Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Քրքումով կիտրոնի թուրմի 8 ամենակարևոր առավելությունները
 
 


   med.tert.am

 

Այս ըմպելիքը կերիտասարդացնի ձեր օրգանիզմը և էներգիա կհաղորդի: Ամեն առավոտ քիչ քանակությամբ քրքումով մեկ բաժակ կիտրոնի թուրմ խմելը շատ լավ կանդրադառնա ձեր առողջության ընդհանուր վիճակի վրա:

Քրքումը դարեր շարունակ օգտագործվել է որպես առողջության բարելավման բնական միջոց և նրա զարմանալի ու առողջարար հատկություններն արդեն գիտականորեն ապացուցված են:

Ավելին՝ այն չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն: Եթե նշենք հստակ թվեր, ապա հաստատվել է, որ քրքումն օգտագործվում է առողջական առնվազն 160 խնդրի դեպքում:

Այն հզոր հակաբորբոքային և հակասեպտիկ միջոց է և, լինելով նաև հզոր հակաօքսիդանտ, արդյունավետ կերպով պայքարում է ազատ ռադիկալների դեմ:

Բացի այդ քրքումը նաև հիանալի համեմունք է՝ յուրահատուկ համով և բույրով, ուստի, ավելացնելով այն կիտրոնի հյութին, դուք միայն էլ ավելի կլավացնեք այդ ըմպելիքը:

Տաք ջուրն օգնում է մարսողությանը, իսկ կիտրոնը մաքրում է լյարդը: Հետևաբար, ավելացնելով քրքում, դուք կստանաք առավոտյան էլիքսիր, որը կվերականգնի ձեր առողջությունն ու կբարելավի օրգանիզմի բոլոր գործառույթները:

Ավելին՝ ընդամենը մի պտղունց դարչինը կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև կուժեղացնի ըմպելիքի հակաբորբոքային ազդեցությունը:

Բացի այդ, այս ըմպելիքը բավական երկար ժամանակ կապահովի հագեցվածության զգացում, ինչը կօգնի ձեզ ազատվել ավելորդ քաշից:

Ահա այս զարմանահրաշ ըմպելիքի՝ առողջության համար ամենակարևոր առավելություններից մի քանիսը.

 

1.      Քրքումը կօգնի կանխել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը:

2.      Այն օգնում է օրգանիզմին, սննդակարգի մեջ մտնող ճարպերը յուրացնել անմիջապես դրանց ընդունումից հետո, ինչը խթանում է լեղիի հոքսը:

3.      Օգնում է նվազեցնել քաշը և մաքրում է օրգանիզմը տոքսիններից:

4.      Հզոր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ՝ այս ըմպելիքը կանխում է ծերության հետ կապված ուղեղի դեգենարատիվ խանգարումները, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը և դեմենցիան (թուլամտությունը):

5.      Բուժում է քրոնիկ փորկապությունն ու էներգիա է հաղորդում:

6.      Քրքումը բարելավում է լյարդի գործունեությունը և թույլ է տալիս օրգանիզմից դուրս բերել սննդային տոքսիններն ու շրջակա միջավայրի տոքսինները:

7.      Նպաստում է ճիշտ մարսողությանը:

8.      Նրա ուժեղ հակամանրէային հատկությունները ամրապնդում են իմունային համակարգը:

 

Կիտրոնի թուրմ քրքումով. բաղադրատոմսը

 

Բաղադրությունը.

·¼ թեյի գդալ քրքում

·Մեկ բաժակ տաք ջուր

·Կես կիտրոնի հյութ

·1/8 թեյի գդալ մեղր

·Մի պտղունց դարչին (ըստ ցանկության)

 

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է տաքացնել ջուրը, ավելացնել կիտրոնի հյութը, մեղրը և քրքումը, իսկ այնուհետև լավ խառնել: Էլ ավելի լավ արդյունք ստանալու համար՝ ըմպելիքը խմելիս անհրաժեշտ է այն անընդհատ խառնել, քանի որ քրքումը կարող է նստվածք տալ:

Ըմպելիքն անհրաժեշտ է խմել տաք վիճակում: Այս ոչ թանկ և բնական ըմպելիքը զարմանալիորեն օգտակար է ձեր առողջության համար, ուստի մեք խորհուրդ ենք տալիս խմել այն ամեն առավոտ:

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru:



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 08.09.16 | Հեղինակ: med.tert.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.09.16) | Հեղինակ: med.tert.am
Դիտումներ: 724 | Տեգեր: առավելությունները, ամենակարևոր, Կիտրոնի, թուրմի, Քրքումով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...