Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Շերտազատեք մաշկը՝ ազատվելով մաշկի մեռած բջիջներից
 
 
Загрузка...


 
Պարզապես լոգանք ընդունելը կամ դեմքը լվանալը չեն օգնում մաքրել դեմքի մեռած բջիջները: Մաշկի շաբաթական շերտազատումը լավագույն միջոցն է, որն օգնում է ազատվել մաշկի մեռած բջիջներից՝ հարթեցնելով և խոնավեցնելով այն:

Մաշկի շերտազատումն անհրաժեշտ է մաշկի բոլոր տեսակների համար՝ անկախ նրանից՝ մաշկը յուղո՞տ է, թե՞ ոչ:

Մաշկը շերտազատելու համար բոլորովին պետք չեն քիմիական տարրեր: Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կարող եք գտնել ձեր խոհանոցում, այս բոլոր մթերքները հրաշալի կերպով մաքրում են մաշկն ու այն ազատում մեռած բջիջներից:

Ձեզ ենք ներկայացնում հրաշալի մթերքներից մի քանիսը

Վարսակի փաթիլներ- Վարսակի փաթիլները հրաշալի կերպով մաքրում են մաշկի բոլոր տեսակները:

2 ճ/գ վարսակի փաթիլները լցրեք տարայի մեջ, ավելացրեք 2 ճ/գ յոգուրտ և 1 ճ/գ մեղր: Խառնուրդը քսեք դեմքին և մերսեք: Խառնուրդը դեմքի վրա պահեք 10-15 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Պրոցեդուրան կրկնեք շաբաթական 1-2 անգամ, ոչ ավելի: Այս սկրաբը կարող եք քսել նաև մարմնի այլ հատվածներին:

Շաքար և ձիթապտղի յուղ- Շաքարի և ձիթապտղի յուղի խառնուրդը նույնպես հրաշալի սկրաբ է մաշկի բոլոր տեսակների համար: Շաքարի բյուրեղներն օգնում են հեռացնել մաշկի մեռած բջիջները, մինչդեռ ձիթապտղի յուղը խոնավեցնում է մաշկը:

Կես բաժակ շաքարավազը խառնեք 2-3 ճ/գ սառը զտված ձիթապտղի յուղով, ավելացրեք 2-3 թ/գ մեղր և մի փոքր կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք դեմքին և տրորեք մի քանի րոպե, վերջում դեմքը լվացեք աղբյուրի ջրով: Շաբաթական 1-2 անգամ կրկնեք պրոցեդուրան:

Կանաչ թեյ- Կանաչ թեյը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք 2-3 թ/գ մեղր: Կարող եք ավելացնել նաև 1 ճ/գ սոդա: Բաղադրիչները խառնեք և հաստ շերտով քսեք դեմքին: Խառնուրդը թողեք մնա դեմքի վրա 10 րոպե, զգուշորեն տրորեք և լվացեք սառը ջրով: Պրոցեդուրան կատարեք շաբաթական 1 անգամ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (29.08.16)
Դիտումներ: 1231 | Տեգեր: բջիջներից, Շերտազատեք, մաշկի, ազատվելով, մաշկը՝, մեռած | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...