Հոգեբանի խորհուրդները՝ ինչպես լինել սեքսուալ
Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են լինել գեղեցիկ, գրավիչ, նաև` սեքսուալ: Վերջինիս պարագայում, սակայն, թյուր կարծիք է տարածված: Շատերը պնդում են, որ կնոջ սեքսուալությունը պայմանավորված է միայն կնոջ հագուկապով՝ որքան կարճ, այնքան սեքսուալ, իսկ ոմանց կարծիքով՝ այն թաքնված է խոսելաձևի մեջ. պետք է նուրբ և գրգռիչ խոսել: 

Սեքսուալ լինելու համար պետք է հետևել ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ վարվելաձին: Այս կարծիքին է հոգեբան Աննա Վարդանյանը.«Աղջիկը պետք է ունենա անկեղծ ու մեղմ ժպիտ: Տղաներին գրավում է նաև չարաճճի և առեղծվածային ժպիտը: Իսկ հայացքի մեջ պետք է լինի խորհրդավորություն: Աղջիկը կարող է նայել փոքր ինչ հեռու, ապա ՝ տղայի աչքերին, նա կարող է նաև թեքել գլուխը,-ասում է հոգեբան ու հավելում,-նախևառաջ աղջիկը պետք է լինի խելացի. չէ՞ որ գեղեցիկ, բայց «դատարկ» աղջիկները թողնում են թեթևսոլիկի տպավորություն: Չպետք է նաև «քաղցած աչքերով» նայել տղամարդկանց, պետք է թողնել, որ իրենք որսան ձեզ»:

/Գեղեցկություն - Հոգեբանի խորհուրդները՝ ինչպես լինել սեքսուալ " />
Загрузка...