Ինքերդ  ձեր և ձեր ուժերի նկատմամբ վստահությունը. սա կնոջ գեղեցկության հիմնական բաղադրիչներից է. առանց դրա ոչինչ չի լինի:

/Գեղեցկություն - Կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները
 
 


   

Ահա կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները։
 

Կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները
 

Ինքերդ  ձեր և ձեր ուժերի նկատմամբ վստահությունը. սա կնոջ գեղեցկության հիմնական բաղադրիչներից է. առանց դրա ոչինչ չի լինի:

Գիտակցումն  ու սեփական առանձնահատկության գիտակցումը. հավատացե՛ք այն բանին (անկախ նրանից թե ինչպիսին եք), որ ձեզ պես գոյություն չունի ամբողջ աշխարհում: Դուք միակն եք:

Կանացիությունը. անկախ նրանից, թե ինչն է նորաձև, քնքուշ, նուրբ և իրենց կանացիությունը ընդգծել կարողացող կանայք սիրված են հակառակ սեռի կողմից: Չմոռանաք փայփայել ինքներդ ձեզ: Խնամե՛ք ձեր դեմքը և մարմինը, հիշե՛ք ձեռքերի մասին. ձեռքերը միշտ մատնում են իրական կնոջը:

Հանգիստը. կանացի գեղեցկության բանաձևի մեջ առաջնային տեղերից մեկը զբաղեցում է առողջ քունը: Կնոջը անհրաժեշտ է քնել այնքան, որքան պետք է: Անքնության արդյունքը կարող են լինել վաղաժամ կնճիռները, պղտոր և հոգնած աչքերը և կապույտ շրջանակներն աչքերի շուրջ: Հիշե՛ք զբոսանքների  մասին:

Բնական գեղեցկություն. աշխատե՛ք քիչ օգտվեք դեկորատիվ կոսմետիկայից: Հասե՛ք այն աստիճանի, որ դուք դրա կարիքը չզգաք. դրա համար պետք է ուշադիր հետևեք ձեր սննդին և սպորտով զբաղվեք: Նաև շատ կարևոր է հանգիստը, որի մասին արդեն հիշատակել ենք վերևում:

Ներքին աշխարհը. զբաղվե՛ք ինքնազարգացմամբ,  կանգ մի՛ առեք նույնիսկ ձեր մտքերում, իսկ ավելի ճիշտ հենց մտքերում: Հիշե՛ք, որ նույնիսկ շատ գեղեցիկ կանանց «դատարկաբանություններից» տղամարդիկ շատ շուտ սառչում են: Գնացե՛ք թատրոն,  կինո, ցուցահանդեսներ, հետաքրքրվեք վերջին նորություններով, օգտակար կլինի նաև մեդիտացիայով զբաղվելը, չէ՞ որ արտաքին ներդաշնակությունը անհնար է առանց ներքին ներդաշնակության:

Ժպիտը երեսին և դրական մտքեր.  այն դեպքում, երբ առավոտյան արթնանալիս տրամադրությունը «զրոյի» վրա է, փորձե՛ք ինքնուրույն այն բարձրացնել: Ժպտացե՛ք, միացրե՛ք սիրելի երաժշտությունը, մոտեցե՛ք հայելուն և ասե՛ք. «Ես ամենագեղեցիկն եմ»:

Ահա սրանք են կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները: Իհարկե մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ լինում են օրեր, ուղղակի ոչինչ չենք ուզում և ինքներս մեզ հավատալը շատ դժվար է լինում: Այդ դեպքերում ամենալավ ու օգտակար միջոցը կլինի գեղեցկության սրահ հաճախելը, հավատացե՛ք՝ այդպես ձեր ինքնագնահատականը կբարձրանա:

 



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 1058 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...