Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Կինը և սեռական առողջությունը. դիմել սեքսոլոգի՞ն, թե՞ հոգեբանին
 
 


   

Նարինե Ներսիսյան
բժիշկ-սեռաբան

Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ կինը չի կողմնորոշվում, ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրեն` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է:  

Քանի որ միջսեռային դժվարությունները կնոջը հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Գոյություն ունի այն թյուր կարծիքը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն զույգի միջև կա հասկացողություն, փոխադարձ սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է: 

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը ամենևին էլ այդպես չէ: Մեզ դիմում են բազում ամուսնական զույգեր, որվքեր ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փաղաքշում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է տվյալ տղամարդու հետ սեռական մերձեցում ունենալու համար: Սակայն միայն սերը բավարար չէ: 

Սեռական հարաբերություններում և հատկապես սեռական ակտի ժամանակ բացի հոգեկան գործընթացներից մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Այստեղ անհրաժեշտ է նյարդային մեդիատորների, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական ակտը անխափան ընթացք ունենա: Հոգին և մարմինը մեկ են և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու այնպիսի գործառույթի մեջ, ինչպիսին` սեռական մերձեցումն է: 

շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ:
 




Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 1237 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...