RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն

Սեռական հերպես
 


 


   

 

Սեռական հերպես - Sotskiy.amՍեռական հերպեսը վարակ է, որը հարուցվում է հասարակ հերպեսի վիրուսով (ՀՀՎ): Դեպքերի 80%-ում ա...

Posted by Առողջության գաղտնիքներ on 5 Ապրիլ, 2016


Հասարակ հերպեսի վիրուսով (տիպ 1/HSV-1 կամ տիպ 2/HSV-2) վարակման առաջին դրսեւորումը (առաջնակի միջադեպ, առաջնակի էպիզոդ) արտահայտվում է վիրուսի ներթափանցման տեղում ախտանշաններով` բշտիկներ քթի, շրթունքների կամ սեռական օրգանների շրջանում: Երբեմն այն ընթանում է անախտանշան (թաքնված): Վարակումից հետո, վիրուսը մնում է թաքնված օջախային զգացող գանգլիոնում: Պարբերաբար ակտիվանալով առաջացնում է հերպեսին բնորոշ ցանավորում (կրկնվող սեռական հերպես) կամ ընթանում է անախտանշան: Նույնիսկ այս դեպքում հիվանդը վարակիչ է: Հիվանդության կրկնումներն ավելի հաճախ են HSV-2-ի դեպքում:

Փոխանցման ռիսկ
Փոխանցման ռիսկն ամենամեծն է ցանավորման կամ նախաախտանշան շրջանում: Խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն, քանի որ այս շրջանում տեղի է ունենում վիրուսային սփռում:
Անատոմաֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով կանանց մոտ վարակի փոխանցման հավանականությունն ավելի բարձր է:

Ախտորոշում

Կլինիկական
Սեռական հերպեսի դասական դրսեւորումներն են բշտիկներն ու քերծվածքների (էրոզիա) ձեւավորումը, երբեմն նաեւ շրջանային ավշահանգույցների մեծացումը, իսկ կրկնումների դեպքում` նախաախտանշաններով: Երբեմն հիվանդների մոտ կարող է առաջանալ ատիպիկ ցանավորում` շփոթեցնելով այլ սեռավարակների կամ մաշկախտերի հետ: Հնարավոր են նաեւ վիրուսային սուր վարակներին բնորոշ ընդհանուր կլինիկական երեւույթներ:

Լաբորատոր

Շճաբանություն
Հերպեսի հակամարմինների համար առկա թեստերի մեծ մասը տիպայուրահատուկ չէ (կոմպլեմենտի կապման ռեակցիա, իմունաֆերմենտային հետազոտում): Այդ թեստերը գրեթե անիմաստ են սեռական հերպեսի վարման հարցում: Հիվանդության շճաբանական լիակատար գնահատման համար անհրաժեշտ է HSV 1 եւ 2 տիպայուրահատուկ հակամարմինների ռեակցիա: Հարկ է իմանալ, որ տիպայուրահատուկ իմունային պատասխանների լիովին զարգացման համար անհրաժեշտ է առնվազն 8-12 շաբաթ տեւող ժամանակահատված առաջնակի միջադեպից հետո:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (04.03.16)
Դիտումներ: 3171 | Տեգեր: առողջություն, սեքսի տեխնիկա և տեսակներ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |