Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 17.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Սեքսի օգտակարության մասին 7 խոսուն փաստ
 
 


   

Հիմնվելով սեփական փորձի վրա` ինքներդ էլ նկատած կլինեք, թե ինչ լավ ազդեցություն է գործում սեքսը մեզ վրա:

 

Սեքսը ամրապնդում է իմունիտետը

Հատկապես որ սեքսն ավելի հաճելի է, քան բանջարեղեն ուտելը, չէ՞: Պարզվում է` շաբաթական 1-2 անգամ սեքսով զբաղվելը մեծացնում է արյան մեջ իմունոգլոբուլինների քանակը, ինչն իջեցնում է մրսածության և ինֆեկցիոն այլ հիվանդությունների ռիսկը 30%-ով:

Սեքսն օգտակար է սրտի համար

Ոչ միայն հոգու, այլև սրտի: Քսան տարվա հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր շաբաթական մեկ և ավել անգամ սեքսով են զբաղվում, երկու անգամ ավելի քիչ են հակված սրտի կաթված ստանալու: Իսկ ահա կանանց մոտ պակասում է սրտի հիվանդություններ ունենալու ռիսկը:

Սեքսը մարզում է կարևոր մկանները

Եղե՞լ է, որ լիաթոք ծիծաղելիս միզեք: Եթե այո, ապա վազում ենք ննջասենյակ: Սեքսն ամրապնդում է կոնքի մկանները, որոնք պահում ենք արգանդը, միզապարկն ու աղիները:

Հոգ տարեք մաշկի մասին հաճույքով

Եթե բուռն գիշերվանից հետո նկատում եք, որ մաշկը գեղեցիկ փայլ է ձեռք բերել, ապա իմացեք, որ դա հենց սեքսի լավ ազդեցությունն է: Սեքսի ժամանակ արտադրվում է հատուկ հորմոն, որը բարերար ազդեցություն է թողնում մաշկի վրա:

Սեքսը կազատի գլխացավից

Գլխացավով տառապող մարդիկ նշում են, որ սեքսից հետո գլխացավը տեղի է տալիս: Գիտնականները հիմնավորում են, որ դա կապված է նրա հետ, որ օրգազմի ժամանակ արյուն է մղվում մեծ քանակությամբ էնդորֆիններ:

Այրում ենք ճարպերը

Եթե առավոտյան բաց եք թողել մարմնամարզությունը, ապա մի վհատվեք. սեքսը ֆիզիկական աշխատանքի հիանալի փոխարինիչ է, որը հավասարազոր է յոգայով զբաղվելուն կամ զբոսանքին:

Լավագույն միջոցն անքնության դեմ

Բոլորս էլ երբեմն չենք կարողանում քնել: Փորձեք սեքսով զբաղվել. օրգազմի ժամանակ արտադրվում է օկսիտոցին, որը պակասեցնում է ուղեղի վրա սթրեսի ազդեցությունը: Այս մասին գրում է BornToDie-ը:

 



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 515 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...