Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Խռմփոցը՝ անկողնային կոնֆլիկտի պատճառ
 
 


   

10 մարդկանցից 4-ը, ովքեր քնի մեջ խռմփացնում են, այդ առիթով մշտապես վիճում են իրենց զուգընկերոջ հետ, իսկ յուրաքանչյուր 4-րդը ընդհանրապես առանձին է քնում:

Ընդհանրապես ամուսնական անկողինը, կամ ննջարանը, պետք է լինի հանգստության, լիցքաթափման վայր: Բայց, ինչպես ցույց է տվել ֆարմացետիկ Nytol ընկերության պատվերով Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցումը, գիշերային քունը վերածվում է մղձավանջի, եթե ձեր կողակիցը խռմփացնում է: Ամեն գիշեր դժբախտ զուգընկերը արթնանում է սուլոցի, մռչյունի ձայների պատճառով, հրում է զուգընկերոջը, նրան շուռ տալիս կողքի վրա: Առավել դժվար է, երբ խռմփացնողն ավելի շուտ է քուն մտնում, քան նրա զուգընկերը, և այդ ժամանակ երկրորդը ընդհանրապես չի կարողանում քնել բարձր և տհաճ աղմուկի պատճառով: Ահա ինչու զույգերի 28 %-ը, որոնցից մեկը խռմփացնում է, քնում է տարբեր սենյակներում:

1134 հարցվածներից 27%-ը մշտապես զայրույթ է ապրում զուգընկերոջ խռմփոցի պատճառով: 21%-ը մշտապես հոգնածություն է զգում, իսկ 16%-ի մոտ նվազում է աշխատունակությունը: Ընդ որում` այդ խնդրի հետ բախվող մարդկանց գրեթե կեսը ոչինչ չի ձեռնարկում դրա դեմ:

շարունակությունը՝ այստեղ:



 

 

 



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 1058 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...