/Գեղեցկություն - Ինչպես խնամել դեմքի մաշկը benice.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Ինչպես խնամել դեմքի մաշկը
 
 
Загрузка...



Շատ կանայք օգտագործում են տոնային կրեմ եվ  դիմահարդարվում, բայց քչերն են օգտվում հատուկ մաքրող միջոցներից: Արդյունքում դեմքին հայտնվում են կարմիր հետքեր, ցան, կորյակներ, որի համար ստիպված են լինում դիմել բժիշկի: Միշտ անկրկնելի տեսք ունենալու համար պետք է հիշել մի քանի պարզ կանոն.

- Դեմքի խնամքի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի տեսակը:

-Առավոտյան մաշկը պետք է մաքրել, տոնուսավորել, խոնավեցնել: Երեկոյան՝ մաքրել, տոնուսավորել, սնուցել:

-  Ձեր  դեմքը լվացեք երիցուկի , վաղինակի թուրմով կամ  հանքային ջրով:

- Օգտվեք առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող պրոֆեսիոնալ բուժական կոսմետիկ միջոցներից, որոնք  շատ ավելի արդյունավետ են , քան խանութներում լայն տարածում գտած քսուկներն ու դիմակները:

- Ցանկացած տիպի մաշկի դեպքում օգտակար է լվացվել առանց օճառի եվ միայն շաբաթը մեկ կարելի է օգտվել մանկական օճառներից: Ավելի ճիշտ է օգտագործել հատուկ միջոցներ՝ փափուկ փրփուրներ եվ գելեր: Եթե մաշկը չոր է, խուսափեք տտպող հատկությամբ օժտված կոսմետիկ միջոցների օգտագործումից:

- Լվացվելուց հետո մաշկն ամբողջությամբ մի չորացրեք, այլ խոնավեցրեք սրբիչով կամ թղթե անձեռոցիկով:

- Կոսմետիկան պետք է դեմքից հեռացնել հատուկ մաքրող կաթով կամ ծայրահեղ դեպքում կրեմով, եվ ոչ մի դեպքում՝ օճառով ու ջրով:

- Ցուրտ եղանակին տանից դուրս գալուց մեկ ժամ առաջ պետք է դեմքին քսել՝ սնուցող, տաք եղանակին՝ խոնավեցնող կրեմ:

- Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել մաշկը, սնուցել այն դիմակներով: Դա կարելի անել նաեվ տանը, բայց ցանկալի է մասնագետի խորհրդատվությունը, ով Ձեզ համար կընտրի մաշկի խնամքի անհատական ծրագիր՝ հաշվի առնելով Ձեր տարիքը, մաշկի վիճակը եվ տեսակը:

Այսպես օրինակ երիտասարդների մոտ շատ ակտուալ են կորյակային խնդիրները, որոնք լուծվում են հատուկ ծրագրով, որի մեջ մտնում են մաշկի մաքրումն ու հատուկ դիմակները: Միջին տարիքի կանանց առաջարկվում է մաշկի խնամքի ամբողջական  ծրագիր, որն իրենից ներկայացնում է մի շարք տարբեր դիմակների հաջորդաբար տեղադրում: Տարիքով կանանց օգնում են երիտասարդեցնող էֆեկտով խոնավեցնող ծրագրերը:  Դեմքը կարելի է խնամել նաեվ տնային պայմաններում, դրա համար գոյություն ունեն մի շարք պարզ, բայց արդյունավետ դիմակներ,որոնց կծանոթանաք մեր հաջորդ հոդվածներում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (13.05.16) | Հեղինակ: benice.am
Դիտումներ: 1066 | Տեգեր: դեմքի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...