Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Կարելի՞ է տատու անել մարմնի ինտիմ մասերում, ինչ պետք է իմանան տատուի սիրահարները...
 
 
Загрузка...


Այսօր բավականին նորաձև է մարմնի տարբեր մասերում դաջվածքներ ու պիրսինգներ անելը: Հայաստանում՝ հատկապես երիտասարդության շրջանում, այդ երևույթը լայն տարածում է գտել վերջին տասնամյակում: 
Սկզբնական շրջանում թե´ դաջվածքը, թե´ պիրսինգը ծիսական բնույթ են կրել: Այդ կերպ մարդիկ ցույց են տվել իրենց պատկանելիությունը այս կամ այն ցեղախմբին, իսկ այսօր այն համարվում է  մարդու իմիջի մի մասը, շրջապատից տարբերվելու միջոց:


Դաջվածքը (Tattoo) ունի  մոտ 5000 տարվա պատմություն, նախկինում արվել է ստրուկների և տնային կենդանիների վրա՝  օտար ցեղերի կողմից դրանց առևանգման վտանգից խուսափելու և տարբերակելու  համար:  Իսկ պիրսինգ (piercing) բառը թարգմանաբար նշանակում է ծակել, անցք անել: Օրինակ՝  Հին Հնդկաստանում մի քթանցքին օղ ունենալը վկայում էր, որ կին ամուսնացած է, Հին Հռոմում զինվորները օղեր էին կախում կրծքին՝ ի նշան ուժի և առնականության:
        
Այսօր  շատ հաճախ երիտասարդները պիրսինգ կամ դաջվածք են անում հանուն գեղեցկության՝ երբեմն չփորձելով պարզել դրանց նշանակությունն ու չգիտակցելով այն հանգամանքը, որ դրանք կարող են անգամ վտանգել իրենց առողջությունը:

«Tattoo ART» կենտրոնի մասնագետ Լիդիա Գրիգորյանի խոսքով՝ «Տատուներ և պիրսինգներ անելիս հատուկ մշակված հակացուցումներ չկան:  Թերևս միայն այն, որ խստորեն պետք է պահպանել հիգիենայի կանոնները և ճիշտ խնամքը: Հակառակ դեպքում մեծ է վարակների և բորբոքումների առաջացման հավանականությունը»: Խորհուրդ չի տրվում տատուներ անել հղի կանանց, ինչպես նաև  մի քանի հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, մաշկային  խնդիրների առկայության պարագայում,- գրում է Life Panorama-ն:

Հայաստանում դաջվածքներ հիմնականում անում են երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ: Ըստ մասնագետի, դաջվածքներ կարելի է անել մարմնի բոլոր հատվածներում՝ անգամ ինտիմ մասերում: Հայաստանում դաջվածքի գինը սկսվում է 20.000-ից հասնելով մինչև մի քանի հարյուր հազար դրամի՝ կախված աշխատանքի բարդությունից ու ծավալից:

Պիրսինգի պարագայում վտանգը, լավագույն դեպքում, բորբոքային պրոցեսների առաջացումն է: Մասնագետներն այն կարծիքին են, որ պիրսինգներն ու տատուները կարող են վեներական հիվանդությունների պատճառ դառնալ, մասնավորապես ՄԻԱՀ, ՁԻԱՀ, ինչպես նաև մաշկային հիվանդություններ: Դա հիմնականում պայմանավորված է օրգանիզմում օտար մարմինների ներթափանցմամբ: Հնարավոր վտանգներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ չեն տալիս պիրսինգ անել, եթե առկա են քրոնիկ հիվանդություններ՝  կոլիտ, գաստրիտ, խոց և այլն: Դաջվածք կամ պիրսինգ հատկապես վտանգավոր է  կատարել տնային պայմաններում, քանի որ կրկնակի մեծանում է վարակ ձեռք բերելու հավանականությունը:

Ինչևէ, եթե որոշել եք պիրսինգ կամ տատու ունենալ ձեր մարմնի վրա, ապա պետք է իմանալ որ՝

- քրոնիկ հիվանդությունների

- բարձր ջերմության

- մաշկային խնդիրների

- ցավազրկող միջոցների նկատմամբ ալերգիկ  ռեակցիաների դեպքում արգելվում է կատարել դաջվածք կամ պիրսինգ:


Մասնագետները  խորհուրդ են տալիս նաև ձեռնպահ մնալ կրծքի պիրսինգներից, քանի որ այն խախտում է կաթնագեղձի նորմալ աշխատանքը:

Վտանգների ու դրանց հետևանքների մասին խոսվել է բազմիցս, բայց միևնույնն է, մարդիկ չեն հրաժարվում դրանցից, անգամ ռեկորդներ են սահմանում: Օրինակ, պիրսինգների ամենամեծ քանակով ռեկորդակիր է համարվում շոտլանդացի Էլայնա Դեվիդսոնը:  Նա կրում է շուրջ 700 պիրսինգ, որից 30-ը` լեզվի վրա:  Կինը երբեք չի հանում իր զարդերը, որոնց ընդհանուր կշիռը 3 կիլոգրամ է:

Եթե, այնուամենայնիվ, կա դաջվածք կամ պիրսինգ ունենալու մեծ ցանկություն, ապա խորհուրդ է տրվում օգտվել բարձրակարգ մասնագետների ծառայություններից: Պարզապես հիշեք, որ երիտասարդ տարիքում այդքան երանելի դաջվածքն ու պրիսինգը 60-ից հետո՝ մաշկի առաձգականության նվազման հետևանքով, զավեշտալի տեսք են ունենում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (22.05.15)
Դիտումներ: 4733 | Տեգեր: Սա հետաքրքիր է, մարմնի խնամք, գեղեցիկ մարմին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...