Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր: Այդ փոփոխությունները մի դեռահասի մոտ կարող են ավելի վաղ սկսվել, մյուսի մոտ` քիչ ավելի ուշ: Մանկության ու դեռահասության շրջանում աճը և զարգացումն ավելի ինտենսիվ են, այնուհետև դանդաղում են` հասուն տարիքում հասնելով նվազագույնի:

 

Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը

 

Տղաների հասունացման շրջանը սկսվում է 10-14 տարեկանում: Բուռն աճը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում: Մարմինն ավելի շատ է քրտնում, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, ինչը խթանում է այդ տարիքում դեմքի, ճակատի, ուսերի, մեջքի վրա պզուկների առաջացումը: 

/Առողջություն - Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը
 
 
Загрузка...


Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր: Այդ փոփոխությունները մի դեռահասի մոտ կարող են ավելի վաղ սկսվել, մյուսի մոտ` քիչ ավելի ուշ: Մանկության ու դեռահասության շրջանում աճը և զարգացումն ավելի ինտենսիվ են, այնուհետև դանդաղում են` հասուն տարիքում հասնելով նվազագույնի:

 

 

Ինչպես է տեղի ունենում տղաների սեռական հասունացումը

 

 

Տղաների հասունացման շրջանը սկսվում է 10-14 տարեկանում: Բուռն աճը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում: Մարմինն ավելի շատ է քրտնում, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, ինչը խթանում է այդ տարիքում դեմքի, ճակատի, ուսերի, մեջքի վրա պզուկների առաջացումը: Նկատելիորեն ավելանում են քաշը և հասակը, ուսերը լայնանում են, մեծանում է կրծքի շրջագիծը, զարգանում են մկանները, դեմքին, ցայլքին և թևատակերում՝ անութային փոսերում, նկատվում է մազերի աճ, թևերի և ոտքերի մազածածկը խտանում է, մազեր են հայտնվում կրծքավանդակին, ձայնը կոշտանում է, պարանոցի վրա առավել արտահայտվում է«ադամախնձորը»: Մեծանում են սեռական օրգանները: Այս շրջանում է լինում առաջին երազախաբությունը, որն արտահայտվում է քնած ժամանակ էրոտիկ բնույթի երազներ տեսնելով: Առնանդամի և ամորձիների մեծացումը սկսվում է 11 տարեկանից և, որպես կանոն, ավարտվում է 17-18 տարեկանում:

 

Երբեմն սեռական հասունացման շրջանում նկատվում է սեռական օրգանների թերզարգացում: Դա կարող է լինել վաղ մանկական հասակում կրած հիվանդությունների, ճառագայթահարման, վնասվածքների հետևանք, ինչպես նաև բնածին: Այդ դեպքում ամորձիներում չեն արտադրվում անհրաժեշտ հորմոններ, սերմնաբջիջների քանակը կամ որակն անբավարար է: Տղաների գրեթե 5%-ը ծնվում է ամորձիների որևէ անկանոնությամբ, օրինակ` բացակայում է մեկ ամորձին: Նման դեպքերում ինչքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան ավելի արդյունավետ կլինի շտկումը:

 

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
ՈՒսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 3466 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...