Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ինչո՞ւ է ցավում մեջքը
 
 
Загрузка...


Ձեր գոտկատեղը ցավո՞ւմ է: Իմացեք, որ այդ վիճակում շատերն են: Տհաճ զգացողությունների պատճառը, սակայն, կարող է տարբեր լինել: Թիկունքում ի հայտ եկած ցավի պատճառների մեջ հաճախ հանդիպողն օստեոխոնդրոզն է: Օստեոխոնդրոզը ողնաշարի ոսկորների և միջողնային աճառային սկավառակների առաձգականության և դիմացկունության կորստի հետևանքով առաջացած վիճակն է: Փոփոխված սկավառակներով ողների միացման հատվածներում աղեր են կուտակվում և առաջացնում են ոսկրային գերաճումներ` օստեոֆիտներ: Այդ ելուստները ֆիզիկական բեռնվածության ժամանակ սկավառակների հետ միասին տեղափոխվում են միջողնային անցքերի լուսանցքի մեջ, ճնշում են այդտեղով անցնող նյարդարմատները և ցավ են առաջացնում: Հաջախ օստեոխոնդրոզի ժամանակ նման տեղափոխություն լինում է մարմնի, գլխի կտրուկ շարժումների, մեջքի մկանների կծկանքի (վնասվածքի) հետևանքով, մարմնի սառեցման (օրինակ` սառը ջրում երկարատև մնալիս, խոնավ գետնին նստելիս), թունավորումների և այլ դեպքերում: 

Շատ տարածված է գոտկատեղի հատվածի հիվանդության այնպիսի մի սուր ձև, ինչպիսին լյումբագոն է: Մեջքի ցավերն այնքան ուժգին են լինում, որ առանց բուժման հնարավոր չէ, որ դրանք անցնեն: Անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը, առաջին օրերին անհրաժեշտ է անկողնում մնալ: Անկողինը պետք է լինի կոշտ:

Թիկունքում ցավերի ի հայտ գալու դեպքում չպետք է մոռանալ ամենագլխավորը` բուժումն սկսելուց առաջ նախ խորհրդակցել բժշկի հետ: Հիվանդագին գործընթացների ախտորոշումը հաճախ դժվար է նույնիսկ մասնագետների համար: Երբեմն խորհուրդ է տրվում կատարել լրացուցիչ հետազոտություն:

Երբ հիվանդության սուր շրջանն անցնում է, սովորաբար նշանակում են մերսում, մանուալ թերապիա կամ բուժական ֆիզկուլտուրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարժությունների երկու համալիր, որոնք խորհուրդ է տրվում կատարել միայն հիվանդության քրոնիկական ձևերի դեպքում և այն ժամանակ, երբ սուր ցավերը մեղմել են:

Վարժություն 1: Հատակին նստած` մի ոտքը առաջ ձգել, իսկ մյուսը` ծնկի մասում ծալած, տանել մի կողմ: Խոնարհվել առաջ` մեկնած ոտքի կողմը` ձգտելով բռնել ոտնաթաթը: Վարժությունը կրկնել 10 անգամ, այնուհետ փոխել ոտքերի դիրքը և կատարել այն նորից:
Վարժություն 2: Կողքանց կանգնել սեղանի մոտ` մի ձեռքով հենվելով դրան: Սեղանին մերձակա ոտքն առաջ մեկնել, երկրորդը` հետ, ծնկները թեթևակի ծալել: Լարումով ծալել առաջ մեկնած ոտքը` միաժամանակ մարմինը հետ թեքել: Վարժությունը 10 անգամ կատարելուց հետո ոտքերի տեղերը փոխել և այդ դիրքում վարժությունը կատարել դարձյալ 10 անգամ:

Թարգմանությունը` Հ. Մելիքյանի

 









Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 970 | Տեգեր: մեջքը, Ինչո՞ւ, ցավում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...