Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Սեքսը ԲՈՒԺՈՒՄ է ոչ պակաս լավ... (չափահասների համար)
 
 
Загрузка...



Մասնագետները պնդում են, որ սեքսով ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է զբաղվել. թեկուզ զուտ պրոֆիլակտիկայի ու  ամեն ցավի բուժման նպատակով:  

Այո՛, մի՛ զարմացիր, որ քո սիրելի տղամարդն ունակ է փոխարինելու ցավազրկողին, կարդիոմարզասարքին, հակադեպրեսանտներին, նիհարելու միջոցներին և նույնիսկ մրսածության հաբերին: Գիտնականները շարունակում են մեզ զարմացնել այդ ոլորտի նոր հայտնագործություններով և փաստարկում են սեքսով զբաղվելու վեց կարևոր պատճառ: Եվ այսպես, պետք է հիշենք, որ սեքսը…

… ՕԳՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԼԻՆԵԼ
Ավաղ, տղամարդու տեստոստերոն հորմոնը առկա է նաև մեր օրգանիզմում (դրա հետևանքով` ավելորդ մազիկներ` որտեղ պետք չէ, թարախաբշտիկներ և այլ անցանկալի երևույթներ): Եվ հենց սեքսն է ամենափորձված միջոցը` դրա քանակը նվազեցնելու ու մեր կանացիությունն ավելացնելու համար: Հապա ի՞նչ ես կարծում, ո՞րն է սեռապես բավարարված աղջիկների առավել ձգողականության պատճառը:
Սեքսով զբաղվելիս նկատելիորեն ակտիվանում է արյան շրջանառությունը, և դրանից քո դեմքը դառնում է շողուն ու վարդագույն: Բացի դրանից, անկողնային վարժությունների շնորհիվ օրգանիզմում լավանում է լիմֆահոսքը (ինչն ազատում է քեզ թաղանթանյութից) և ավելանում է կոլագենի բաղադրությունը, որը նպաստում է մաշկի հարթեցմանն ու առաձգականությանը և ծերացման կասեցմանը:
Պատահական չէ, որ դիմահարդարն իր հաճախորդուհու մաշկով որոշում է` ունի՞ նա գինեկոլոգիական խնդիրներ, թե՞ ոչ: Չէ՞ որ կնոջ դեմքի թարմությունն ու գեղեցկությունն առողջ  և անխափան սեռական կյանքի արտացոլանքն է: Վարսահարդարն էլ կհավելի, որ սեքսը լավացնում է մազերի որակը` շնորհիվ էստրոգենի:

… ԼԱՎԱՑՆՈՒՄ Է ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ   
    Բնական հակադեպրեսանտ և ուրախության հորմոն օքսիտոցինը ներգործում է հոտերը որսալու ունակությանդ վրա: Օրգանիզմում տեղի է ունենում պրոլակտինի արտազատում, ինչը նպաստում է հոտառության կենտրոնում նոր նեյրոնների կազմավորմանը: Այնպես որ, եթե դու անկողնուց անմիջապես սլանաս օծանելիքի խանութ` ցնցող օծանելիք ընտրելու քո հնարավորություններն անհամեմատ կաճեն:

