Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 18.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Ի՞նչն է տղամարդուն գրավում կնոջ արտաքինում
 
 


   Kiss.am

Ի՞նչն է տղամարդուն գրավում կնոջ արտաքինում

Մազեր

Սանրվածքը պետք  է առավելագույնս բնական տեսք ունենա և ձգի ոչ միայն տղամարդու հայացքը,  այլ նաև նրա մոտ ցանկություն առաջացնի մատներով անցնել մազերիդ միջով: Նաև տղամարդկանց դուր  է գալիս,  երբ մազերը բուրում են թեթև,  հաճելի հոտով: Մազերի գույնը փոխելիս խորհրդակցեք ոճաբանի հետ,  քանի որ փոփոխությունները ոչ միշտ են լինում դեպի  լավը:

Զարդեր

Ձեռքերիդ մի´ դիր  չափից մեծ ապարանջաններ,  մատերի վրա մատանիների քանակը 2 ձեռքերին  չպետք  է գերազանցի 4- ը: Ավելի շատ մատանիների փոխարեն կարող են  լինել ականջօղեր` երկար,  մեծ կլոր` համապատասխան հագուստին: Ամենակարևորը՝  որ բոլոր զարդերը  լինեն նույն նյութից:

Մատները և ձեռքերը

Խնամված ձեռքերը միշտ գրավում են տղամարդկանց,  հենց այնպես,  ինչպես վանում են անխնամ ձեռքերը: Այսօր կան եղունգների ձևավորման  լայն հնարավորություններ,  բայց հարկավոր  չէ  շատ խորանալ դրանում,  հայտնի  է,  որ տղամարդկանց դուր  չեն գալիս  շատ երկար եղունգները:

Ատամները

Թող քեզ համար  լինի ոսկե կանոն՝  միշտ ողողել ատամները ուտելուց հետո,  քանի որ շատ տգեղ են նայվում ատամները` ուտելիքի մնացորդներ պարունակելով արանքներում,  եթե անգամ ատամները փայլում են:

Դիմահարդարում

Բնական դիմահարդարումը համարվում  է ամենագայթակղիչը տղամարդկանց համար:  Տղամարդիկ իրենց կողքին ուզում են տեսնել բնական գեղեցկություն,  այլ ոչ թե ներկված տիկնիկ,  որին անգամ հնարավոր  չէ համբուրել :

Բույրը

Տղամարդկանց ամենից  շատ դուր  է գալիս թեթև և «խուսափողական» բուրմունքը, որը նրանց մոտ առաջացնում  է ցանկություն քեզ մոտենալու,  այլ ոչ թե հեռու գտնվելու:

Ակնոցներ

Ակնոցները պետք  է  լինեն ոճային,   չափից  շատ «անսովոր» ակնոցները վանում են ոչ միայն տղամարդկանց այլ նաև երեխաներին:  Կարծում ենք՝ կենդանիներին օրինակ բերել հարկավոր  չէ:  Եվ ամենակարևորը՝ ակնոցները պետք  է սազեն ձեզ,  շատ  լուրջ մոտեցեք ակնոցի ընտրությանը:

Բացի այդ, տղամարդիկ  շատ են սիրում,  երբ իրենց սիրում և վստահում են ամեն հարցում:  Վիճելի հարցերում քո ուզածին հասիր ոչ թե գոռգոռալով,  այլ ժպիտով և քնքշանքով:

Տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու արվեստի գագաթնակետը համարվում  է այն,  որ իրեն համոզես ընդունել քո տեսակետը այնպես,  որ նա դա անգամ  չնկատի:  Ասա նրան,  որ նա  շատ բարի,  քնքուշ կամեցող  է,  և որոշ ժամանակ անց նա ինքն  էլ դրան կհավատա  և ամբողջությամբ կհամապատասխանի այդ կերպարին:

Շռայլի´ր հաճոյախոսություններ հատկապես նրա ընկերիների մոտ,  այսպես դու նրանց համար  էլ կդառնաս հրապուրիչ, անգամ եթե նրանք ի սկզբանե քեզ  չեն հավանել:  Թեթև և զիջող աղջիկները միշտ գրավել են տղամարդկանց, արմատախի´լ արա կոպտելու սովորությունդ:
Համոզված ենք,  որ դու ինքդ ունես քո հմայքի փոքրիկ գաղտնիքները,  որոնք կիրառել ես մինչև այժմ,  գումարի´ր դրանց այս խորհուրդները և հաջողությունը երաշխավորված  է:

Ի՞նչն է տղամարդուն գրավում կնոջ արտաքինում
 
 

Կանացի գեղեցկության ամենակարևոր գործոնները 
 
 
 

Իդեալական գեղեցիկ դեմքի չափանիշը 
 
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 06.07.15 | Հեղինակ: Kiss.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (06.07.15) | Հեղինակ: Kiss.am
Դիտումներ: 4627 | Տեգեր: երկուսով, Արտաքին տեսքի նշանակությունը սիրո հ, կանայք, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...