RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն

Վտանգավոր հիվանդությունների 7 ախտանիշ, որոնք շատ կանայք անտեսում են, բայց իզուր
 


 


   

Ահա ախտանիշեր, որոնք կարող են խոսել վտանգավոր հիվանդությունների մասին:

7. Հաճախացած միզում
Լինում է երիկամների և միզուղիների խնդիրների, հորմոնալ խանգարումների կամ հեշտոցի միկրոֆլորայի խաթարման դեպքերում, իսկ ծարավի հետ համադրությամբ կարող է դիաբետի նշան լինել:

Լինում է, որ ձեզ շատ հաճախ թվում է՝ զուգարանի կարիք ոնեք, բայց փաստացի այդպես չէ: Նորմալ է համարվում օրական 4-10 անգամ զուգարան գնալը ջրի նորմալ օգտագործման դեպքում: Եթե զգում եք, որ սահմանաչափը գերազանցում եք, թերապևտի կամ ուռոլոգի դիմեք:

6. Քաշի կորուստ առանց պատճառի
Երբեմն դա կարող է Կրոնի հիվանդության, II տիպի դիաբետի կամ քաղցկեղի նշան լինել: Ամեն դեպքում այս նշանը վկայում է, որ օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ:

Եթե ձեր քաշն առանց ջանքի վերջին 6-12 ամիսներին նվազեց 4-5 կիլոգրամով, բժշկի դիմեք:

5. Մազերի առաջացում այնտեղ, որտեղ չպետք է լինեն
Խոսում է այն մասին, որ օրգանիզմում չափից շատ են արական հորմոնները: Դա կարող է հանգեցնել անպտղության և նյութափոխանակության խանգարման, մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի և էնդոմետրիալ հիվանդությունների առաջացման ռիսկը:

Նախ նայեք աղյուսակը, որը ցույց կտա՝ արդյոք արժե անհանգստանալ և բժշկի դիմել:
 
4. Արնահոսություն դաշտանադադարից հետո
Դա կարող է արգանդի քաղցկեղի, ցերվիցիտի, միոմայի և այլ վտանգավոր պաթոլոգիկ գործընթացների պատճառ լինել:

Կանանց դեպքում, ովքեր փոխարինող հորմոնալ թերապիա են կիրառում, հետագայում էլ կարող է դաշտանի նման վիճակ լինել և մոտ 2 տարի տևել, դա նորմալ է: Մնացած դեպքերում պետք է բժշկի հետ խորհրդակցել:


3. Կրծքագեղձերի ցանկացած փոփոխություն
Կրծքագեղձերի քաղցկեղի առաջին նշաններն այնքան էլ հեշտ չէ նկատել: Երբ գործը հասնում է ցավին կրծքում և լիմֆատիկ հանգույցներում, հաճախ կարող է ուշ լինել:

Ինքնազննումը կարող է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում: Ուշադրություն դարձրեք ցանկացած փոփոխության՝ կարմիր և կնճռոտ մաշկ, ելուստների առաջացում և այլն: Իսկ կրծքի ցավը հատկապես դաշտանի նախօրեին նորմալ է:

2. Ոչ բնորոշ արտազատումներ
Խոսում են բորբոքային հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների մասին: Պատճառները կարող են շատ լինել, ավելի լավ է՝ անմիջապես բժշկի դիմել:

Նորմայի սահմաններն անհատական են, բայց ընդանուր առմամբ, արտազատումները չպետք է կանաչ լինեն կամ տհաճ հոտ ունենան: Նորմալ է, եթե ցիկլի կեսին մի քանի օրով արյունոտ արտազատումներ են առաջանում (ամսեկանից մոտ 2 շաբաթ առաջ):

1. Առատ դաշտան
Պատճառները կարող են լինել անմեղ (ժառանգականություն, կլիմայի փոփոխություն կամ ավելորդ ջանասեր աշխատանք սպորտդահլիճում նախօրեին), կամ լուրջ՝ արգանդի միոմա, էնդոմետրիոզ, վահանաձև գեղձի աշխատանքի խամգարումներ: Պետք է բժշկի դիմել. առատ ամսեկանը հղի է անեմիայով:

Եթե դաշտանը 7 օրից ավել է տևում, միջադիրը լցվում է 1-2 ժամում, դա տագնապի պատճառ է, հատկապես եթե արտազատումների գույնը վառ կարմիր է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (19.08.18)
Դիտումներ: 441 | Տեգեր: վտանգավոր, որոնք, Իզուր, շատ, բայց, անտեսում, ախտանիշ, Են, հիվանդությունների, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...