Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Էպիլյացիայի ո՞ր մեթոդը ընտրել. կանանց անկյուն
 
 
Загрузка...


Ինտիմ հատվածների մազահեռացում. ի՞նչ մեթոդներ կան

Ինտիմ հատվածների մազահեռացումը ոչ միայն նոր միտում է, այլև պարզագույն հիգիենա, որին դիմում են ոչ միայն գեղեցիկ, այլև ուժեղ սեռի ներկայացուցիչները: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն ընտրում է անցանկալի մազածածկույթից ազատվելու իրեն ամենահարմար մեթոդը` սափրելուց մինչև էլեկտրաէպիլյացիա և վակսինգ:


Դեպիլյացիա և էպիլյացիա. ինչու՞մն է տարբերությունը

Դեպիլյացիան ինտիմ մազահեռացման ամենահասանելի և ամենաանցավ մեթոդն է: Միայն թե այն այդքան էլ երկարատև ազդեցություն չի ունենում, քանի որ հեռացվում է մազերի միայն վերևի շերտը, ուստի այն ստիպված պետք է մի քանի օրից կրկնել:

Ինտիմ հատվածների էպիլյացիան իրենից ներկայացնում է ամբողջ մազարմատի հեռացում: Այն կարելի է անել մի քանի մեթոդներով` հեռացնել էպիլյատորի միջոցով, էլեկտրական հոսանքով սպանել մազարմատը, հատուկ սարքի միջոցով կամ էլ սպանել մազարմատը լույսով (ֆոտոէպիլյացիա):

Ինտիմ մազահեռացման տարբերակ կարող է լինել նաև հատուկ կոսմետիկ մեղրամոմի օգտագործումը, որը տվյալ դեպքում անվանում են վակսինգ:


Մազահեռացում տնային պայմաններում

Ինտիմ մազահեռացումը տնային պայմաններում այդքան էլ երկար չի տևում: Ամենապարզ և հասանելի մեթոդը սափրելն է: Բավարար է ինտիմ հատվածին քսել համապատասխան փրփուր կամ գել և սափրել, ապա քսել հատուկ քսուք` մաշկի գրգռումից խուսափելու համար:

Մազերը հեռացնել կարելի է նաև հատուկ քսուք-դեպիլյատորի միջոցով: Այն շատ հեշտ է օգտագործել և գրեթե ոչ մի հակացուցում չունի: Բավարար է հաստ շերտով քսել քսուքը մաշկին, հավասարաչափ տարածել մաշկին և սպասել 5-30 րոպե` կախված քսուքի ցուցումից: Որից հետո հատուկ բահիկի միջոցով պետք է հեռացնել մազերը և լվանալ տաք ջրով:

Դուք նաև կարող եք օգտագործել մազահեռացման սարք: Որպես կանոն դրանք հագեցած են լինում հատուկ մերսող հատվածներով և մանր աքցաններով: Իհարկե, մազահեռացման սարքով պրոցեսը ցավոտ է, բայց մազերն ավելի ուշ-ուշ են աճում, քանի որ վնասվում է մազարմատը:

Ավելի ցավոտ մեթոդ է մազահեռացումը մեղրամոմով կամ շաքարի կարամելով: Ազդեցությունը պահպանվում է մոտ մեկ ամիս, երբեմն նաև ավելի երկար: Շաքարային էպիլյացիան լավագույն մեթոդն է ներաճած մազերից խուսափելու համար:

Իսկ եթե չեք ցանկանում ամբողջությամբ հեռացնել մազերը, ապա կարող եք փորձել ինտիմ սանրվածքները:

Blognews.am



Ի՞նչպես մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից

MEDICAL CENTER 'AVANTA'- Երկար ժամանակ ոչ ցանկալի մազերը հնարավոր էր հեռացնել միայն մազահեռացման ավանդական դարձած մեթոդներով (թելով, սափրելով, ոսկով կամ շաքարաջրով), որոնք հեռացնում էին մազերի միայն երևացող հատվածը, անտեսելով մազարմատը: Մազարմատը հեռացնելու առաջին ամենահաջողված փորձը կատարվել է էլեկտրոէպիլյացիայի օգնությամբ:

