Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Հարսանեկան նորաձևություն
 
 


   

Վերջերս աշխարհի շատ դիզայներներ նշում են, որ ժամանակակից հարսնացուներին գեղեցիկ զգեստներն արդեն չեն բավարարում: Երկար սպասված այս օրը նրանք ցանկանում են լինել նաև գերժամանակակից: Սրահներում թերթելով նորաձևության տների կատալոգները՝ աղջիկները հիմա նախանձով հետևում են դերասանուհիների և մոդելների հարսանեկան զգեստներին:

 

Հարսանեկան նորաձևություն


Եվ այսպես, ի՞նչ զգեստ ընտրել, որ համապատասխանի նորաձևության պահանջներին, ձեր ճաշակին և իրադարձությանը: Այս սեզոնում կրկին նորաձև են բաց, առանց թևքերի զգեստները, ինչպես նաև սպիտակ գույնը (սպիտակի տարբեր երանգները):

Այսպիսով, գունային երանգների համարձակ խաղը, որ իրենց թույլ էին տալիս դիզայներները, մնացել է անցյալում: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում վերադարձ դեպի դասականը: Նոր սեզոնի ամենախոստումնալից միտումը դարձավ բոհեմական նորաձևությունը, որը վերջապես հասավ նաև կոնսերվատիվ հարսանեկան զգեստներին: Այս ոճում անփոխարինելի առաջնորդներից է Լուլյե Մոնիկը (Monique Lhuillier), ով համարձակորեն խառնում Է զանազան մշակույթներ` ստեղծելով շատ Էկզոտիկ, բայց Էլեգանտ սիլուետներ: Նա նախընտրում Է բաց զգեստներ` առանց թևքերի: Դիզայների հիասքանչ ստեղծագործություններից մեկը դարձավ «Տալիտա» մետաքսե զգեստը, որն առաջին հայացքից մարոկկոյական տունիկա Է հիշեցնում:

Հավաքածուներում ակնհայտ են նաև ռոմանտիկ «նոտաներ»` թափանցիկ կցոններ, սեղմաշապիկ (կորսետ), ասեղնագործություն, թույլ «ալեկոծվող» կտորներ, շեշտված իրան, կոնքեր, որոնք ընդգծում են կանացի կազմվածքի գեղեցկությունը: Իսկ ահա հարսանեկան զգեստի առանձին դետալներ, ընդհակառակը, ավելի դասական դարձան (ժապավեն և հասարակ ասեղնագործություն), բայց ավելացան արտասովոր կտորներ՝ դենիմա և կաշի, նաև հնաոճ ժապավեններ և մարգարիտ:
 

Հարսանեկան նորաձևություն
 

Հարսանեկան հանդերձանքի մեջ կարևոր տեղ Է զբաղեցնում քողը կամ շղարշը: Այս դեպքում կարևոր Է հիշել, որ քողը պիտի համապատասխանի ձեր կառուցվածքին. եթե դուք թմբլիկ եք, ապա հարկ չկա երկար քող կրելու, դա ձեզ իսկական կոտակ կդարձնի: Եվ ընդհակառակը, եթե դուք բարձրահասակ եք և նիհար, ապա երկար քողը կընդգծի ձեր բարձր հասակը: Բացի դրանից, շատ կարևոր Է, որ քողը չհակասի ձեր ընտրած հագուստի ոճին: Եթե նախընտրած զգեստի մեջքը գեղեցիկ բացվածք ունի, չարժե այն ծածկել և բավարարվել միայն քողով: Շքեղ զգեստին կարելի Է համադրել համեստ քող, իսկ եթե ձեր զգեստը դասական չէ, կարող եք նաև գլխարկ կրել:

Շատ մեծ նշանակություն մի տվեք զարդերին: Չէ՞ որ այդ օրն առաջին անգամ դուք կրելու եք ամուսնական մատանի: Թույլ մի՛ տվեք, որ այն «կորչի» մի խուրձ մատանիների և թևնոցների մեջ: Իսկ ականջօղերը չպիտի շեղեն ուշադրությունը քողից կամ շղարշից: Ավելի լավ է կրել հնարավորինս մանր և գրեթե աննկատ օղեր: Վզնոցի ընտրության հարցում իր էական դերն ունի մարգարտե կամ ադամանդե բարակ, թելանման վզնոցը:

Եթե որոշել եք կրել ձեռնոցներ, ապա ճիշտ կլինի երկար ձեռնոցները համադրել բաց ուսերով զգեստի, իսկ կարճ ձեռնոցները՝ կիսաթև զգեստի հետ: Շքեղությունից բացի, կարևոր է նաև հարմարավետությունը, իսկ եթե ձեր կոշիկները հարմարավետ են, ապա կարող եք հանգիստ վայելել ձեր ուրախությունը: Շքեղ զգեստի հետ լավ կլինի հագնել հասարակ կոշիկներ, իսկ դասական զգեստի հետ հարմար կլինեն ոսկեզօծ կամ մարգարտազարդ կոշիկները:
Դուք եք ձեր օրվա տերը, հնարավոր ամեն ինչ արեք անհոգ ժպտալու համար:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 615 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...