Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց (18+)
 
 


   

Սեքսոլոգիական պրակտիկայում մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ տղամարդիկ ուղղակի հրաժարվում են պահպանակից: Որքան էլ զարմանալի է, բայց որոշ տղամարդիկ (ինչու չէ նաև կանայք) այն համարում են անարգանք, վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ, հաճախ տղամարդիկ պահպանակ չկիրառելը մեկնաբանում են սեքսուալ զգացողությունների թուլացմամբ (այստեղ պետք է չհամաձայնել, քանի որ կան սիլիկոնային քսուքներով լատեքսային պահպանակներ, որոնք լիովին պահպանում են բնական զգացողությունները), իրավիճակային գործոններով (անհարմարություն, սեքսի անպատեհ ժամանակ):
 

Կանայք, իհարկե, այս հարցում առավել պահանջկոտ են. հաճախ նրանք գերադասում են տարբեր քսուքներով, արոմատիզատորներով, անհարթություններով, բեղիկներով պահպանակներով էքսպերիմենտները (կանանց էրոտիկ երևակայությունը առավել զարգացած է): Այս բոլոր հավելումները օգնում են մաքսիմումի հասցնել սեռական հարաբերության ժամանակ փսիխոսեքսուալ բավականությունը: Իհարկե այստեղ չպետք է մոռանալ հոտավետ նյութերի և հավելանյութերի ալերգիզացնող կողմնակի էֆեկտի մասին, եթե կնոջ կամ տղամարդու լորձաթաղանթները ունեն գերզգայնություն տվյալ նյութերի նկատմամբ:

Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվնաս մեթոդը: Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է (գիտությունը դեռևս չի ստեղծել առավել անվնաս մեթոդ): 

Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում,  երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ և ներարգանդային պարույրների կիրառումը (բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ): Տարբեր տեսակի պահպանակները նաև կիրառվում են որպես բուժման միջոց. Օրինակ՝ տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ խորհուրդ են տրվում անէսթետիկներ (բենզոկային, քսիլոկային) պարունակող պահպանակները, որոնք լիարժեք են դարձնում սեռական ակտի տևողությունը:

Պետք է նկատել, որ Հայաստանում որոշակի քաոսային իրավիճակ է տիրում. պահպանակի չկիրառելը կամ օգտագործման տեխնիկային չտիրապետելը պայմանավորված չէ անհատի մասնագիտությունից, մտածելակերպից կամ ինտելեկտուալ մակարդակից, ավելին, հաճախ այս հասարակ մեթոդից չօգտվելու պատճառով անցանկալի հղիություն և սեռավարակներ են արձանագրվում բարձր ինտելեկտ և բարձրագույն կրթություն ունեցող անհատների մոտ, ինչը իմ կարծիքով պայմանավորված է նրանով, որ նրանք առավել հաճախ սեռական կապեր են ունենում իրենց կարծիքով վստահելի և լուրջ զուգընկերուհիների հետ, և ավելորդ են համարում պահպանակի օգտագործումը (թեթևաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կկիրառեին պահպանակ):

Պետք է հիշել, որ ներկայումս սեռավարակները դարձել են դեղորայքակայուն և ունեն խրոնիզացիայի հակում, ուստի չպետք է վտանգել առողջությունը. Այն շատ դժվար է վերականգնել։

Սևադա Հակոբյան


Sexual Health Protection

 



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 11.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (11.03.16)
Դիտումներ: 3089 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...