Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Կանանց ինտիմ հիգիենա
 
 


   

Բոլոր կանայք էլ հասկանում են ինտիմ հիգիենայի կարևորությունը, բայց ցավոք ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես է պետք ճիշտ պահպանել հիգիենան: Պետք է հասկանալ, որ ձեր լսած ոչ բոլոր խորհուրդներն են օգտակար, իսկ այդ ոլորտում սխալը կարող է հանգեցնել խնդիրների։ Փորձենք հասկանալ ամենակարևոր հարցերը:

 

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ լվացում կատարել, ինչպե՞ս

Ցանկալի է լվացում կատարել տաք ջրով օրական ամենաքիչը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, ինչպես նաև յուրաքանչյուր սեռական մերձեցումից հետո: պարտադիր չէ ամեն անգամ ինտիմ հիգիենայի համար նախատեսված գել կամ օճառ օգտագործել: Այդ հատուկ միջոցները բավական է կիրառել օրական մեկ անգամ: Ջրի ուղղությունը նույնպես կարևոր է, այն պետք է լինի առջևից հետ, քանի որ այդպես ուղիղ աղուց բակտերիաները չեն ներթափանցի սեռական օրգաններ (ուղիղ աղում բնակվող բակտերիաները, հայտնվելով հեշտոցում, կարող են առաջացնել բորբոքում):

Նուրբ հատվածները լվանալուց հետո պետք չէ չորացնել սրբիչով տրորելով, պետք է բավարարվել թեթև հպումներով: Հասկանալի է, որ այդ սրբիչը պետք է լինի նախ և առաջ անհատական, երկրորդ՝ լինի նախատեսված միայն այդ հատվածի համար, և երրորդ՝ այն պետք է լինի նուրբ կտորից: Հիգիենիկ նպատակներով կարելի է նաև օգտվել ինտիմ հատվածի համար նախատեսված հատուկ խոնավ անձեռոցիկներից, չնայած խորհուրդ չի տրվում դրանցով փոխարինել լվացումները, քանի որ դրանց մշտական օգտագործումը կարող է գրգռում առաջացնել: Խոնավ անձեռոցիկները հրաշալի օգնականներ են այնպիսի իրավիճակներում, երբ ճանապարհորդում եք մեքենայով կամ գնացքով:

Արդյո՞ք անհրաժեշտ է ներլվացում կատարել

Եթե կնոջ սեռական օրգաններում խնդիրներ չկան, ապա ներլվացում կատարելու կարիք նույնպես չկա: Ավելին, եթե կինը հաճախ է կատարում ներլվացումներ, դա կարող է հանգեցնել հեշտոցի բնական միկրոֆլորայի խանգարման, քանի որ ներլվացման ընթացքում հեշտոցից օգտակար բակտերիաները ջրի հետ դուրս են գալիս, իսկ լորձաթաղանթում առաջանում է չորություն և խանգարվում է հեշտոցի рН-ը: Այդ ամենի արդյունքում պայմաններ են ստեղծվում բակտերիալ վագինոզի (հեշտոցի դիսբիոզ) կամ բորբոքային պրոցեսների զարգացման համար:

Ներլվացումներ երբեմն ցուցվում են բուժական նկատառումներով, բայց այդ դեպքում դրանք անցկացվում են մի քանի օրով, այլ ոչ թե մշտապես: Սեռական հարաբերությունից հետո նույնպես կարիք չկա ներլվացում կատարելու: Որպես հակաբեղմնավորման մեթոդ՝ այն նույնպես չի կիրառվում (սերմնաժայթքումից արդեն 30 վայրկյան անց սերմնաբջիջները ներթափանցում են արգանդի պարանոց, այնպես որ դրանց կանգնեցնել դուք չեք հասցնի), իսկ հիգիենիկ նպատակներով բավարար է սովորական լվացումը: Եթե նույնիսկ հեշտոցում որոշակի քանակությամբ սերմնաբջիջներ մնան, դա ոչ մի վնաս չի հասցնի:

Դաշտանի օրերին և հղիության ընթացքում ներլվացումները հակացուցված են:

Ինչպե՞ս ընտրել ինտիմ հիգիենայի գելը

Ինտիմ հիգիենայի համար պահանջվում են հատուկ միջոցներ, քանի որ սովորական օճառը կամ ցնցուղի գելը կարող է հանգեցնել սեռական օրգանների լորձաթաղանթի չորացման: Ինտիմ գելը տարբերվում է նրանով, որ դրա թթվայնությունը նմանեցված է հեշտոցի բնական թթվայնությանը և պարունակում է ավելի մեծ քանակությամբ խոնավացնող բաղադրիչներ և քիչ քանակությամբ գունանյութեր ու բուրավետ նյութեր: Նպատակահարմար է ընտրել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորինս քիչ են պարունակում այդ արհեստական հավելումները, քանի որ դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա: Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի ինտիմ գել, որը պարունակում է լակտոբակտերիաներ: Դա կնպաստի բնական միկրոֆլորայի պահպանմանը: Արտաքին սեռական օրգանների հատվածում թեթև գրգռվածության դեպքում բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ երիցուկով ինտիմ գելերը:

Ի՞նչ անել, եթե հեշտոցից տհաճ հոտ է գալիս 

Նորմայում հոտ չի դիտվում կամ կարող է լինել թթվային հոտ: Հանկարծակի առաջացած տհաճ հոտը գրեթե միշտ վկայում է որոշակի ախտաբանական պրոցեսների մասին: Դա կարող է լինել կամ հեշտոցի դիսբիոզ, կամ վարակ, այդ պատճառով նման ախտանիշի առկայության դեպքում անհրաժեշտ է պարտադիր դիմել բժշկի, եթե նույնիսկ այլ ախտանշաններ չկան:

Երբեմն հանդիպում է մեկ այլ իրավիճակ, երբ հոտը մշտական երևույթ է: Որոշ դեպքերում կինը նույնիսկ կարող է չզգալ այդ հոտը (մարդը սովորում է իր անհատական հոտին), սակայն ցավոք դա կարող է զգալ սեռական զուգընկերը: Ավանդական բժշկությունը մի լավ խորհուրդ ունի՝ մարմնի և սեռական օրգանների հաճելի հոտ ունենալու համար անհրաժեշտ է պատրաստել և խմել անանուխի թուրմ: Բացի այդ կարելի է ուղղումներ մտցնել սննդակարգում: Վատ հոտի կարող են հանգեցնել սուր հոտով մթերքները, սոխը և սխտորը: Որոշ կանայք նշում են հոտի ուժգնացում գարեջուր խմելուց հետո:

շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 


ՕԳՏԱԿԱՐ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 08.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 1989 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...