Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 16.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Ո՞ր մթերքն է համարվում երիտասարդացնող և «հակատարիքային»
 
 


   

Տարիքին զուգահեռ, մենք սկսում ենք մաշկի վրա տարիքային նշաններ նկատել: Բարակ գծերը, «սագի թաթիկները» և միմիկ գծերը այն սովորական նշաններն են, որ կապված են տարիքի հետ: Սակայն, կան տարիքի դեմ պայքարելու տարբեր միջոցներ և դրանցից լավագույնը լավ ուտելիքի օգտագործումն է:

Ահա ներկայացնում ենք թոփ 10 ուտելիքներ, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում, երբ հասնում եք 20 և ավելի բարձր տարիքի

1. Ձիթապտղի յուղ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը պարունակում է որոշակի ճարպեր, որոնք ոչ միայն օգնում են վերահսկել սրտային հիվանդությունների ռիսկերը, այլ նաև նպաստում են հյուսվածքի բարելավմանը: Դրանք նաև պարունակում է պոլիֆենոլներ և ազդեցիկ հակաօքսիդանտներ: Եվ հենց սա է, որ այն դարձնում է լավագույն հակատարիքային սնունդը:
  
2. Մածուն/կաթնաշոռ

Դուք գիտեք, որ Վրաստանն ունի բազմաթիվ հարյուր տարեկաn մարդիկ` հենց կաթնաշոռի պարբերական օգտագործման շնորհիվ: Այո', սովորական մածունը ձեզ սլացիկ է դարձնում: Այն պարունակում է հակատարիքային ներուժ և կանխում է տարիքի հետ կապված հիվանդությունները: Պարունակում է նաև «օգտակար բակտերիաներ», որոնք պահպանում են ձեր առողջությունը: Կալցիումի մեծ քանակությունն անհրաժեշտ է օստեոպորոզը կանխելու համար:  

3. Ձկան պրոտեիններ և ճարպեր

Ձուկը պարունակում է Օմեգա 3 ճարպերի մեծ քանակություն, որոնք ունեն հակատարիքային ազդեցություն: Օմեգա 3 ճարպերը վերացնում են մաշկի խնդիրները և բարելավում հյուսվածքը: Ներառեք ձուկը ձեր սննդակարգում և կանխեք տարիքային նշաններն ու հիվանդությունները:  

4. Կակաո

Շոկոլադ սիրում է յուրաքանչյուրը, և բոլորս գիտենք, որ այն կակաոյի սերմերից է ստացվում: Կակաոն հարուստ է հակաօքսիդանտներով և բնական ֆլավոնոիդներով, որոնք կանխում են սրտի, երիկամների հիվանդությունները և օգնում վերացնել տարիքային նշանները` գծերն ու կնճիռները:  Դրանք դանդաղեցնում են ծերացման գործընթացը:


5. Ընկույզներ

Ընկույզները պարունակում են ճարպի մեծ քանակություն, նաև մանրաթելեր: Սրանք ձեր սննդակարգում ներառելը կանխում է մաշկի չորությունն ու տարիքային նշանները:


6. Գինի և Կանաչ թեյ

Կրճատեք ճարպ առաջացնող խմիչքների օգտագործումը և ներառեք մի փոքր սպիրտային խմիչք ձեր սննդակարգում: Գինիների լայն ընտրանու մեջ, կարմիր գինին լավագույնն է: Այն պարունակում է ռեսվերատրոլի մեծ քանակություն, որը նպաստում է տարիքային նշանների վերացմանը: Կես բաժակ կարմիր գինին կանխում է տարիքային գծերը: Կանաչ թեյը պարունակում է ֆլավոնոիդներ և հակաօքսիդանտներ: Ամեն առավոտ մի բաժակ կանար թեյ ըմպելը խթանում է հակատարիքային գործընթացը:

7. Հապալաս և Խաղող

Հատապտուղներն ու խաղողը հարուստ են հակաօքսիդանտներով: Դրանք հեռացնում են տարիքային բորբոքումները և օքսիդատիվ վնասները: Իսկ մյուս կողմից, խաղողը հարուստ է rեսվերատրոլով, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում մաշկի բջիջների վրա:
 
8. Բանջարեղենային և ոչ բանջարեղենային պրոտեիններ

Հակատարիքային պատշաճ սննդակարգը պետք է ներառի պրոտեինի տարբեր տեսակներ: Եթե բուսակեր եք, ապա թռչնամիսը կամ կենդանական միսը կարող եք փոխարինել լոբով, հազարով և այլն: Լոբու յուրաքանչյուր տեսակը պարունակում է պրոտեինի էական քանակություն: Կաթնային պրոտեինները նույնպես պետք է առկա լինեն սննդակարգում` կաթ, պանիր, կարագ և այլն:  
Եթե բուսակեր չեք, ապա կարող եք սննդակարգում ներառել հավի կամ հնդկահավի կրծքամիս: Ձուն նույնպես կարևոր է պարբերաբար օգտագործել: Կաթի պրոտեինները նույնպես անհրաժեշտ է ներառել: Կենդանական պրոտեիններըկարելի է ներառել, սակայն քիչ քանակությամբ:

9. Հացահատիկ

Օգտակար մանրաթելեր առկա են նաև ցորենում, որը պահպանում է ձեր մարմնի առողջությունն ու նիհարեցնում մարմինը: Շագանակագույն հացը հարուստ է այս մանրաթելերով: Հացին կարելի է գումարել նաև մի փոքր բրինձ: 

10. Համեմունքներ

Համեմունքների պարբերական օգտագործումը ձեր խոհանոցում կարող է կրճատել բարակ գծերն ու կնճիռները: Քրքումը հիանալի համեմունք է: Այն ոչ միայն ներառում են հատուկ ապրանքատեսակներում, այլ նաև սննդի մեջ, թխվածքների մեջ: Այն ունի հակաբորբոքային և բջիջները վերականգնող հատկություններ, որոնք կանխում են կնճիռներն ու տարիքային բծերը: 

Սխտորը, սոխը, դարչինը, դափնին, կլոր պղպեղն ու այլ համեմունքներն ունեն հակատարիքային հատկություններ: Փորձեք ներառել սրանք ձեր ամենօրյա սննդակարգում:
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 04.06.15

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (04.06.15)
Դիտումներ: 1544 | Տեգեր: դեմքի խնամք, մաշկի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...