Ծանոթություն, հանդիպումներ, ամուսնություն, երեխայի սպասման ցանկալի ու անհամբեր ամիսներ... եվ այս ամենին անսպասելիորեն հաջորդած կոնֆլիկտներ: Այն պահին, երբ թվում է, թե փոքրիկի ծնունդով  երջանկությունը պիտի դառնա կատարյալ, հանկարծ... վրա են հասնում հիասթափություններն ու դժգոհությունները:
Երբ ծնվում է առաջնեկը, ընտանեկան կյանքում սկսվում է նոր փուլ: Այս շրջանում թե’ կինը, թե’ ամուսինը կարող են ունենալ հակասական զգացումներ, որոնք միանգամայն բնական են:
/Առողջություն - Ինչու՞ են հղի կանայք հակասական զգացմունքներ ունենում " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ինչու՞ են հղի կանայք հակասական զգացմունքներ ունենում
 
 
Загрузка...


Ծանոթություն, հանդիպումներ, ամուսնություն, երեխայի սպասման ցանկալի ու անհամբեր ամիսներ... եվ այս ամենին անսպասելիորեն հաջորդած կոնֆլիկտներ: Այն պահին, երբ թվում է, թե փոքրիկի ծնունդով  երջանկությունը պիտի դառնա կատարյալ, հանկարծ... վրա են հասնում հիասթափություններն ու դժգոհությունները:
Երբ ծնվում է առաջնեկը, ընտանեկան կյանքում սկսվում է նոր փուլ: Այս շրջանում թե’ կինը, թե’ ամուսինը կարող են ունենալ հակասական զգացումներ, որոնք միանգամայն բնական են:


Ինչո՞վ են պայմանավորված այս շրջանի կոնֆլիկտներն ամուսինների միջև և ինչպե՞ս կարելի է վերականգնել խաղաղ ու ջերմ հարաբերությունները:


Ապագա մայրիկի հակասական զգացումները


Ինչու՞ են հղի կանայք հակասական զգացմունքներ ունենումՅուրաքանչյուր կին ի սկզբանէ իր մեջ կրում է մայրության բնազդներ, որոնք հետզհետե հասունանում են: Մայրությունը այն  հիմնական առաքելությունն է, որ Արարիչը շնորհել է կնոջը:
Գոյություն ունի իդեալական կնոջ կերպարի մասին կայուն պատկերացում, ըստ որի կինը մեծ ուրախություն է ապրում, երբ իմանում է, որ մայր է դառնալու: Նրա հղիությունն ընթանում է ապագա մանկիկի մասին վառ երազանքներով, և նա երջանիկ անհամբերությամբ սպասում է, թե երբ է ծնվելու մանկիկը: Իսկ երբ երեխան լույս աշխարհ է գալիս, հեշտությամբ ստանձնում է մայրական պարտականությունները: Իդեալական կնոջ այս նկարագրի մեջ ճշմարտությունը մեծ է, սակայն բացարձակ չէ: Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ կան հղիության հետ կապված (հատկապես առաջին) տհաճ զգացողություններ, որոնց համար հաճախ կինն իրեն մեղավոր է զգում: Սակայն այդ շրջանում  հակասական մտքերը միանգամայն բնական են և նորմալ: Կինը հակասական զգացումներ է ունենում հատկապես վատ տրամադրության ժամանակ, իսկ հղիության ընթացքում տրամադրության անկում կարող է տեղի ունենալ նաև առանց ստույգ պատճառի: Հակասական մտքեր են ծնվում այն ժամանակ, երբ կինը գիտակցում է, որ երեխա ունենալը որոշ իմաստով նշանակում է հրաժեշտ տալ անհոգությանն ու սահմանափակել զվարճանքները:
Կինը նաև գիտակցում է, որ ամուսնու գորովն ու ուշադրությունը պիտի բաժանվի երկու տեղ: Բացի դրանից նա մտավախություն է ունենում. Կկարողանա՞ արդյոք իր մեջ անհրաժեշտ չափով սեր, համբերություն ու եռանդ գտնել երեխային խնամելու համար... Իսկ երբ մանկիկն անսպասելիորեն շարժվում է, մայրն արդեն բուռն խանդաղատանքի ու գորովանքի զգացում է ունենում և իրեն թեթևացած է զգում: Մոր հակասական զգացումները ցայտուն են դառնում նաև երեխայի ծնվելուց հետո: Ապագա մորը թվում է, թե երեխային սիրելու է ծնվելուց անմիջապես հետո, մինչդեռ մեծամասամբ այդպես չի լինում, մանավանդ եթե երեխան նման չէ մոր պատկերացումներին կամ ցանկալի սեռին չի պատկանում: Երբեմն ժամեր, օրեր, շաբաթներ են անցնում, մինչև որ մայրը կարողանում է ամբողջովին սիրել իր մանկիկին:

