Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Գաղտնիքներ, որ աղջիկներին դարձնում են առավել գրավիչ
 
 


   

Փոփ-արվեստը մեզ սովորեցնում է, թե ինչն է այսօրվա «իրական» գեղեցկությունը' հաստ շրթունքներ, մոդելային կազմվածք, իսկ բացը կարելի է լրացնել վառ դիմահարդարման միջոցով' վրձնի մի քանի թափահարում, և Դուք արդեն «արքայադուստր» եք:
Սակայն կնոջը հիասքանչ չեն դարձնում շրթներկը, ապարանջանը կամ նիհար կազմվածքը: Իրական գեղեցկությունն ավելին է, քան արտաքին տեսքը:
Եվ այսպես… Ինչպիսի՞ն պիտի լինեն իրական գեղեցկուհիները:


1. Տարվածություն: Առանց սիրելի զբաղմունքների ու կրքի կինն անհետաքրքիր է: Հաճախ դժվար է գտնել ժամանակ ինքներս մեզ տրամադրելու համար: Բայց երբ Դուք որևէ բանով տարված եք, ունեք հոբբի, ապա դա փրկություն է: Վերադառնում եք ծանր աշխատանքային օրվանից հետո տուն և զբաղվում Ձեր սիրելի գործով: Իսկ հոգին երգում է…
Կյանքը չի սահմանափակվում միայն աշխատանքով: Տարված մարդուն կարելի է տարբերել ամբոխից. նրա աչքերը փայլում են առանձնահատուկ:



2. Հոգևոր ջերմություն: Սառը, էգոիստ կանայք միայն սիրում են իրենք իրենց: Իհարկե, յուրաքանչյուրը պիտի սիրի ինքն իրեն, սակայն քչերին են հաճելի ինքնասիրահարվածները: Եթե կինը չի կարող հոգ տանել, օգնել, աջակցություն ցուցաբերել, ապա ո՞վ կաջակցի հենց նրան… Իսկ մեզ հայտնի փաստ է' մարդը հասարակության մի մասն է: Հոգևոր ջերմությունը գրավում է մարդկանց, ինչպես մագնիս..


3. Մտածողություն/ինտելեկտ: Մեր մշակույթում դեռ շարունակում է գերիշխել այն կարծիքը, թե իրենց հետևող, գեղեցիկ կանայք հիմարիկ են: Կարծրատիպն ունի երկու կողմ, այսինքն' խելացի կանայք տգեղ են, նրանց համար գոյություն ունեն միայն աշխատանքը, գիտելիքն ու կարիերան, իսկ իրենց հետևելու համար ժամանակ չեն գտնում:
Տարօրինակ կարծրատիպեր են: Դա նույնն է, ինչ գրողը երբեք գիրք չկարդա, կամ ամեն մեկս գոչենք, որ աշխարհին չենք ուզում հասկանալ, թող աշխարհը մեզ հասկանա:
Արդեն իսկ գիտելիքի ձգտելն ու խելացի լինելը սեքսուալության չափանիշ են:


4. Դրական էներգիա: Ոչ ոք չի սիրում փնթփնթան, բացասական էներգիա հաղորդող մարդկանց: Իհարկե, դա չի նշանակում, որ կինը միշտ պիտի լինի հիանալի տրամադրությամբ. կյանքում շատ են պատահում տհաճություններ, երբ տխուր լինելը բնական է: Բայց ամեն բան ավարտ ունի:Հարկավոր է ժամանակ գտնել, հավաքել ուժերը ու նորից ժպտալ աշխարհին:


5. Հաստատակամություն: Կանայք, ովքեր ձեռքերը երբեք վայր չեն գցում, հրաշք են: Հաստատակամություն ամենում' հարաբերությունների մեջ, կարերայում, սպորտում… Աշխարհը սիրում է մարտիկներին:


6. Ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ: Ինքնավստահ կինը գիտի իր արժեքը: Նա լուռ հպարտանում է նրանով, թե ինչ տեսք ունի, ինչ կեցվածք, խելք ու խոսելաոճ: Նա ընդունում է ինքն իրեն ու իսկապես ինքնաբավ է: Դա գեղեցիկ է:


7. Ապրելու ցանկություն: Իրականում ապրելու ցանկությունը վերը թվարկածների հավաքական գիծն է: Երբ կինը տարված է, կրքոտ, խելացի, ուրախ, սեքսուալ ու ինքնավստահ է, նա հիասքանչ է: Նա դառնում է կայծ ու վառում շրջապատողների սրտերը:

MyPage.am








Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 24.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (24.11.16)
Դիտումներ: 960 | Տեգեր: առավել, Են, աղջիկներին, գրավիչ, գաղտնիքներ, դարձնում, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...