Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Կարևոր է իմանալ. Ե՞րբ կարելի է հանձնել հղիության թեստ
 
 


   

Շատ աղջիկներ հարցնում են. «Ե՞րբ է ավելի լավ հղիության թեստ անցնել ուշացումից հետո»: Ոչ միշտ է հղիությունը ցանկալի լինում, դրա համար էլ հարկավոր է հնարավորինս շուտ պարզել դա: Նախքան թեստ գնելու համար դեղատուն գնալը, մի փոքր տեղեկացեք դրանց մասին:

Հղիության թեստը հղիության փաստը հաստատելու ամենաարագ և հարմար միջոցն է: Դա կարելի է անել տնային պայմաններում. հարկավոր չէ հասնել հիվանդանոց և մի ամբողջ օր սպասել անալիզի արդյունքներին: Թեստը դա անում է մի քանի րոպեում: Դրա համար հարկավոր է ձեր մեզը. հղիության դեպքում դրանում առկա կլինի հորմոնի մի տեսակ, որի մակարդակն էլ հենց կհաստատի հղիության փաստը:

Նախկինում հղիության թեստեր հարկավոր էր անել միայն առավոտյան, քանի որ այդ ժամանակ մեզն ավելի խիտ է: Սակայն այժմ վաճառվում են  հղիության թեստեր, որոնք կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամանակ: Դրանք ավելի զգայուն թեստեր են և որոշում են հղիության առկայությունը նույնիսկ ոչ խիտ մեզում: Հարմարության համար վերցրեք շիթային թեստ, որի համար բաժակի օգտագործումը պարտադիր չէ: Հարկավոր է միայն թեստը պահել մեզի շիթի տակ և այնուհետև դնել հարթ մակերևույթի վրա: Կան նաև գերզգայուն թեստեր, որոնք բացահայտում են հղիությունը դրա վաղ փուլերում:

Լավագույն տարբերակը մի քանի արտադրողների թեստեր գնելն է՝ զերծ մնալու համար կասկածներից:

Կարելի՞ է հղիության թեստ անցնել մինչև ուշացումը

Երբեմն աղջիկը համոզված է, որ իր սեռական հարաբերության ժամանակ նա պաշտպանված չի եղել: Եվ եթե նա մտադիր է ընդհատել հղիությունը, ապա պետք է իմանա դրա մասին որքան հնարավոր է շուտ: Սակայն հարկավոր չէ թեստ գնել, եթե առնվազն 1 օրվա ուշացում տեղի չի ունեցել: Եթե ուշացումն արդեն 3 օր է, ապա թեստ անցնելու ճիշտ ժամանակն է:

Երբ հղիության ժամկետը կարճ է, ապա մեծ է հավանականությունը, որ թեստն այն չի հայտնաբերի: Եվ եթե դուք շատ անհանգիստ եք, ապա գնացեք բժշկական կենտրոն և հանձնեք նույն անալիզները, բայց արդեն արյան համար, քանի որ այդ հորմոնի քանակությունը ավելի արագ մեծանում է արյան, քան մեզի մեջ:


Թեստերի սխալներ

Հղիության թեստերը կարող են սխալվել, թեև դա շատ հազվադեպ է տեղի ունենում: Սովորաբար թեստերը սխալվում են, երբ ցույց են տալիս բացասական արդյունք: Պատճառները մի քանիսն են.

Շատ վաղ եք թեստ անցել
Սխալ եք թեստն անցել (քիչ եք սպասել, թեստը ճիշտ չեք ընկղմել մեզի մեջ)
Գնել եք ժամկետանց թեստ
Շատ հեղուկ եք խմել և ջրիկացրել մեզը
Թեստը կարող է ցույց տալ նաև սխալ դրական արդյունք, երբ դուք ընդունում եք անպտղության դեմ դեղամիջոցներ: Ցավոք սրտի թեստը կարող է դրական լինել նաև չարորակ ուռուցքի առկայության դեպքում:

Այժմ դուք արդեն գիտեք, թե երբ է հարկավոր թեստ անցնել: Եթե հղիությունը ցանկալի է, ապա կրկնեք այն մի քանի օր անց, իսկ այնուհետև դիմեք բժշկին: Եթե դուք պլանավորում եք ընդհատել հղիությունը, ապա դա արեք դեղորայքային մեթոդով հղիության վաղ շրջանում:

 







Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 17.06.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (17.06.17)
Դիտումներ: 1589 | Տեգեր: կարևոր, հղիության, ե՞րբ, հանձնել, իմանալ., թեստ, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...