Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


7 պատճառ՝ ինչո՞ւ չի հաջողվում նիհարել
 
 


   

7 պատճառ՝ ինչո՞ւ չի հաջողվում նիհարել

Steptohealth.ru կայքը գրում է, որ ավելորդ քաշն ամենատարածված խնդիրներից մեկն է: Կայքը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից:

1. Առաջին գործոնը, որը չի թողնում ազատվել ավելորդ քաշից, անբավարար քունն է կամ քնի խանգարումը: Ամեն ինչ շատ պարզ է՝ երբ մենք բավարար չափով չենք քնում, օրգանիզմում մեծանում է հորմոնների արտադրությունը, որոնք լավացնում են ախորժակը, քանի որ հոգնած կամ վատ հանգստացած ուղեղը մշտապես ավելի շատ էներգիայի կարիք ունի: Որպեսզի մարմինը կարողանա վերականգնել անհրաժեշտ ուժերը, խորհուրդ է տրվում քնել օրվա ընթացքում մինչև 8 ժամ: Այդ ընթացքում օրգանիզմը կարող է ավարտել բոլոր գործընթացները և ամբողջությամբ պատրաստ լինել հաջորդ օրվան:

2. Շաքարի չափից շատ օգտագործումը մեծացնում է օրգանիզմ մտնող կալորիաների քանակը և դանդաղեցնում նյութափոխանակությանը գործընթացը: Արդյունքում՝ տեղի է ունենում ճարպերի և շաքարի հավաքում, ինչի արդյունքում տեղի է ունենում քաշի ավելացում: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հետևել նրան, թե ինչ եք ուտում, և իմանալ օգտագործվող մթերքի էներգետիկ արժեքը, որպեսզի կարողանաք խուսափել թաքնված շաքարի օգտագործումից:

3. Իհարկե, մթերքի կալորիականությունը մեծ նշանակություն ունի, եթե խոսքն ավելորդ քաշի կամ ճարպակալման մասին է, սակայն այն որոշիչ չէ, քանի որ  իրականում կարևոր է կալորիաների և սնուցող մթերքների միջև, որոնք պարունակում են այս կամ այն մթերքները: Երբեմն մարդիկ զբաղվում են կալորիաների հաշվարկով, հասցնում դրանք նվազագույնի՝ արդյունքում՝ իրենց օրգանիզմը զրկելով անհրաժեշտ նյութերից, որոնք ընդունակ են լավացնել նյութափոխանակությունը և ապահովել նրա առողջությունը:

4. Նստակյաց կենսակերպը և ֆիզիկական ակտիվության պակասը շատ արագ ազդում են մեր կառուցվածքի վրա: Մարմինն արագորեն ավելորդ քաշ և ճարպային կուտակումներ է հավաքում: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում գոնե 30 րոպե նվիրել ֆիզիկական վարժություններին:

5. Վատ սնուցումը կարող է դանդաղեցնել քաշի նվազումը: Քիչ շարժվելը և ֆասթ-ֆուդը գեղեցիկ կառուցվածքի ամենամեծ թշնամիներն են: Նույնիսկ, եթե դուք ժամանակ չունեք, պետք չէ կիսաֆաբրիկատներ և այլ անառողջ սնունդ ուտել, քանի որ դրանցում գրեթե չկան սննդարար նյութեր: Փոխարենը՝ դրանք մեծ քանակով կալորիաներ ու ճարպեր են պարունակում, որոնք շատ օգտակար են առողջության համար: Բալանսավորված սնունդը, հակառակը, ապահովում է լավ ինքնազգացողություն և ցանկալի քաշ:

6. Եվս մեկ գործոն, որը դանդաղեցնում է ավելորդ քաշից ազատվելու գործընթացը, օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության խախտումն է: Այս դեպքում պետք է բժշկի դիմել, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչը կարող է լինել այդ հավասարակշռության խախտման պատճառը: Օգտակար կլինի նաև դիմել դիետոլոգի խորհրդատվության, որպեսզի նա խորհուրդ տա, թե ինչ մթերքներ կարող են արագացնել հորմոնալ հավասարակշռության ապահովումը:

7. Պատճառներից մեկը, որ ավելորդ քաշից չի ստացվում ազատվել, կարող է լինել օրգանիզմում ճարպաթթուների պակասը: Շատերը սխալմամբ կարծում են, թե հնարավոր է նիհարել՝ նվազագույնի հասցնելով ճարպերի օգտագործումը, սակայն դա այդպես չէ: Կարևոր է տարբերել վնասակար և օգտակար ճարպերը: Վերջիններն անհրաժեշտ են ճարպերի նյութափոխանակության համար, օգնում են օրգանիզմից հանել վնասակար ճարպերը, ինչպես նաև՝ հագեցածության զգացում են ապահովում: Օգտակար են ձկան, ընդեղենի, արևածաղկի մեջ պարունակվող ճարպերը:

Պատրաստեց 168.am-ը



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 03.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (03.03.16)
Դիտումներ: 3825 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...