Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Առողջությանը վնասող թաքնված ճարպեր
 
 


   aadmag.am

 

Չգիրանալու համար շատերը հրաժարվում են կարագից, յուղազերծված կաթնամթերք են ուտում, բայց մոռանում են, որ կան անտեսանելի ճարպեր պարունակող սննդատեսակներ:

Ավելորդ քաշ ունեցող մարդու օրգանիզմն օրական պետք է ստանա 25-30 գրամ յուղ, և այդ քանակությունը լիովին բավարար է նյութափախանակության, բջիջների կառուցման ու նորոգման համար: Գիրանալ չցանկացողներին թույլատրելի է 40 գրամից ոչ ավելի յուղ:
Ճարպերի մեծ մասից մենք չենք կարող հրաժարվել: Մեր օրգանիզմը կարողանում է դրանք հեշտությամբ սինթեզել սննդի այլ բաղադրիչներից: Բայց «Օմեգա-3» և «Օմեգա-6» ճարպաթթուներն ամենաշատն են անհրաժեշտ օրգանիզմին և անփոխարինելի են: Դրանց հիմնական «աղբյուրներն են» ձուկը և ծովային մթերքները, կտավատի և եգիպտացորենի ձեթերը, սոյան, քնջութը:
Ձեր օրգանիզմն օգտակար ճարպերի հարուստ պաշար կունենա, եթե ամեն օր ստանա մեկ բուռ ընկույզ, մեկ ճաշի գդալ ձիթայուղ, թույլ աղաջուր դրած սաղմոն (100 գրամ), ավոկադո, մեկ տուփ պահածոյացված «Շպրոտ», 140 գրամ կարմիր ձկնկիթ:
Պարզվում է, ճարպերի հիմնական մասը մենք բոլորովին ուրիշ մթերքներից (մսեղեն, քաղցրավենիք, պանիր) ենք ստանում: Ընդ որում, դրանք հագեցած, կենդանական ծագման վնասակար ճարպեր են: Հիշենք, որ ճարպերը կրկնակի կալորիական են, քան ածխաջրերն ու սպիտակուցները:
Եթե որպես մեկ չափաբաժին ընդունենք 5 գրամ (1 թեյի գդալ) հագեցած (թաքնված և վնասակար) ճարպը, ապա օրական կարելի է ուտել այդպիսի 6-ից (եթե ցանկանում եք նիհարել) մինչև 8 (եթե ուզում եք պահպանել ձեր քաշը) չափաբաժին: Ինքներդ հաշվարկեք և որոշեք, թե որքան կարող եք ձեզ թույլ տալ ուտել ձեր սիրած կերակրատեսակներից:
Կողմնորոշելու համար ասենք, որ, օրինակ, ապխտած երշիկի 5 շերտիկը պարունակում է թեյի 2 գդալ ճարպ, երկու նրբերշիկը` 6, սերուցքային պաղպաղակի 2 գնդիկը` 1, մեկ բաժին պիցցան` 8, կարտոֆիլի «ֆրի» -ի 100 գրամը` 3, տորթի մեկ կտորը` 12, դառը շոկոլադի մեկ սալիկը (100գ)` թեյի յոթ գդալ ճարպ:
Մասնագետները հանձնարարում են նախապատվությունը տալ ձկնեղենին` հատկապես ծովային: Դրանցում շատ են «Օմեգա -3» -ը, սիրտանոթային համակարգի և ճարպափոխանակության համար անհրաժեշտ նյութերը: Ճիշտ կլինի յուրաքանչյուր կաթնամթերքի փոխարեն սոյայից ստացված սննդատեսակներ ուտել:
Շոկոլադի, հալվայի, քաղցրաբլիթների և պաղպաղակի փոխարեն նախապատվությունը տվեք զեֆիրին ու մարմելադին, բայց հաշվի առեք, որ դրանցում շաքարը շատ է (թեև ճարպ չեն պարունակում, բայց նպասում են դրա կուտակմանը):

Համլետ Մելիքյան

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 13.05.16 | Հեղինակ: aadmag.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (13.05.16) | Հեղինակ: aadmag.am
Դիտումներ: 1225 | Տեգեր: դիետաներ, առողջ սնունդ, մարմնի խնամք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...