… ԲՈՒԺՈՒՄ Է ԱՏԱՄՆԵՐԸ
 Այն, որ սեքսի ընթացքում լավանում է արյան շրջանառությունը, բարերար ազդեցություն է ունենում նաև լնդերի վրա` արգելակելով բերանի խոռոչում խնդիրների առաջացումը, և ատամների համար բոլոր օգտակար տարրերը  (օրինակ` կալցիումը, ֆտորն ու ֆոսֆորը) տեղ են հասնում ավելի արագ: Ըստ որում, անկողնային խաղերը նպաստում են ակտիվ թքարտադրությանը` հակաբակտերային տարրերի քանակի ավելացմամբ, որոնք ոչնչացնում են ատամները քայքայող և փտախտ առաջացնող վնասակար միկրոբները: Ի դեպ, սա կարող է լինել  գերազանց միջոց`  ծանոթանալիս տղամարդուն ստուգելու համար. նրա ժպիտին նայելով կարելի է հասկանալ, թե որքան հաճախ է նա սիրում սեքսով զբաղվել:  
Իսկ քո գեղեցիկ ժպիտի հայտնվելուն կարող են նպաստել նաև համբույրները, և ոչ միայն այն պատճառով, որ կկամենաս երջանկությունից ցուցադրել երեսուներկու ատամներդ ամբողջ աշխարհին. փաստը, որ մենք համբուրվելիս փոխանակում ենք բազմաթիվ միկրոբներ, այնքան է հնացել, կարծրացել, որ ոչ մեկը չի էլ հիշում այն մասին, թե համբույրները անկողնային խաղերից ոչ պակաս են ակտիվացնում թքարտադրությունը` սպանելով թե՛ քո, թե՛ նրա միկրոօրգանիզմները: Իսկ համբույրի ընթացքում փոխանակված բակտերիաները լինում են ոչ միայն վնասակար, այլև օգտակար: Այնպես որ, վատից ազատվում ենք, իսկ լավը` փոխանակում:
Նաև օգտակար է իմանալ` օրալ սեքսը նպաստում է ատամների ամրացմանը, քանի որ տղամարդու սպերմայում կան բազում հանքային տարրեր, այդ թվում` ցինկ և կալցիում:

… ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՇԱՔԱՐԱԽՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸսեքսի օգուտները

 Աշխարհի առաջատար բժիշկների իրազեկմամբ` օրգազմից հետո առույգանում են ներքին սեկրեցիայի բոլոր գեղձերը: Բացառություն չի կազմում նաև ենթաստամոքսայինը: Արդյունքում ավելանում է ինսուլինի արտադրությունը, խթանվում ածխաջրային նյութափոխանակությունը: Այդ իսկ պատճառով էնդոկրինոլոգները խորհուրդ են տալիս սեքսը` որպես շաքարախտի դեմ պրոֆիլակտիկա: Եվ որքան հաճախ դու անցկացնես այդ պրոֆիլակտիկան, այնքան ակնառու կլինի արդյունքը:

… ՓՐԿՈՒՄ Է ՔՈ ՍԻՐԵԼԻԻՆ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԻՑ
 Հաջորդ անգամ, երբ նա հանկարծ խուսափի իր տղամարդկային պարտականություններից, անպայման հիշեցրու նրան այս մասին: Չէ՞ որ նա չի կամենա ապագայում տանջվել ցավոտ միզարձակումից և էրեկցիայի բացակայությունից: Տեղեկացրու նրան, որ ուռուցքաբանները անմիջական կախվածություն են նկատել տղամարդու սեռական շփումների հաճախականության և այդ հիվանդության առաջացման միջև: Ողջ գաղտնիքն այն է, որ սեքսը իջեցնում է շագանակագեղձի ծորաններում բակտերիաների մակարդակը: Որքան քիչ է շագանակագեղձային հյութի կուտակումը, այնքան նվազում է տղամարդու  հիվանդանալու հավանականությունը: Ըստ որում, ուռուցքաբանները ենթադրում են, որ գոյություն ունի կախվածություն սերմնազատման հաճախականության և շագանակագեղձի չարորակ գոյացության առաջացման միջև: Հավանական պատճառն այն է, որ սերմնազատման հետ օրգանիզմից դուրս են գալիս քաղցկեղածին տարրերը:
 
… ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Նույնիսկ եթե մոռանաս վերոշարադրյալ ամեն ինչի մասին, միևնույն է, սեքսից կարող ես ստանալ անգնահատելի օգուտ: Չէ՞ որ լավ սեքսը  գլխիցդ կհանի մտածմունքն այն մասին, թե քեզ խանգարում է փորդ, չունես կուրծք և մեջք, իսկ հետույքդ չափազանց է: Նաև կհավատաս, որ ոտքերդ հենց այն երկարության են, ինչ պետք է: Իսկ դրական զգացումները, որոնք դու կստանաս դրանից, քեզ կդարձնեն ամենաերջանիկը և ուրեմն` աշխարհում ամենաառողջ ու գեղեցիկ կինը:
 Իսկ դու մտածում էիր, թե ինչու են տղամարդկանց գրավում սեռապես բավարարված աղջիկները:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.02.13)
Դիտումներ: 8313 | Տեգեր: սեռական կյանք, առողջ սեքս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...