Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Մարդը անկեղծ փաստն է արձանագրում... Կուսաթաղանթի վերականգնումը խաբեություն չէ, այլ իրավիճակին հարմարվելու միջոց. գինեկոլոգ
 
 


   med.news.am

Հիմենոպլաստիկայի դիմող կանանց թիվը Հայաստանում չի ավելացել, ուղղակի սկսել են ավելի շատ խոսել դրա մասին, պնդում է գինեկոլոգ,  հիմենոպլաստիկայի մասնագետ, Ռուսական բժշկա-տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս Արա Հովակիմյանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը նշեց, որ հիմա շատ են խոսում կուսաթաղաթի վերականգնումից՝ վիրահատության անանուն լինելու պատճառով, ըստ այդմ էլ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ  Հայաստանում շատ կանայք են դիմում հիմենոպլաստիկայի:

Արա Հովակիմյանի խոսքով՝ կանայք դիմում են հիմենոպլաստիկայի տարբեր պատճառներով.  օրինակ, հարսնացուն եւ փեսացուն վաղուց ծանոթ են, եւ իրար հետ են ապրում, բայց նրանք ունեն հարազատներ, որոնք ուզում են առաջին ամուսնական գիշերվանից հետո տեսնել «կարմիր խնձորը»:

«Լինում է մեկ այլ պատճառ, երբ աղջիկը սիրել է եւ եղել է սիրված, սիրած էակի հետ սեռական հարաբերություն է ունեցել, բայց կյանքը չի դասավորվել, եւ զույգը բաժանվել է, իսկ նոր երիտասարդն ուզում է, որ իր հարսնացուն «անմեղ» լինի»,- ասում է բժիշկը: Ըստ նրա, սա «խաբեություն չէ, այլ ստեղծված իրավիճակին հարմարվելու միջոց»: Բժշկի պրակտիկայում եղել են եւ այլ հետաքրքիր դեպքեր, երբ օրինակ, կինը, հնգամյա ամուսնությունից հետո, որոշել է ամուսնուն կուսության տեսքով «անակնկալ» անել:

«Հիմենոպլաստիկան Հայաստանում չի հորինվել, այն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում»,-ընդգծեց բժիշկ Հովակիմյանը: Այս խնդրի լուծման համար մասնագետին ավելի հաճախ դիմում են երիտասարդ աղջիկներ:

Հարցին, արդյոք վիրահատական միջամտության ընթացքում վարակի անցման վտանգ կա, Ա. Հովակիմյանը պատասխանեց, որ «դա վիրահատություն է, որը կատարվում է համապատասխան պայմաններում բացարձակ ախտահարման եւ ասեպտիկայի պայմաններում, ինչպես մյուս վիրահատությունների ժամանակ»:  Նա նշեց, որ ինչպես  եւ ցանկացած վիրահատություն, հիմենոպլաստիկան նույնպես կարող է բարդություններ առաջացնել:

Ըստ Ա. Հովակիմյանի, գույություն ունի կուսաթաղանթի վերականգման երկու եղանակ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Կարճաժամկետը կատարվում է այն ժամանակ, երբ սեռական ակտը պետք է լինի մոտ օրերս:  Բժշկի կողմից կատարվում են որոշ միջամտություններ, ինչի արդյունքում առաջին ամուսնական գիշերն ուղեկցվում է «արյունով»:  Բայց առավելագույնը յոթ օրից ստեղծված թաղանթը բացվում է, եւ կինը դրանից հետո չի ստանում ցանկալի արդյունք: Երկարաժամկետ մեթոդն ավելի բարդ է, եւ այդ մասին քիչ մարդ է տեղյակ: Մինչդեռ այս վիրահատությունից նույնիսկ հինգ տարի հետո կինը կարող է կրկին «զրկվել կուսությունից»:

Անի Լիպարիտյան






Տարածել...
 

Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 19.06.17 | Հեղինակ: med.news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (19.06.17) | Հեղինակ: med.news.am
Դիտումներ: 1555 | Տեգեր: չէ, փաստն, անկեղծ, վերականգնումը, արձանագրում..., իրավիճակին, խաբեություն, այլ, մարդը, կուսաթաղանթի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...