/Առողջություն - Ժողովրդական դեղատոմսեր` ընդդեմ թութքի 168.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ժողովրդական դեղատոմսեր` ընդդեմ թութքի
 
 


   168.am

 

Թութքի խնդիրը հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Այն առաջանում է հետանցքի շրջանում  արյունատար անոթների բորբոքային պրոցեսների և այտուցվածության հետևանքով: Թութքը լինում է երկու տեսակի` արտաքին և ներքին: Ներքին թութքի  նախանշաններից են քորը և հաստ աղիի արնահոսությունը, իսկ արտաքին թութքի նշաններից են հետանցքի շրջանում ցավը և բորբոքվածությունը: Ներքին թութքից՝ աղիները դատարկելիս նկատվում է ցավ, և կղանքն արյան կաթիլներ է պարունակում:
 

Թութքի պատճառները
 

1. Անկանոն սննդի ռեժիմ

Անկանոն սննդի ռեժիմի հետևանքով է առաջանում փորկապությունը, որի վերջնական արդյունքն էլ հանգեցնում է փորկապության:  Պետք է ունենալ սննդի ընդունման հստակ ժամեր:
 

2. Փորկապություն կամ լուծ

Թութքի մյուս պատճառներից է փորկապությունը, որը կարելի է կարգավորել սննդակարգի մեջ փոփոխություն ընդգրկելով կամ բնական լուծողականներ օգտագործելով: Հիշեցնենք, որ փորկապության պատճառ կարող են հանդիսանալ նաև դեպրեսիան, սթրեսը և անհանգստությունը:
 

3. Սննդակարգում մանրաթելի բացակայությունը

Մանրաթելը չմարսված սնունդն է, որն աղիներում ներծծում է ջուրը և հեշտացնում չմարսված սննդի անցումը հաստ աղիում:  Մանրաթելի պակասն ազդում է աղիների բնականոն շարժմանը և առաջ բերում թութք:
 

4. Օրգանիզմում ջրի պակասը

Որպեսզի աղիները հեշտ դատարկվեն, անհրաժեշտ է շատ ջուր խմել: Օրգանիզմում ջրի պակասի հետևանքով աղիների բնական ֆունկցիաները խանգարվում են, և դա իր հերթին՝ հանգեցնում է թութքի:
 

5. Լուծողականների չարաշահում

Բժշկի կողմից նշանակված լուծողականները կարելի է օգտագործել քրոնիկ փորկապության դեպքում, սակայն չի կարելի կանոնավոր օգտագործել այս լուծողականները, քանի որ դրանք խախտում են հաստ աղիի բնական ֆունկցիան: Ավելացնենք նաև, որ կողմնակի էֆեկտներից են հաստ աղիի մկանային ֆունկցիայի խախտումը, ջրի, վիտամինների և հանքանյութերի անհայտացումը, երիկամային քարերի ձևավորումը, հնարավոր է՝ նաև խնդիրներ առաջանան երիկամների աշխատանքի հետ:
 

6. Հղիություն

Հղիության ընթացքում շատ կանանց մոտ է առաջանում թութք: Նման դեպքում թութքն առաջանում է հորմոնալ փոփոխությունների և պտղի ճնշման հետևանքով: Երեխայի ծնունդից հետո թութքը վերանում է:
 

Այլ պատճառներ: Թութքի առաջացման այլ պատճառներից են գիրությունը, նստակյաց կյանքը, ծերանալը և կյանքի ձևը:
 

Ժողովրդական դեղատոմսեր՝ ընդդեմ թութքի
 

Ջրի բավարար քանակություն

Օրական 2-3 լիտր ջուր խմելը ոչ միայն ապահովում է օրգանիզմում ջրի անհրաժեշտ քանակը, այլ նաև հեշտացնում է աղիների դատարկվելը: Առավոտյան հարկավոր է խմել մեկ լիտր ջուր, որպեսզի աղիները լավ գործեն: Ջրի հանկարծակի հոսքը դեպի ստամոքս ճնշում է աղիները, և ջուրը փափկեցնում է սննդի զանգվածը, որն էլ իր հերթին՝ հանգիստ դուրս է գալիս օրգանիզմից:
 

Մանրաթելով հարուստ սննդակարգ

Մանրաթելով հարուստ սննդամթերքը փափկացնում է կղանքը և նպաստում դրա` աղիներում հեշտ շարժվելուն: Սա էլ իր հերթին՝ մեղմացնում է թութքի հետևանքով առաջացած բորբոքումները: Մանրաթելով հարուստ են բանջարեղենը, խոտաբույսերը, միրգը և հացահատիկը:
 

Թուզ

Վերցրեք թզի չիրը, ընկղմեք ջրի մեջ և հաջորդ առավոտյան խմեք ջուրը և կերեք թուզը: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:
 

Բողկ

Թութքը բուժելու մյուս արդյունավետ ժողովրդական դեղատոմսերից է բողկը: Օրական երկու անգամ խմեք կես բաժակ բողկի հյութ, և շուտով թութքի հետքը կկորչի: Բողկի և մեղրի խառնուրդը կարող է մեղմել թութքի ցավը:
 

Յոգուրտ

Յոգուրտը նույնպես համարվում է պրոբիոտիկներով հարուստ կաթնամթերք: Ամեն օր օգտագործեք յոգուրտ, և նրա մեջ պարունակվող բակտերիաները կօգնեն ստամոքսաղիքային համակարգի ճիշտ աշխատանքին:
 

Վուշի սերմեր

Վուշի սերմերը հարուստ են մանրաթելով և օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք բուժում են փորկապությունը և թութքը:
 

Նռան հատիկներ

Վերցրեք նռան հատիկների կեղևը և ընկղմեք ջրի մեջ, եռացրեք: Սառելուց հետո քամեք լուծույթը և խմեք օրը երկու անգամ: Այս ժողովրդական դեղամիջոցը կանցկացնի թութքը կարճ ժամանակամիջոցում:
 

Հալվե-Aloe vera

Դեռ հնուց  հալվեն օգտագործվել է այրվածքները բուժելու համար: Հալվեն կեղևահան արեք և դրեք թութքի շրջանում, որ մեղմացնի ցավը և այտուցվածությունը:
 

Բանան

Հասած բանանը բուժում է ինչպես՝ փորկապությունը, այնպես էլ՝ թութքը: Բանանը տրորեք և ավելացրեք կաթ: Կերեք այս խյուսը օրը 3-4 անգամ: Այն կվերացնի ցավը և կբուժի թութքը:

 

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 23.05.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 818 | Տեգեր: առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...