոպե անց լվացեք դեմքը սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով:
 












Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (04.12.16) | Հեղինակ: Naturalmask.ru W
Դիտումներ: 1311 | Տեգեր: պատրաստված, դեմքի, դիմակներ, Թթվասերից | - Վարկանիշ -: 0.0/0