/Գեղեցկություն - Շուրթերի կոնտուրինգ. ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. photo " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 16.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Շուրթերի կոնտուրինգ. ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. photo
 
 


   

Հաստ շուրթեր ունենալու համար ամենեւին էլ պարտադիր չէ ներարկումներ անել։ Ինչ է շուրթերի կոնտուրինգը եւ ինչպես այն կիրառել առօրյա դիմահարդարման մեջ. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։

Շատ աղջիկներ են երազում հաստ շուրթերունենալու մասին, «Ջոլիի շուրթեր» սինդրոմը վաղուց  հանգիստ չի տալիս շատերին։ Մինչեւ վերջերս  շուրթերը հաստացնելու   միակ միջոցը համարվում էին ներարկումները, սակայն բյութի բլոգեր եւ դիմահարդար Խուդա Կատանն այդ հիվանդագին եւ ոչ միշտ հաջող պրոցեդուրայի փոխարեն առաջարկում է շուրթերի կոնտուրինգը։ Այն արվում է մատիտի միջոցով եւ ճիշտ տեխնիկային տիրապետելու դեպքում իսկապես թույլ է տալիս մեծացնել շուրթերը։ Իհարկե, դա զուտ տեսողական խաբկանք է, սակայն Կատտանի կարծիքով, ով բազմիցս շուրթերի ներարկումներ է արել, մատիտ օգտագործելն ավելի հարմար է։

Խուդա Կատտանը թողարկել է կոնտուրինգի համար սեփական ապրանքանիշը եւ արդեն մարտին այն հնարավոր կլինի գնել համացանցում։

Կոնտուրինգի տարբերակները մի քանիսն են։ Ներկայացնում ենք կոնտուրինգի ամենահեշտ երկու տարբերակները։

Տարբերակ առաջին.

Ձեզ պետք է տոնային կրեմ, շրթներկ, շրթներկից մուգ մատիտ, շուրթերի սպիտակ մատիտ, շուրթերի փայլ։

Դեմքին տոնային կրեմ քսելիս քսեք նաեւ շուրթերին. շուրթերն ամբողջությամբ պետք է պատվեն տոնային կրեմով։

Այնուհետեւ շուրթերը ընդգծեք մատիտով։ Եթե նպատակ ունեք դրանք լայնացնելու, ապա կարող եք փոքր ինչ անցնել սահմանը եւ մատիտը քսել սահմանից դուրս, այնուհետեւ նույն մատիտը քսեք վերին եւ ներքեւի շուրթերի  հատման գծերին։ Հենց սա էլ կոնտուրինգի հիմքն է։

Այնուհետեւ շրթներկ քսեք. այն պետք է լինի ավելի բաց երանգի, քան մատիտը։ Վերջում արդեն ավելացրեք փայլը, որը շուրթերը տեսողականորեն մեծացնում է։


Տարբերակ երկրորդ.

Առաջին քայլը նույնն է, ինչ նախորդի դեպքում. շուրթերին ամբողջությամբ տոնային կրեմ քսեք, այնուհետեւ վերցրեք փափուկ սպիտակ մատիտը եւ ներկեք շուրթերի կենտրոնական հատվածը։ Հաջորդ քայլը. ընդգծեք շուրթերը մատիտով, որը համընկնում է շրթներկի գույնին։ Շուրթերի սպիտակ մատիտը կոկիկ այնպես տարածեք, որ շատ նկատելի չլինի եւ միեւնույն ժամանակ դրանց փարթամություն հաղորդի։Այնուհետեւ շուրթերը ներկեք վարդագույն շրթներկով կամ փայլով։

Պետք է ընդգծել, որ եթե ցանկանում եք շուրթերի կորեկցիայի փուլերը չերեւան անգամ մոտիկից, անհրաժեշտ է օգտվել որակյալ կոսմետիկայից, որոնք ունեն մարմնագույն տեքստուրա։ Բացի այդ, կորեկցիայի ժամանակ շուրթերը պետք է իդեալական վիճակում լինեն։ Մի մոռացեք դրանք փափկեցնել  բալզամների միջոցով։

 

CAzxnA-VEA

 

 

.

879280848a73f4bcd73f1f28ca8fbb4c

 

 

ee08b4dbd38fd66ed10c4be1c597aa5c

Untitled

 

 

 

45cf918cf616ed477547a026213d9f9f

 

 

7eb9622434baa24275a1d0891c6976d7_fitted_740x740 1e9eb7969edc7fa2525966394db8d294_fitted_740x740

lips-brown

 

 



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 05.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (05.03.16)
Դիտումներ: 825 | Տեգեր: դեմքի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...