Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ի՞նչ հիվանդություններ է բուժում Ինտիմ մերձեցումը
 
 


   

Ի՞նչ հիվանդություններ է բուժում սեքսը Կյանքն այնպիսի երևույթ է, որ միևնույնն է, թե որ երկրում եք ապրում, որ ազգի ներկայացուցիչ եք, ամենուր կնոջ կարիք է զգացվում, ովքեր հրաժարվում են իրենց տղամարդկանց  հետ սեքսով զբաղվել վատ ինքնազգացողության պատճառով: Իսկ ի՞նչ է սեքսը, եթե մի պահ մոռանանք լիրիկայի մասին: 

Առաջին հերթին՝ ֆիզիկական ակտիվություն (բայց ոչ մարզասրահում մարզվելու կամ վազելու նման) և այն ներառում է մկանների լարվածություն, շնչառության և սրտի աշխատանքի արագացում, հետևաբար նաև նյութափոխանակության ակտիվացում: Երկրորդը՝ զուգընկերների սեռական օրգանների «մերսում», երրորդը՝ որոշ հորմոնների՝ հատկապես էնդորֆինների և օքսիտոցինի ակտիվ արտադրություն:

Բոլոր ֆիզիոլոգիական նման ռեակցիաները այս կամ այն կերպ ազդում են մեր առողջության և ինքնազգացողության վրա, հետևաբար սեքսը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև մեծ օգտակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

- Եթե ցանկանում եք կանխել ձեր ընտրյալի մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը, ապա գիտականորեն ապացուցված է, որ կանոնավոր սեքսն այս լուրջ հիվանդության կանխարգելող միջոցներից մեկն է:

- Եթե զարկերակային ճնշում ունեք, ապա սեքսով զբաղվելը կարգավորում է արյան ճնշումը:

- Եթե ձեզ մոտ հաճախ է հարբուխ կամ մրսածություն առաջանում, ապա պետք է սիրով զբաղվել, քանի որ վաղուց ի վեր բոլորին էլ հայտնի է, որ սեքսը բարձրացնում է իմունիտետը:

- Եթե ինքնավստահության պակաս ունեք և վախենում եք մարդկանց առաջ ելույթ ունենալ, ապա այս իրավիճակում միայն սեքսը կարող է օգնության հասնել ձեզ: Այն հիանալի մեթոդ է թուլանալու և բացասական մտքերից ու սթրեսից ազատվելու համար:

- Եթե ձեզ մոտ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ են առաջացել, ապա կարիք չկա միանգամից դիմել սրտաբանի օգնությանը, ավելի լավ կլինի զուգընկերոջ հետ ննջասենյակ գնալ ու սեքսով զբաղվել: Արդյունքում և սիրտը «շնորհակալություն» կհայտնի ձեզ, և դուք բավարարված կլինեք:

- Ցանկանու՞մ եք ձիգ ու գեղեցիկ մարմին ունենալ: Այս մասին բոլորն էլ երազում, բայց ոչ բոլորը ժամանակ ու գումար ունեն մարզասրահ հաճախելու համար: Հետևաբար լավագույն միջոցը սեքսով զբաղվելն է: Գաղտնիք չէ, որ սիրով զբաղվելն այրում է կալորիաները, իսկ եթե շատ բուռն լինեք, ապա անգամ կարելի է ցեյլուլիտից ազատվել:

- Եթե ձեզ մոտ քնելու խնդիրներ են առաջացել, ապա սեքսը կօգնի ձեզ, քանի որ այն հանգստացնում է օրգանիզմը, ինչի շնորհիվ էլ դուք նորածնի նման կքնեք:

- Վատ տրամադրություն, խնդիրներ աշխատանքի վայրում, ընկերուհու հետ վիճաբանություն... այս ամենի մասին մոռանալու ու հանգստանալու հարցում կօգնի միայն սեքսը, որը ձեզ բարձր տրամադրություն, ուրախություն և խաղաղություն կհաղորդի:

- Հաճա՞խ եք վիճում ձեր զուգընկերոջ հետ... ապա վերհիշեք, թե վերջին անգամ երբ եք ինտիմ հարաբերություններ ունեցել նրա հետ. շատ  վաղուց, այնպես չէ՞: Փորձեք շտկել այդ սխալը: Պետք է հիշել, որ սեքսի ժամանակ օրգանիզմում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որը սիրո հորմոնն է:

Եվ իհարկե, գլխացավը, որը սեքսից հրաժարվելու պատճառ է դառնում, օրգազմից հետո այն միանգամից անհետանում է: Հետևաբար, ավելի հաճախ սեքսով զբաղվեք և ավելի առողջ եղեք,- գրում է Sex-news-ru-ն:
 




Տարածել...


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1811 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...