Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Բրազիլական դիետա. ավելորդ կիլոգրամներից ազատվելու պարզ և արագ տարբերակ
 
 
Загрузка...


 

Եթե դուք չգիտեք՝ ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա այս հիանալի բրազիլական դիետան ընդամենը 2 շաբաթվա ընթացքում ձեզ կդարձնի պարզապես անթերի՝ վերադարձնելով հին կազմվածքը։ Ինչպես նշում է fithacker.ru կայքը, դրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ մթերքը կարելի է գնել մոտակա սուպերմարկետից, իսկ ուտել կարելի է օրվա ընթացքում 5 անգամ։ Դիետայի տևողությունն է 4 շաբաթ, սակայն կարելի է նաև հետևել 2 շաբաթյա կարճ տարբերակին։

 

Հիմնական պահանջները

 

Այս դիետայի ճաշացանկը բավական միանման է և անհետաքրքիր, սակայն պետք է հաշտվել այս մտքի հետ։ Այս 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից, քաղցրավենիքից և հացաբուլկեղենից, խմել շատ ջուր և հնարավորության դեպքում օրգանիզմը սնուցել վիտամին С-ով կամ որևէ այլ վիտամինային կոմպլեքսով։

 

Դիետայի ընթացքում չի կարելի փոխել սննդի ընդուման հերթականությունը կամ փոխարինել սննդակարգում նշված մթերքներից որևէ մեկը մեկ ուրիշով։ Պետք է բացառել բոլոր այն համեմունքները, որոնք կարող են ախորժակ գրգռել, ծխեցված, աղի կամ քաղցր ուտելիքները, հացաբուլկեղենը։ Ուժգին քաղցի զգացողության դեպքում կարելի է խմել մեկ բաժակ բնական հյութ կամ ջուր։

 

 

 

Բրազիլական դիետայի ճաշացանկը

 

Ձեզ ենք ներկայացնում բրազիլական դիետայի տարբերակներից մեկը՝ նախատեսված մեկ շաբաթվա համար, որը թույլ կտա ձեզ 2-3 կգ քաշ կորցնել.

 

Նախաճաշին՝ ուտել կաթնամթերք և որևէ միրգ.

 

Լանչին՝ մեկ բաժակ հյութ կամ միրգ.

 

Ճաշին՝ հավի միս կամ ձուկ (խաշած) և բանջարեղեն.

 

Կեսօրից հետո՝ բանջարեղենային աղցան և պանիր.

 

Ընթրիքին՝ կեֆիր և մրգեր։

 

Այս դիետայի ընթացքում անհրաժեշտ է հրաժարվել բանանից և խաղողից, գազարից, ճակնդեղից և կարտոֆիլից, ինչպես նաև ամբողջովին բացառել աղը, սակայն կարելի է խմել կանաչ թեյ և ջուր որքան ցանկանաք։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (03.09.16)
Դիտումներ: 637 | Տեգեր: ավելորդ, տարբերակ, պարզ, արագ, ազատվելու, դիետա., Բրազիլական, կիլոգրամներից | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...