Սակայն, քանի որ այս պրոցեդուրան վնասում է մաշկը, որն ել իր հերթին առաջացնում է ցավ, իսկ որոշ դեպքերում ոչ ճիշտ կատարման դեպքում թողնում անցանկալի հետևանքներ, շատերը խուսափում էին այս մեթոդից: 
Այսօր արդեն հին մեթոդներին փոխարինում է նորը` լազերային էպիլյացիայի վերջին սերնդի սարքավորումը, որն ամբողջ աշխարհում համարվում է անցանկալի մազերից վերջնականապես ձերբազատվելու ամենաարդյունավետ մեդոդը: Այդ մեթոդը մեր տարածաշրջանում առաջարկում է “Ավանտա” Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոնների ցանցը:
 

Չափից ավելի մազոտությունը փոխանցվո՞ւմ է արդյոք ժառանգաբար:

- Չափից ավելի մազոտությունն արտահայտվում է մազերի ընդհանուր կամ տեղայիան աննորմալ աճով` մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար աճում է անզեն աչքին չերևացող աղվամազ: 
Բժշկությունը մազոտությունը բացատրում է կանանց մասկուլինիզացիայով: Առավել նկատելի և տհաճ է դեմքի մազոտությունը: Մեծ խնդիր է նաև ոտքերի և ձեռքերի մազոտությունը` հատկապես ամռանը: Կան նաև կանայք, որոնց մեջքի և կրծքի շրջանում նույնպես մազեր են աճում: Բժշկությունը և գիտությունը հաստատում են, որ կանանց մազոտությունը ժառանգական է: Հաճախ մազոտությունը կախված է կլիմայից կամ որոշակի ռասայի պատկանելիությունից: Բացի դրանից, մազոտությունը կարող է լինել ի ծնե: 
Այն չի վերանում սաղմնային զարգացման շրջանում, այլ ընդհակառակը, պահպանվում է և զարգանում, բայց ամենից հաճախ մազոտության առաջացման պատճառ են լինում ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները: Բժիշկները գտնում են, որ կնոջ կյանքում կա երկու շրջան, երբ մազոտության ակնհայտ առաջացումը առաջացնում է լուրջ անհանգստություն: 
-Առաջինը դա սեռական հասունացման շրջանն է
-Երկրորդը դա կլիմակտերիկ շրջանն է
Շատ կանանց մոտ մազոտության աճը ուղեկցվում է ճարպահոսությամբ, դաշտանի ուշացումով և գլխացավով:


Ի՞նչպես բուժել չափից ավելի մազոտությունը:

- Այս հիվանդությունն ամենից հաճախ կապված է օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը հիմնականում անբավարար է լինում: 
Գլխավոր խնդիրն է` պարզել, թե որն է մազոտության առաջացման պատճառը: Դա հաճախ պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և արդյունքները ստանալուց հետո` բուժումը իրականացվում է երկու ուղղությամբ, դեղամիջոցների ընդունմամբ և լազերային էպիլյացիայի միջոցով, որը հաջողությամբ կիրառվում է “Ավանտա” Ժամանակակից Էսթետիկ Կոսմետոլոգիայի Բժշկական Կենտրոններում: Լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում: Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրից հետո դիտվում է մազերի քանակի ակընհայտ քչացում, մազերը նոսրանում են: Լազերային էպիլյացիայի կատարման ընթացքում զգացվում է թեթևակի տաքություն: Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որը անցնում է 1-2 ժամվա ընթացքում: Վերջնականապես անցանկալի մազերից ձերբազատվելու համար անհրաժեշտ է կատարել պրոցեդուրան որոշակի քանակով:

Avanta.am
 



Ինչով է լազերային էպիլյացիան տարբերվում ֆոտոէպիլյացիայից

Թևատակերի էպիլյացիա. անե՞լ, թե՞ չանել

Վտանգավոր է արդյոք թեւատակերի էպիլյացիան



Մազահեռացման նոր մեթոդներ





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (18.11.16)
Դիտումներ: 522 | Տեգեր: ընտրել., անկյուն, Կանանց, մեթոդը, ո՞ր, Էպիլյացիայի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...