Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Կնոջ և տղամարդու հաճույքի կենտրոնները. Ի՞նչ պետք է իմանան սկսնակ երիտասարդները (18+)
 
 
Загрузка...


Կնոջ և տղամարդու հաճույքի կենտրոնները. Ի՞նչ պետք է իմանան սկսնակ երիտասարդները (18+)Մարդն ունի մաշկի որոշակի գերզգայուն մասեր՝ էրոգեն գոտիներ, որոնց գրգռումը հաճույք է պատճառում և հաճախ կարող է ավարտվել օրգազմով:

Տղամարդկանց մոտ էրոգեն գոտիները ավելի հաճախ շրթունքներն են, առնանդամի գլխիկը, թլիփը, ամորձապարկը, ցայլքը, ազդրերի ներքին մասերը: Կանանց էրոգեն գոտիներից են շուրթերը, ականջաբլթակները, կաթնագեղձերը, հատկապես պտուկները և հարպտուկային շրջանը, որովայնի ներքևի մասի մաշկը, ցայլքը, ազդրերի ներսային մասը, հետույքը: Սակայն կանանց սեռական օրգանների ամենազգայուն մասերն են ծլիկը, մեծ և փոքր ամոթաշուրթևրը, հեշտոցի մուտքը: (նկ. 8)
Սեռական հարաբերության սկզբում տդամարդը պետք է նրբանկատորեն գտնի կնոջ էրոգեն գոտիներր և անցնի առավել զգայուն հատվածները գրգռելուն: 

Պետք է նշել որ էրոգեն գոտիների գրգռումը սեռական գրգռվածություն է առաջացնում էրոտիկ-հոգեբանական տրամադրվածության ժամանակ: Նկարագրված էրոգեն գոտիները մարդկանց մեծ մասի համար հաճախ նույնն են: Սակայն լինում են նաև անհատական, առանձնահատուկ էրոգեն գոտիներ, օրինակ՝ արմնկածալի կամ ծնկի, մատների մաշկը և մաշկի այլ հատվածներ։

Սեռական հարաբերության ընթացքն ընդունված է բաժանել մի քանի հատվածների (փուլերի), որոնք ունեն իրենց անվանումները և գիտական բացատրությունը: Սակայն չխորանալով այդ մանրամասների մեջ՝ հարկ Է նշել, որ սեռական հարաբերության տևողությունը տատանվում է շատ մեծ սահմաններում: Շատ բան ուղղակիորեն առնչվում է զուգընկերների ֆիզիկական, հոգեզգացմունքային վիճակին, սեռական փորձին, մի խոսքով՝ կախված է նրանց անհատական առանձնահատկություններից: 

Ցավոք, շատերը չգիտեն, որ գգվանքների փուլը պետք է զգալիորեն գերազանցի հաջորդ շփման փուլի տևողությանը, քանի որ, տղամարդիկ շուտ են գրգռվում, իսկ կանայք ավելի դանդաղ՝ 3-10 րոպեի ընթացքում:

Կնոջ էրոգեն գոտիներ

Բժիշկները նշում են. «Սեռական հարաբերություններից առաջ գգվանքները պետք է չորս անգամ ավելի տևական լինեն, քան բուն հարաբերությունը»: Ուստի, նախերգանքը (սիրախաղը) զուգընկերներին մեծ հաճույք պատճառելով, նրանց նախապատրաստում  է սեռական հարաբերության իրականացմանը: Դրա արդյունքը տղամարդկանց առնանդամի էրեկցիան է, որը հաճախ ուղեկցվում է միզուկից լորձի աննշան քանակի արտահոսքով: Կանանց գրգռվածության և սեռական հարաբերությանը պատրաստ լինելու առաջին նշաններից է հաճախացած շնչառությունը, կաթնագեղձերի մեծացումը, պտուկների երկարումր, և ամենակարևորը ծլիկի լարումը, մեծ ու փոքր ամոթաշուրթերի մեծանալն ու խոնավանալը:
Սկզբում սեռական հարաբերությունը հեշտացնելու համար կինը կարող է ինքն ուղղել առնանդամը դեպի հեշտոց: Դրանից հետո տղամարդն սկսում է շարժումները, որոնց հաճախականությունը զուգընկերները կանոնավորում են համատեղ: 

Շարժումները հետզհետե ավելի արագանում են, իսկ գգվանքները և գուրգուրանքները դրան զուգահեռ շարունակելով, նպաստում են գրգռման պրոցեսի զարգացմանը:  
Շարժումների թիվը մի քանի տասնյակից կարող է հասնել մինչև մի քանի հարյուրի և ուղղակիորեն պայմանավորված է տղամարդու անհատական առանձնահատկություններով: Ընդունված է, որ սեռական հարաբերության այս փուլի միջին տևողությունը 1-3 րոպե է: Սակայն շատ տղամարդկանց մոտ այդ փուլը տատանվում է լայն սահմաններում և կարող է հաշվվել տասնյակ րոպեներով:

Եթե կնոջ գրգռվածությունը չի աճում տղամարդու գրգովածությանը զուգահեռ, պետք է շարժումները կանոնավորել այնպես, որպեսզի հասնել ներդաշնակության։ Հակառակ դեպքում տղամարդու մոտ սկսվում է սերմնաժայթքումր և օրգազմը, իսկ կինը մնում է չբավարարված, օրգազմի չհասնելու պատճառով:


Խորհուրդ ենք տալիս լսել/դիտել նաև...

Հարցեր սեքսապաթոլոգին. կանանց էրոգեն գոտիներ


Սիրելու արվեստը. կանանց էրոգեն գոտիները


5 Էրոգեն գոտիներ, որոնք սովորաբար անտեսված են



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1824 | - Վարկանիշ -: 0.0/0