Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Քայլվածքը և կնոջ բնավորությունը
 
 
Загрузка...


▶ Քայլվածքը և կնոջ բնավորությունը
 

Վերջերս Բելգիայում կատարված հետազոտության արդյուքնում պարզվել են կնոջ քայլվածքի մի շարք բացահայտող գաղտնիքներ: Պարզվում է, որ ինչպես շուրթերի ձևի, մազերի և աչքերի գույն միջոցով, այնպես էլ կնոջ քայլվածքով կարելի հասկանալ, թե բնավորության ինչ գծերով է օժտված նա:

Մեր բնավորության մասին խոսում են նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսին ժեստերն են, աչքերի գույնը,շուրթերի ձևըմազերի գույնը… Այս շարքում պետք է նշել ևս մի կարևոր բան, որը կօգնի ձեզ հասկանալ դիմացինի բնավորությունն առանց երկար ժամանակ նրան ուսումնասիրելու, շփվելու:

Բացահայտեք մարդկանց ակնհայտ նախանշաններով, իսկ այս անգամ կփորձենք անել դա ըստ քայլվածքի:

Արագ, նյարդային ու անհանգիստ քայլվածքը խոսում է ակտիվ, կենսասեր մարդու մասին: Նրանք ճկուն են, շուտ կողմնորոշվող,առույգ:

Իսկ այ դանդաղ քայլվածք ունեցողներին բնորոշ են թուլությունը, հանգստությունը և նույնիսկ ալարկոտությունը: Նրանք, ովքեր դանդաղ են քայլում, դժվար են գործ սկսում, դժվար է նրանց ստիպել արագ կողմնորոշվել:

Լայն քայլեր դնողները էքստրավերտներն են: Այսպիսի մարդիկ նպատակասլաց են, նախաձեռնող, նաև գործունյա են: Հաճախ այս տիպին տղամարդիկ են պատկանում, քան կանայք:

Փոքր քայլերը բնորոշ են ինտրավերտներին: Այսպիսի մարդիկ են զուսպ են, զգույշ, հաշվենկատ, կարողնաում են հարմարվել, ճիշտ ըմբռնել դրությունը, իրավիճակը: Կարողանում են սրամտել: Այս տիպն ավելի բնորոշ է կանանց: Իսկ եթե վերջիններս քայլում են մեծ քայլերով և դանդաղ, ակնհայտորեն ձգտում են ցուցադրել իրենց, գրավել ուշադրություն:

«Թուլացած» քայլվածքը ցույց է տալիս մարդու անտարբերությունը դեպի շրջակայքն ու շրջապատողները: Այսպիսի քայլվածքը բնորոշ է դեռահասներին և երիտասարդներին, որոնք մշտապես կոնֆլիկտի մեջ են մեծահասակների հետ: Հաճախ իրենց մասին շատ մեծ կարծիքի են լինում:

Խաթարված ռիթմով քայլվածքը մատնում է մարդու թուլությունը: Նա կարող է զիջել ճանապարհը, փոխզիջումների գնալ, միայն թե անհարմար վիճակի մեջ չընկնի: Այսպիսի մարդիկ վախ են զգում շրջապատողներից:

Եթե հստակ ռիթմով են քայլում, բայց ճոճվում են աջ ու ձախ' շարժելով կոնքերը, հաճախ են տարբերվում իրենց ինքնավստահ, գոռոզ պահվածքով: Նրանք բարձր կարծիք ունեն իրենց հմայքի մասին և ձգտում են ամեն կերպ գրավել տղամարդկանց ուշադրությունը:

Եթե քայլում են դանդաղ, փոքր քայլերով' ձգտելով մարմնի վերին հատվածը շատ ուղիղ պահել, ապա այսպիսի մարդիկ հաճախ բարդույթավորված են, զսպված, շրջապատի հետ շփվելու խնդիրներ ունեն:

Նրանք, ովքեր արհեստականորեն ազդակային քայլվածք են ստեղծում. ընդգծված արագ և մեծ քայլերով են քայլում' թափահարելով ձեռքերը, փորձում են ակտիվ երևալ: Սակայն շատ հաճախ նրանք իրականում ոչ մի լուրջ գործ, զբաղվածություն չունեն: Այդ քայլվածքն ու հոգեբանությունը ավելի շատ հիշեցնում է «վազք տեղում»:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 743 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...