Դուք մտածում եք, թե սպորտով զբաղվելն այդքան էլ կարևոր չէ... Բացենք մի գաղտնիք. ֆիզիկական վարժությունները ոչ միայն ունեն դրական ազդեցություն առողջության վրա, այլև բարելավում են սեռական կյանքը:
 
Սպորտը բարելավում է սեռական կյանքը

Նվազում է էրեկցիայի դիսֆունկցիայի ռիսկը

Սպորտի դրական կողմերից մեկը սեռական առողջության համար համարվում է  էրեկտիալ դիսֆունկցիայի ռիսկի նվազումը: Ըստ Հարվարդի հանրային առողջության ինստիտուտի մասնագետ դոկտոր Ջորջ Չավարոյի՝ ֆիզիկական վարժությունները նպաստում են  արյան հոսքի բարելավմանը դեպի առնանդամ:
/Առողջություն - Սպորտը բարելավում է սեռական կյանքը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Սպորտը բարելավում է սեռական կյանքը
 
 
Загрузка...


Դուք մտածում եք, թե սպորտով զբաղվելն այդքան էլ կարևոր չէ... Բացենք մի գաղտնիք. ֆիզիկական վարժությունները ոչ միայն ունեն դրական ազդեցություն առողջության վրա, այլև բարելավում են սեռական կյանքը:
 
Սպորտը բարելավում է սեռական կյանքը

Նվազում է էրեկցիայի դիսֆունկցիայի ռիսկը

Սպորտի դրական կողմերից մեկը սեռական առողջության համար համարվում է  էրեկտիալ դիսֆունկցիայի ռիսկի նվազումը: Ըստ Հարվարդի հանրային առողջության ինստիտուտի մասնագետ դոկտոր Ջորջ Չավարոյի՝ ֆիզիկական վարժությունները նպաստում են  արյան հոսքի բարելավմանը դեպի առնանդամ:

Ուսումնասիրությունը՝ անցկացված Հարվարդում ավելի քան 31,000 տղամարդու ներգրավմամբ, պարզել է, որ 50-ն անց ֆիզիկապես ակտիվ տղամարդիկ շատ ավելի քիչ են տառապում իմպոտենցիայով, քան սպորտի հանդեպ անտարբեր իրենց հասակակիցները: Բացի այդ՝ մարզիկները կարող են պարծենալ ավելի կայուն էրեկցիայով. հաստատվել է, որ ինչքան ինտենսիվ է տղամարդը զբաղվում սպորտով, այնքան ավելի շատ են նրա հաջողությունները անկողնում:

Համենայն դեպս նույնիսկ թեթև ֆիզիկական ակտիվությունը, ինչպես շաբաթվա մեջ մի քանի անգամ երեկոներին կես ժամ արագ տեմպով քայլելը, նվազեցնում է պոտենցիայի թուլացման վտանգը: Ըստ որոշ հետազոտությունների՝ սպորտի միջոցով կարելի է ձերբազատվել նույնիսկ արդեն առկա իմպոտենցիայից: Անկարևոր չէ նաև այն, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ նստակյացների համեմատ ավելի հազվադեպ են տառապում  ճարպակալմամբ, որը հանդիսանում է պոտենցիայի թուլացման վտանգ:

«Ուրոլոգիայի ամսագրում» տպագրված մի ուսումնասիրություն պնդում է, որ ֆիզիկական վարժությունները երկու անգամ կրճատում են տղամարդկանց շրջանում միզասեռական համակարգի հիվանդությունների ռիսկը: 

Սերմի բաղադրության բարելավում

Եթե դուք երբեւէ մտադիր եք երեխաներ ունենալ, կարդացեք «Սպորտային բժշկության բրիտանական ամսագիրը». այստեղ տպագրված են տվյալներ, որ շաբաթական 15  ժամ տարբեր ինտենսիվությամբ վարժություններ կատարող տղամարդկանց  մոտ սպերմագրամի ցուցանիշներն ավելի բարձր են, քան բազմոցին նստելու երկպրագուների մոտ: 

Նրանք, ովքեր հեռակառավարման վահանակն ավելի հաճախ են ձեռքները վերցնում, քան գանտելները, պետք է իմանան, որ շաբաթական 20 ժամից ավելի հեռուստացույց դիտողներն ունեն զգալիորեն ավելի քիչ քանակի սպերմատոզոիդներ, քան նրանք, ովքեր հրաժարվել են հեռուստացույցից:

 
Սպորտը բարելավում է սեռական կյանքը


Անկասկած, սպորտային տղամարդիկ անկողնում ունեն առավելություն: Նրանց մոտ առանց մեծ ջանքերի ստացվում է մկանների աշխատանքը սիրով զբաղվելու ընթացքում: Եթե ժամանակ չեք տրամադրում մկանների զարգացմանն ու պրեսսի ձգմանը, ապա սեքսից հետո կարող եք ազդրերում և  գոտկատեղի հատվածում ցավեր զգալ: Եթե միսիոներական դիրքի սիրահար եք, ապա բուռն գիշերվանից հետո կրծքավանդակի մկանները ևս ձեզ «շնորհակալություն չեն ասի»:

Սպորտով զբաղվելը վստահություն է հաղորդում տղամարդուն ննջարանում և դրանից դուրս, ինչը ևս դրական ազդեցություն է ունենում սեքսի վրա:  Երբ գտնվում եք լավ ֆիզիկական վիճակում, հանգիստ եք և չեq անհանգստանում  առանց հագուստի ձեր տեսքի համար, այնպես որ շատ ավելի հեշտ եք թուլանում ու հաճույք ստանում:

Սեռական կյանքի համար առավել օգտակար է այնպիսի սպորտային ռեժիմը, որը ներառում է ուժային ծանրաբեռնվածություն, կարդիովարժություններ և ձգումներ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 2028 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...