Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Պարզվում է՝ օծանելիքի բույրը պետք է համապատասխանեցնել մազերի գույնին
 
 


   

Պարզվում է՝ օծանելիքի բույրը պետք է համապատասխանեցնել մազերի գույնինԿանայք ականջներով են սիրում, իսկ տղամարդիկ՝ աչքերով։ Բայց երկուսի համար էլ կարևոր է մյուսից եկող բույրը։ Շատ կանայք հարցնում են. արդյո՞ք բույրերը կապ ունեն մազերի գույնի հետ։ Եվ եթե այս երկու գործոնները համադրվում են, ապա ինչպե՞ս անհրաժեշտ բույր ընտրել։ Կարելի է առաջին հարցին կարճ պատասխանել. այո, յուրաքանչյուր բույր հարմար է մազերի որոշակի գույնին։ Իսկ ահա երկրորդ հարցի պատասխանը կտա այս հոդվածը,- հաղորդում է fancy-journal.com-ը։

Օծանելիքը յուրահատուկ բույր ունի, որը կարող է մարդկային ընկալում ձևավորել, ավելացնել հմայքը։ Հաճախ զրուցակիցը ձեզ հիշում է այն բույրով, որը ձեր օծանելիքն է արձակում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որքան տարբեր բույրեր են թողարկում օծանելիք արտադրողները, և որքան դժվար է բազմազանությունից ընտրել սեփական բույրը։ Որպես կանոն, կանայք հիմնվում են իրենց ներքին զգացողության վրա և երբեմն այդ հնարավորություն է տալիս որակյալ օծանելիք ընտրել։ Սակայն ամբողջական պատկերի համար անհրաժեշտ է օծանելիքի բույրը համադրել մազերի գույնի հետ։

Մասնագետները բաց գույն ունեցող կանանց խորհուրդ են տալիս ավելի թեթև և բուսական բույրով օծանելիք ընտրել, որոնք ներդաշնակ կլինեն իրենց արտաքինին։ Շիկահերները կարող են ցիտրուսային բույր ընտրել, ինչպես նաև հասմիկի կամ վարդի։

Օծանելիքը պետք է թարմության բույր ունենա, կնոջն աշխուժություն և լավ տրամադրություն պարգևի։

Թխահերներին ու շագանակագույն երանգներով մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մեղրա-քաղցրային բույրեր, օրինակ՝ մարոկյան վարդի կամ հելիտրոպի։ Հարմար է նաև սովորական ակացիայի կամ վայրի կեռասի բույրը։

Թխահերները կարող են ձեռք բերել վանիլի, նարդոսի կամ հակինթի բույրեր։ Այդպիսի կանայք պետք է գուրմանական տարրերով օծանելիք ընտրեն, հատկապես՝ կոճապղպեղի, մեխակի, դարչինի բույրեր։

Կարմրահեր կանանց հարմար են կայուն և դինամիկ բույրերը։ Այս դեպքում անհրաժեշտ է գնել հապալասի, խոլորձի, մշկընկույզի բույրերը։ Կարմիր գույնն այս աղջիկների զարդն է, այն իր մեջ էներգիա և գրավչություն է պարունակում։ Այդ պատճառով նրանց հարկավոր են թարմ ու վառ բույրեր։ Հարմար են հակինթի և կծու կոճապղպեղի բույրերը։

Ընդհանուր առմամբ, փորձառու պարֆյումերներն ու նորաձեւության և գեղեցկության աշխարհի ներկայացուցիչները համակարծիք են, որ մազերի բնական գույնը կարող է ազդել օծանելիքի բույրի վրա։ Փորձարկումներ են կատարվել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ, օրինակ, սպիտակ կամ բաց-կարմրավուն մազերը թույլ են պահպանում օծանելիքի բույրը, քանի որ այս գույնի մազերը բարակ են և ավելի չոր։ Նուրբ էսենցիան կարող է արագ չեզոքանալ՝ թողնելով միայն օծանելիքի կտրուկ բույրը։ Այդ պատճառով, շատ կարևոր է օծանելիքն ընտրել մազերի բնական գույնին համապատասխան։

Երբեմն դժվար է որոշել, թե օծանելիքի բույրն ինչ կապ ունի մազերի գույնի հետ, ինչի արդյունքում դժվարություններ են առաջանում օծանելիքի ընտրության հարցում։ Օգտվելով վերը նշված խորհուրդներից՝ դուք առանց դժվարության ձեզ հարմար բույր կընտրեք, որը կհամապատասխանի ձեր մազերի բնական գույնին։


 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 29.05.15

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (29.05.15)
Դիտումներ: 1411 | Տեգեր: քո բույրը, Օծանելիք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...