Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Կատարյալ պարանոց ունենալու 6 կանոն
 
 


   

Հիմնականում կնոջ տարիքը մատնում է ոչ թե դեմքը, այլ պարանոցը: Վերջինիս վրա, ինչպես ծառի կոճղին, կարող են հայտնվել, այսպես կոչված, տարիների օղակներ: Ներկայացնում ենք պարանոցը խնամելու մի քանի կանոն:

 
Կատարյալ պարանոց ունենալու 6 կանոն


Կանոն 1

Պարանոցը պետք է խնամել նույնքան, որքան դեմքի մաշկը: Եթե լվանում եք դեմքը, մաքրում եք այն տոնիկով, պիլինգ եք անում, դիմակ կամ սկրաբ՝ անպայման նույնը արեք պարանոցի շրջանում: Որքան շուտ սկսեք դա անել, այնքան լավ: Բացի այդ՝ շուտով պարանոցի խնամքը ձեզ համար գրեթե կդառնա սովորույթ, և դուք կզարմանաք, թե ինչպես եք նախկինում այդ մասն անտեսել:

Կանոն 2

Եթե դեմքին այս կամ այն խնամքի միջոցը քսելիս որևէ խնդիր չի առաջանում, ապա պարանոցի դեպքում այլ է: Հիշեք մեկընդմիշտ. կրեմ պարանոցին քսում են ներքևից վերև, իսկ դեկոլտեի շրջանում կենտրոնից կողքերը և կենտրոն:

Կանոն 3

Լվացվել ճիշտ է սառը ջրով, այն լավացնում է արյան շրջանառությունը, բացի այդ սառը ջրում քլորը քիչ ակտիվ է, քան տաքում: Ցնցուղ ընդունելիս անպայման ուղղեք սառը ջրի շիթը ձեր պարանոցին: Այն կլավացնի պարանոցի արյան շրջանառությունը:

Կանոն 4

Պարանոցի շրջանի մերսում գրեթե ոչ մի գեղեցկության սրահում չեն մատուցում և պատճառն այն է, որ այդ հատվածում է գտնվում վահանաձև գեղձը, իսկ վերջինիս վրա ճնշում գործադրել չի թույլատրվում: Սակայն ոչ ոք չի արգելում ինքնամերսում անել տնային պայմաններում՝ թեթևակի ապտակելով, մատների փափուկ ծայրերով թակելով պարանոցը, ինչպես դաշնակահարները դաշնամուր են նվագում: Ուշադիր եղեք պարանոցի մեջտեղի նկատմամբ, որտեղ գտնվում է վահանաձև գեղձը: Չէ որ վահանձև գեղձի վրա ցանկացած ճնշում կարող է առաջացնել դրա չափից դուրս ակտիվացում:

Կանոն 5

Բարձր, մեծ բարձերը վնասակար են գեղեցիկ պարանոցի համար, դրանք կարող են կնճիռներ առաջացնել: Բացի այդ մեծ բարձը կարող է ողնաշարի խնդրի պատճառ դառնալ:

Կանոն 6

Մի՛ մոռացեք պարանոցի վարժությունների մասին: Կարելի է վիզը ետ գցել, բացել բերանը և ստորին շրթունքը ուղղել դեպի քիթը: Վարժությունները ճիշտ է կատարել ամեն օր,- խորհուրդ է տալիս Ladynews-ը:

Как ухаживать за шеей - Все буде добре
 
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 11.06.15

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (11.06.15)
Դիտումներ: 1164 | Տեգեր: մարմնի խնամք, պարանոցի խնամք, գեղեցիկ մարմին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...