Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն |
Կանանց սեռական օրգանները բաժանվում երկու մասի արտաքին և ներքին: Արտաքին օրգաններն են՝ մազածածկույթով պատված մեծ ամոթաշուրթերը: Դրանց միջև գտնվում են փոքր ամոթաշուրթերը, որոնք միանում են ծլիկի (կլիտորի) հիմքում, որը կանացի առանձնահատուկ զգայուն, առնանդամին մոտավոր նմանություն ունեցող օրգանն է: Հանգիստ վիճակում ծլիկը նման է փոքրիկ ելուստի, իսկ գրգռվելիս լցվում է արյունով, ինչպես առնանդամը, և կարող է հասնել 2-3 սմ մեծության: Ծլիկից ներքև գտնվում է կանանց միզածորանը, որից քիչ ներքև գտնվում է հեշտոցի մուտքը, որը աղջիկների մոտ ծածկված է կուսաթաղանթով: Դրսից հեշտոցի մուտքը ծածկված է մեծ և փոքր ամոթաշուրթերով, որոնք սեռական գրգռվածության ժամանակ արյան հոսքի հետևանքով մեծանում են: Միաժամանակ ուժեղանում է դրանց վրա գտնվող տարբեր գեղձերի գործունեությունը, արտադրվում է մեծ քանակությամբ լորձ, որը և հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց: Հեշտոցը խողովակաձև է, ունի 8-12 սմ երկարություն և 2-3 սմ լայնություն, շատ առաձգական է և կարող է սեռական հարաբերության և հատկապես ծննդաբերության ժամանակ ընդարձակվել: Հեշտոցի կենսաբանական նշանակությունն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ ընդունում է առնանդամը: Հեշտոցը նաև այն ճանապարհն է, որով անցնում է երեխան ծննդաբերության ընթացքում: Այս օրգանը, միաժամանակ, կատարում է կարևոր դեր՝ ներքին սեռական օրգանները պաշտպանելով մի շարք վարակներից, որոնք սովորաբար ոչնչանում են յուրաքանչյուր կնոջ հեշտոցում արտադրվող «պաշտպանների»՝ մանրէների և նյութերի կողմից: Հեշտոցի նորմալ լորձաթաղանթը արտադրում է աննշան քանակությամբ սպիտակավուն հեղուկ (շմաթ): Առողջ աղջիկներն ու կանայք այդ արտաթորումը չեն նկատում: Հիվանդագին երևույթների ժամանակ դրա քանակությունը կարող է մեծանալ՝ տարբեր դրսևորումներ ստանալով. փոխվում են գույնը և հոտը, կազմությունը և տեսքը: Սեռական հասունացման շրջանում աղջիկների 80-90 տոկոսն ունենում է շմաթի արտադրություն, և դա համարվում է սովորական երևույթ: Կանանց ներքին սեռական օրգանները, հեշտոցից բացի, ձվարաններն են, արգանդը, ձվատար փողերը (արգանդափողերը), որոնք միասին տեղավորված են որովայնի խոոոչի ներքևի մասում: Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև... Սեռական դաստիարակությունը դպրոցում
Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 9651 | |