Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 16.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Ի՞նչ պետք է իմանան աղջիկներն ու տղաները ինտիմ հիգիենայի մասին
 
 


   

Երիտասարդ հասակում մարդու մեջ ձևավորվում են բազմաթիվ սովորություններ, որոնցից հետագայում մեծապես կախված են մեր աոողջությունը, ինքնավստահությունը, ինչպես նաև ֆիզիկական հմայքը:


Առողջության և գեղեցկության առաջին նախապայմանը մաքրությունն է Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչև սեռական հասունացումը մաքրությանը մեծ նշանակություն չեն տալիս: Ֆիզիկական բուռն աճի և մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարևորվում: Եթե տանը կան անձնական հիգիենայի համար նպաստավոր պայմաններ (ցնցուղ, լոգարան), ուրեմն ոչինչ չի կարող արդարացնել երիտասարդ մարդու փնթիությունը:  Քնից աոաջ ամեն օր լողանալն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն օրվա ընթացքում քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտադրած արտազատուկները, որոնց մեջ կան փոշի, կեղտ, ինչպես նաև մաշկի մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած նյութեր, որոնք տհաճ հոտ ունեն: Տաք ցնցուղը թուլացնում է օրվա ընթացքում կուտակված լարվածության զգալի մասը, նպաստում նյարդային համակարգի հանգստանալուն և խաղաղ քուն պարգևում:

 

Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է և՛ աղջիկներին, և՛ տղաներին: Լավ կլինի, որ ամենօրյա լոգանք ընդունելն ու սեռական օրգանների լվացումը դառնան սովորություն: Անձնական հիգիենայի հիմունքներին վաղ տարիներից վարժեցումը, արտաքին սեռական օրգանների ամենօրյա պարտադիր լվացումները, այդ թվում նաև զուգարանից հետո, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների կանխարգելման պայմաններից    մեկն է:
Սեռական դաստիարակության կարևոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը և անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը:

 

Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի վերաբերյալ տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար աոաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ ու սարսափեցնող երևույթ։

 

Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր 10-11 տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենիկ պահանջներ պետք է իմանալ ու պահպանել: Չնայած դաշտանը ֆիզիոլոգիական օրինաչափ երևույթ է, որ վաղ թե ուշ լինում է բոլոր աղջիկների մոտ, օրգանիզմի համար լուրջ փորձություն է: Այսպես, դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ցնցուղի տակ լողանալ կամ հիգիենիկ
լվացումներ կատարել:

Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանզի կա վարակի անցման վտանգ արգանդի խոռոչ, որը շատ զգայուն է տարբեր տեսակի ախտածին մանրէների նկատմամբ:

Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ՝ դրանք անցնում են առանց բուժման, սակայն դեռահասներին բավական երկար ժամանակ տհաճություն են պատճառում: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և այսպես կոչված պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի (կոմպլեքս) պատճառ:

 

Ոմանք պնդում են, թե սեռական կյանքի ընթացքում պզուկները նվազում կամ անհետանում են: Դա, իհարկե, սխալ կարծիք է: Ավելի լավ է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, օգտագործել դիմահարդարման միջոցներ և հաճախակի փոխել սպիտակեղենը:

 

Տղամարդկանց ներկայացվող հիգիենիկ պահանջներն այնքան խիստ չեն, որքան կանանց համար, բայց պատանին պետք է իմանա իր սեռական օրգանների խնամքին առնչվող մի քանի հիմնական պահանջներ: Մանրէների զարգացման համար բարենպաստ և սնուցիչ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի և թլիփի միջև կուտակվող լորձը, մեզի, թլփաճարպի, ինչպես նաև երազախաբության ժամանակ արտադրված սպերմայի մնացուկները: Թլիփի մաշկը բորբոքվելով կարող է այտուցվել, առաջացնել սեղմումներ և նեղացում (ֆիմոզ), որը շատ ցավոտ է։ Երբեմն, բորբոքման հետևանքով, առաջանում են կպումներ, որոնք բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ:
Բնականաբար, բոլորին էլ հաճելի է, որ այն մարդը, որի հետ ինքը շփվում է, առնչվում է, աչքի ընկնի առողջությամբ, հիգիենայով։ Հմայիչ լինելը պայմանավորված է առաջին հերթին ժպիտով, որը ցուցադրում է առողջ, խնամված ատամները: Դրանք պարբերաբար պետք է մաքրել առավոտյան արթնանալուց հետո և երեկոյան քնելուց առաջ: Ներդաշնակ զարգացած առողջ մարմինը անձին տալիս է զգալի ինքնավստահություն և համարձակություն մարդկանց հետ շփվելիս: Դրա համար պետք է չափավոր սնվել և հնարավորության դեպքում զբաղվել սպորտով:


Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (կանայք)) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Подпишитесь на доски (Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1837 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...