Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 13.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Սեքսի 7 թշնամիները (18+)
 
 


   


Հավանաբար կհամաձայնեք, որ սեքսը արվեստ է: Որպեսզի ձեր սեռական կյանքը չդառնա միօրինակ ու առօրեական, դուք պետք է իմանաք, թե որոնք են սեքսի գլխավոր «թշնամիները»:
 
 
Սեքսի 7 թշնամիները
 
 
N1. Որքան էլ տարօրինակ է, դա գլուխն է: Ավելի ճիշտ` այն սահմանափակումներն ու պայմանականությունները, որոնցով լցնում ենք այն: Ցանկացած սեքսուալ ֆանտազիա իրավունք ունի կյանքի կոչվելու, եթե այն ընդունելի ու հաճելի է երկու զուգընկերների համար:
 
N2. Ալկոհոլ: Հատկապես եթե այն օգտագործվում է մեծ չափաբաժնով: Պարզվում է` գարեջրի սիրահարների շրջանում շատ են իմպոտենտները:  Մասնագետները բավականին տխուր եզրահանգումների են եկել` կատարելով որոշ ուսումնասիրություններ. նրանք  պարզել են, որ սեռական առումով ամենաանբավարարվածները հարբեցողների կանայք են: Նրանց` իրացում չգտած և կուտակված սեռական էներգիան, դուրս ժայթքելով, վերածվում է նևրոզների:
 
Խնդիրներն անկողնում սկսվում են այն ժամանակ, երբ տղամարդը ալկոհոլ է օգտագործում շաբաթվա մեջ մեկ անգամից ավելի: Բացի այդ` գարեջուրը պարունակում է էստրոգեն` կանացի հորմոն, որը նպաստում է ճարպակալմանը (փորի, ազդրերի, որովայնի հատվածում):
 
Թշնամի N3. ծխախոտ: Ծխախոտն առաջացնում է անոթների կծկումներ, ինչի արդյունքում համապատասխան պահին դժվարանում է արյան հոսքը դեպի տղամարդու` ուժի և հպարտության առարկա հանդիսացող օրգանը: Իմպոտենտների 87%-ը թունդ ծխողներ են, և սա գիտական փաստ է:
 
Նույն բացասական ազդեցությունը ծխախոտը թողնում է կանանց վրա. նրանց զգայունակության աստիճանն ընկնում է:
 
N4. Սուրճ:  Այս ըմպելիքով տարվելու դեպքում կարող է առաջ գալ անոթների կծկում: Դրա արդյունքը վաղ էակուլյացիան է (սերմնահեղուկի վաղաժամ ժայթքումը): Իսկ կանանց դեպքում արագանում է սրտի բաբախումը:
 
N5. Դեղամիջոցներ:  Դրանք մի բան բուժում են, մի այլ բանի վնասում: Տղամարդիկ պետք է հատկապես զգույշ վերաբերվեն այն դեղամիջոցների չափաբաժնին, որոնք ընդունվում են հիպերտոնիայի (բարձր ճնշման) և շաքարախտի դեպքում:   Կանայք պետք է «գրագետ» օգտագործեն անտիբիոտիկները, քանի որ դրանք խախտում են օրգանիզմի ներքին մթնոլորտը:
 
Բացի այդ` լիբիդոյի մակարդակի անկմանը նպաստում է դեպրեսիվ հոգեվիճակը և որպես հետևանք` հանգստացնող բազմազան դեղերի օգտագործումը:
 
N6. Մեխանիկական վերաբերմունքը սեքսին: Եթե դուք սեքսին վերաբերվում եք որպես սպորտաձևի պես մի զբաղմունքի, այսինքն` զուտ ֆիզիոլոգիական գործողության, ապա կարող է գալ մի շրջան, երբ պարզապես չեք ցանկանա զբաղվել դրանով:
 
N7. Սեքսի «դավադիր» թշնամիներից է գիրությունը:  Դրա դավադիր բնույթն արտահայտվում է նրանով, որ այն սողոսկում է աստիճանաբար և նույնիսկ աննատ: Որքան շատ է ճարպի ծավալը մարմնում, այնքան ծանր է մարմնի «օգտագործումը»: Ավելորդ քաշն իրենն անում է նաև սեռական հարաբերությունների ժամանակ, չէ որ սեքսը ոչ թեթև ֆիզիկական աշխատանք է:

 
 



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 08.02.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.02.16)
Դիտումներ: 3783 | Տեգեր: սեքս փաստեր, ուղեցույց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...