Ապագա հոր երկմտանքները

Ապագա հորը ևս կարող են տանջել երկմտանքները: Նա, իհարկե, ուրախությամբ է սպասում իր երեխայի ծնվելուն, հպարտանում է կնոջով, ինչպես նաև իր այրական հասունությամբ (բոլոր տղամարդիկ, այսպես թե այնպես, անհանգստանում են դրա համար): Սակայն միևնույն ժամանակ հոգու խորքում տղամարդն իրեն ավելորդ է զգում, ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ տղան, երբ իմանում է ընտանիքում նոր երեխայի հայտնվելու  մասին: Ավելորդության նրա գաղտնի զգացումները հաճախ դրսևորվում են նրանով, որ տղամարդն ավելի զայրացկոտ է դառնում, աշխատում է հնարավորին չափ քիչ լինել տանը, անգամ սիրահետում է ուրիշ կանանց: Այսպիսով՝ կինը զրկվում է ամուսնու ուշադրությունից հենց այն ժամանակ, երբ առանձնապես շատ է զգում դրա կարիքը:
Թե՛ ծննդատանը, թե՛ տուն վերադառնալուց հետո կինն անհանգստանում է միայն երեխայի համար, ամուսնու դերը դառնում է միայն անհրաժեշտ իրեր գնելը: Այս իրավիճակում հաճախ կինը նեղսրտում է այն բանից, որ ամուսինն իր չափ անձնվիրաբար մտահոգված չէ երեխայով, իսկ ամուսինն էլ իր հերթին է նեղսրտում՝ զրկված լինելով կնոջ ուշադրությունից:

Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից


Այսպիսի իրավիճակում հայտնված ամուսիններն առաջին հերթին պիտի գիտակցեն, որ իրենց հակասական զգացումները միանգամայն նորմալ են և բնական: Եթե նրանք գիտակցեն, որ միայն իրենք չէ, որ հայտնվել են այդպիսի իրավիճակում, այլ դա բնորոշ է գրեթե բոլոր նորաստեղծ ընտանիքներին, ապա ամեն ինչ այլ կերպ կընկալեն: Պարզապես ամուսինները  պետք է ներողամիտ գտնվեն միմյանց նկատմամբ, և դժվարություններն աստիժանաբար կհաղթահարվեն:
Տղամարդը պետք է  անընդհատ հիշի, որ կնոջ համար շատ ավելի դժվար է: Կինը ծննդաբերել է, որի հետևանքով օրգանիզմը արմատական փոփոխություններ է կրել: Երեխան նրանից հսկայական նյարդային և ֆիզիոլոգիական լարվածություն է պահանջում: Ուստի այդ ժամանակ նա շատ ավելի է զգում ամուսնու քնքշության և օգնության կարիքը: Կինը շատ է հոգնում և չի կարողանում ինչքան որ հարկն է սիրալիր լինել ամուսնու նկատմամբ: Այդ ժամանակ առավելապես կարևոր է ամուսնու բարոյական աջակցությունը՝ ըմբռնողություն, համբերություն, կնոջը գնահատելու կարողություն: Եթե ամուսինը հասկանա, թե ինչքան շատ է կինը զգում իր սիրո և աջակցության կարիքն այդ ժամանակաշրջանում, անկախ ամեն ինչից, կաշխատի օգնել կնոջը: Եվ դա կլինի ճիշտ լուծում այդ իրավիճակից դուրս գալու համար:
Ժամանակ առ ժամանակ տղամարդը պիտի մասնակցի երեխայի խնամքին: Հայտնի է, որ հոր և երեխայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունն ու հոգեկան մտերմությունը բարերար ազդեցություն են թողնում երեխայի բնավորության ձևավորման վրա: Ամուսնու և երեխայի մտերմությունը նկատելով՝ կինը շատ ավելի ջերմությամբ ու գորովանքով կլցվի ամուսնու նկատմամբ: Աստիճանաբար ամեն ինչ իր տեղը կընկնի, և ընտանիքում անդորր կտիրի:


•    Հղիության ընթացքում մեծ ուշադրության արժանացրեք կնոջը, այդ շրջանի տպավորությունները:

•    Հիշե՛ք, մանկիկը դեռ չծնված՝ ամեն ինչ զգում է, եթե մայրը ձեզանից նեղացած է, նա նույնպես նեղանում է և տխրում:

•    Որքան բուռն արտահայտեք ձեր հրճվանքը՝ կապված մանակիկի ծնվելու հետ, այնքան բուռն սիրո կարժանանաք ձեր զուգընկերուհու կողմից:
•    Եղե՛ք հոգատար, կլինեք սիրված:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (23.02.13)
Դիտումներ: 4906 | Տեգեր: հղիների համար, հղի կնոջ հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...