Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Ի՞նչն է կնոջը դարձնում սեքսուալ
 
 


   

 
 
 
Հայացքը: Ոչ թե ներկած աչքերը և թարթիչները, այլ հենց հայացքը: Չէ՞ որ աչքերը հոգու հայելին են, ուրեմն՝ մի ամաչիր ցույց տալ, որ նա հետաքրքրում է քեզ:
 
Ժպիտ: Տղամարդիկ սիրում են ժպտացող կանանց, դա նրանց հուսադրում է:Եղեք ուրախ, ծիծաղկոտ և հումորի զգացումով:
 
Շպար: Բայց ոչ մի դեպքում ծանր թարթիչներ ու մուգ ներկեր: Շպարից օգտվիր խելացի, ծածկիր դեմքիդ թերությունները, ընդգծիր առավելությունները: Հիշի՛ր, տղամարդիկ չեն սիրում շատ ներկված կանանց, ինչպես նաև չեն սիրում շրթներկի համը, այնպես որ այն կարելի է փոխարինել շուրթերի համար նախատեսված փայլով, որը նաև տեսանելիորեն մեծացնում է շուրթերը՝ դրանք դարձնելով հյութեղ և ցանկալի:
 
Հագուստը: Չափազանց բաց հագուստը իհարկե հարուցում է տղամարդկանց մոտ սեքսուալ ցանկություններ, բայց դա արագ էլ հիասթափեցնում է: Ավելի լավ է ընտրել ճեղքեր և կտրվածքներ, որտեղից կշողան ձեր մարմնի մասերը, օրինակ ոտքերը, ուսերը, մեջքը, թևերը: Ի միջի այլոց, տղամարդկանց համար շատ սեքսուալ են կանացի մերկ թևերը: Դեկոլտեն պարտադիր չէ, որ անպայման դիմացից լինի: Մերկ թիկունքը նույնպես հիանալի է:
 
Քայլվածք:   Քայլվածքը թեթև և կոնքերի շարժումով՝ անկախ նրանից, թե ինչ է հագիդ:
 
Ձայն: Ամերիկացի գիտնականների կարծիքով ինչքան ցածր է կնոջ ձայնը այնքան նա սեքսուալ է:  Համարվում է որ կրքոտ ձայնը ցածր ձայնն է:
 
Հոտ: Ոչ թե օծանելիքի հոտը, այլ հենց կնոջ հոտը: Կոկո Շանելը ասում էր օծանելիքը քսեք այն տեղերին, որտեղ որ ուզում եք՝ համբուրեն, բայց երբեք մի օծվեք դրանով:
 
Ֆլյուիդներ: Վերը թվարկածներից ավելի կարևոր են սեքսուալ ֆլյուիդները, այսինքն՝ կնոջ ներքին գրավչությունը, ներքին էներգետիկան: Լինում են կանայք, ովքեր հիանալի կառուցվածք ունեն, շատ գեղեցիկ են, բայց ո՛չ ցանկալի են ու ո՛չ  էլ սեքսուալ:Դրա պատճառը ներքին սեքսուալ էներգիայի պակասն է:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 14.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (14.03.16)
Դիտումներ: 1203 | Տեգեր: հմայք, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...