Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Ինչի՞ կարող է հանգեցնել որովայնային ճարպը և ինչպես ազատվել դրանից
 
 


   

 

Ավելորդ կիլոգրամները, հատկապես որովայնի տարածքում կուտակված ճարպը  կարող է շոշափելի վնաս պատճառել մարդուն:

 

zdorovie.com-ը ներկայացրել է այդ խնդրի պարզաբանման վերաբերյալ բավականին հետաքրքիր տեղեկատվություն:

 

Ինչու՞ պետք է տղամարդիկ ուշադրություն դարձնեն որովայնի հատվածում առաջացած ճարպակալման խնդրին

 

Նման խնդրի առաջացման դեպքում կտրուկ բարձրանում է հիպերտոնիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլինի նկատմաբ  կայունության, սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, քաղցկեղի որոշ տեսակների, նյութափոխանակային համախտանիշի, քնի ապնոեի առաջացման ռիսկերը: Այն նաև հանգեցնում է տրիգլիցերիդների մակարդակի աճի ու  բարձր խտության լիպոպրոտեինների  ցածր մակարդակի:

 

Ինչպե՞ս պարզել, որ ձեզ մոտ չափից շատ է որովայնի հատվածում ճարպային կուտակումները

 

Մարդու իրանի ծավալը բավականին լավ ուղղորդիչ  է: Կոնքերի ու իրանի  շրջագծի կամ հասակի ու զանգվածի  հարաբերակցությունը   թույլ կտա ավելի հստակ ցուցանիշներ ունենալ, իսկ իրանի  չափերի վերաբերյալ ցուցանիշները թույլ կտան հասկանալ,  թե ինչ վիճակում է գտնվում ձեր մարմնի նշված հատվածը:

Տղամարդկանց մեծ մասի համար սրտանոթային ու մի շարք այլ հիվանդությունների ռիսկի գործոնը  բարձրանում է, եթե իրանի չափերը հասնում են 102 սմ-ի:

 

Ազդում  է արդյոք տարիքը  ճարպային կուտակումների վրա

 

Տարիքի հետ մարդիկ կորցնում են  մկանային զանգվածը, հատկապես, եթե նրանք ֆիզիկաապես ակտիվ չեն: Իսկ մկանային զանգվածի կորուստը նվազեցնում է կալորիաների այրման արագությունը: Այսինքն, եթե դուք չնվազեցնեք օգտագործվող կալորիաների քանակությունը  կամ չավելացնեք ֆիզիկական ակտիվության մակարդակը, դուք կարող եք գիրանալ:

 

Գոյություն ունի արդյոք գենետիկ հակվածություն որովայնի տարածքում ավելորդ ճարպերի կուտակման նկատմաբ

 

Կառուցվածքն ու գիրության նկատմաբ հակվածությունը  կարող են գենետիկ լինել, սակայն տղամարդկանց մեծ մասի մոտ  այդ խնդրի առաջացումը պայմանավորված է վարած կենսակերպով:

 

Հնարավոր է  արդյոք  գարեջրի օգտագործման արդյունքում ձեռք բերել «գարեջրային որովայն»

 

Ալկոհոլի չափից շատ օգտագործումը կարող է դառնալ որովայնի հատվածում ճարպակալման առաջացման պատճառ: Սակայն նշել, որ «գարեջրային որովայնը»   առաջանում է միայն գարեջրի օգտագործման հետևանքով`  ճիշտ չէ: Ալկոհոլի չարաշահումը միշտ բարձրացնում է ճարպակալման առաջացման ռիսկը և այս պարագայում բացարձակ կարևոր չէ, թե ալկոհոլային ինչ միջոցներ եք օգտագործում: Բացառություն է կազմում միայն գինին, որի ոչ բացասական ազդեցությունը ապացուցվել է  մի շարք հետազոտությունների արդյունքում:

 

Այսինքն,  որքան քիչ է ալկոհոլը,  այնքան քիչ են կալորիաները և հետևաբար ավելի քիչ է ճարպակալման առաջացման ռիսկը:

 

Ինչպես ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից

 

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից,  անկախ նրանից, թե դա մարմնի որ հատվածում է, պետք է հետևեք հիմնական կանոններին:

 

1.    կրճատեք ալկոհոլի օգտագործումը

2.    կրճատեք սննդի չափաքանակը

3.    փոխեք սննդակարգը

4.    սննդակարգում ընդգրկեք  ճարպի ցածր պարունակությամբ առողջ մթերքներ

 

5.    ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը

 

Առողջության ու հասարակական ապահովագրության   վարչությունը խորհուրդ է տալիս  առողջ տարեց մարդկանց  շաբաթական 150 րոպե կատարել միջին ինտենսիվությամբ աէրոբիկայի վարժություններ, կամ 75 րոպե ակտիվ մարզումներ, որոնք հարկավոր է  համատեղել ուժային  վարժությունների հետ:

 

Հաճախակի քաշի պահպանման համար անհրաժեշտ է լինում ավելացնել ծանրաբեռնվածությունը, սակայն, եթե ժամանակը չի բավականացնում շարունակական վարժությունների համար, կարող եք օրվա ընթացքում կատարել  կարճաժամկետ մարզումներ: Աշխատեք նաև ընթրիքից հետո զբոսնել դրսում:

 

Ավելորդ քաշից ազատվելուց հետո աշխատեք պահպանել ձեր ձեռքբերած քաշը՝ առողջ դիետաների ու կանոնավոր ֆիզիկական վարժությունների շնորհիվ:

 

Կարելի է արդյոք ազատվել մեծ փորից ծնկածալումի միջոցով

 

Ծնկածալումն ամրացնում է որովայնային մկանները, սակայն արդյունքի հասնելու համար միայն առանձին վարժությունները   բավական չեն: Այդ ամենը հարկավոր է համատեղել առողջ սննդակարգի ու կանոնավոր ֆիզիկական ակտիվության հետ:

 

Հիշեք, որ որովայնի ճարպից հնարավոր է   ազատվել, հարկավոր է  պարզապես ցուցաբերել ծայրաստիճան համբերություն ու ջանասիրություն: Կարող եք ընդամենը մի քանի ավելորդ կիլոգրամների կորուստի շնորհիվ ունենալ հիանալի ինքնազգացողություն ու նվազեցնել առողջության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 03.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (03.09.16)
Դիտումներ: 833 | Տեգեր: Ինչպես, ճարպը, դրանից, Ինչի՞, ազատվել, որովայնային, կարող, հանգեցնել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...