Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Գեղեցկություն


Արդյունավետ միջոց մազերի թեփը վերացնելու համար
 
 


   

Թեփը ոչ միայն էսթետիկ բնույթի խնդիրներ է առաջացնում, այլև արգելափակում է թթվածնի մուտքը գլխամաշկ. արդյունքում՝ մազերը սկսում են թափվել։ Համաձայնեք, որ թեփի դեմ այնքան էլ հեշտ չէ պայքարել, սակայն դիմելով բնական բաղադրիչներից պատրաստված որոշ միջոցների օգնությանը կարելի է հասնել դրական արդյունքի։
 
Արդյունավետ միջոց մազերի թեփը վերացնելու համար


Այսպիսով, առաջարկում ենք մի հատուկ դիմակ, որը կօգնի ձեզ ոչ միայն ազատվել թեփից, այլև բարելավել գլխամաշկի վիճակն ու ամրացնել մազերը։

Նման դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ մեկ ձվի դեղնուց, մեկ ճաշի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ գերչակի յուղ և մեկ ճաշի գդալ սոխի հյութ։

Այս բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել և միատարր զանգված ստանալ, որը անհրաժեշտ է հավասարապես քսել գլխամաշկի բոլոր հատվածներում. չպետք է մոռանալ նաև մերսող շարժումների մասին։

Ապա անհրաժեշտ է գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով և ինչ-որ տաք կտորով։ Այս վիճակով հարկավոր է սպասել մոտ 1-2 ժամ, ինչից հետո պետք է շամպունով լվանալ գլուխը։ Վերջում կարելի է նաև օգտագործել մազերը փափկացնող միջոցներ՝ սոխի «բույրից» ազատվելու համար։

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: 28.05.15

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: erkusov.com (28.05.15)
Դիտումներ: 1156 | Տեգեր: պայքար թեփի դեմ, մազերի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...