Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Գեղեցկության մասին Սոֆի Լորենի խորիմաստ մտքերը
 
 
Загрузка...


Անցած դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, հայտնի է նաև գեղեցկության մասին իր աֆորիզմներով։ 
 
Գեղեցկության մասին Սոֆի Լորենի խորիմաստ մտքերը

Ահա դրանցից մի քանիսը.

Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ։ Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում։


Տղամարդիկ խելացի կանանց առանձնացնում են, գեղեցիկներին ամբոխի մեջ հայացքով ուղեկցում են և միայն հմայիչ կանանց են միշտ հիշում։


Հագուստի ոճն անհատականության բացահայտման ամենապարզ միջոցն է։


Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող։


Երբ կինը նստում է հայելու դիմաց, նրան հնարավորություն է տրվում իրեն նկարչուհի զգալ և շփվել արվեստի աշխարհի հետ։


Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն։


Սերն անխիղճ վերլուծություն չի հանդուրժում։ Եթե այն անընդհատ ստուգես, մանրամասն վերլուծես, համեմատես, «լույսի» տակ ուսումնասիրես, այն հետզհետե կնվազի և կմահանա։


Ոչինչ չի կարող գեղեցիկ լինել բոլոր տեսանկյուններից։


Իդեալական գեղեցկությունը պատրանք է։


Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, և աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ։


Այն կինը, որը հաստատապես վստահ է իր գեղեցկության մեջ, ի վերջո կկարողանա դա համոզել մյուսներին։


Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղադրիչներից է։


Թարմ այտերը, լավ պուդրայած քիթը և ընդգծված աչքերը հմայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն։ Գեղեցկությունը կախված է այլ բաներից՝ բարությունից, խելքից և, իհարկե, երևակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա։
 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (23.10.15)
Դիտումներ: 1932 | Տեգեր: գեղեցկություն, իմաստություն, Հայտնիներ, Ընթերցարան | - Վարկանիշ -: 0.0/0