Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալԿնոջ ձվարաններում գտնվում են բազմաթիվ պարկիկներ (ֆոլիկուլներ)՝ դրանցում տեղադրված ձվաբջիջներով՝ կանանց սեռական բջիջներով: Ձվարանները ոչ միայն ձվաբջիջ են արտադրում, այլև կանանց սեռական հորմոններ՝ էստրոգեններ: 

Այդ հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են առաջնային և երկրորդային նշանները. սկսվում է դաշտանը, կատարվում են արգանդի լորձաթաղանթի  պարբերական փոփոխություններ, որոնք արգանդը նախապատրաստում են բեղմնավորված ձվաբջջի հնարավոր մուտքին, իսկ կաթնագեղձերը՝ կաթի արտադրությանը:

/Առողջություն - Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Հմայք » Առողջություն


Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ
 
 
Загрузка...


Կնոջ ձվարաններում գտնվում են բազմաթիվ պարկիկներ (ֆոլիկուլներ)՝ դրանցում տեղադրված ձվաբջիջներով՝ կանանց սեռական բջիջներով: Ձվարանները ոչ միայն ձվաբջիջ են արտադրում, այլև կանանց սեռական հորմոններ՝ էստրոգեններ: 

 

Ի՞նչ ֆունկցիա ունի դաշտանը, ո՞ր դեպքում արժե անհանգստանալ

 

Այդ հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են առաջնային և երկրորդային նշանները. սկսվում է դաշտանը, կատարվում են արգանդի լորձաթաղանթի  պարբերական փոփոխություններ, որոնք արգանդը նախապատրաստում են բեղմնավորված ձվաբջջի հնարավոր մուտքին, իսկ կաթնագեղձերը՝ կաթի արտադրությանը: Ձվարաններում կանանց սեռական հորմոնների հետ միաժամանակ արտադրվող տղամարդկանց հորմոնների հարաբերությունը աննշան է՝ 10–1: 
Ձվարանների (ինչպես և ամորձիների) գործունեությունը նույնպես կարգավորում է գլխուղեղը, որի որոշ կառուցվածքները աղջիկների սեռական հասունացման սկզբից ապահովում են դաշտանի պարբերականությունը:

Որովայնի խոռոչի ներքևի մասում՝ փոքր կոնքում, գտնվում է արգանդը: Դա տանձանման օրգան է, որն ունի հաստ մկանային պատեր, որոնք ներսից պատված են լորձաթաղանթով: Սովորաբար արգանդն ունի 7-9 սմ երկարություն, 5 սմ լայնություն և 50 գրամ քաշ: Հղիության շրջանում այն մեծանում է տասնյակ անգամ, որպեսզի տեղավորի զարգացող պտուղը: Արգանդը մի քանի անգամ մեծանում է նաև դաշտանի ընթացքում: 

Այդ պրոցեսը ավելի վառ է արտահայտվում ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ, երբ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից և անցնում արգանդային ձվատար փողերով: Այդ ժամանակ արգանդի հաստացած լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բեղմնավորված ձվաբջիջը: 

Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանից 14 օր անց: Ձվաբջջի ձվարանից դուրս գալու տեղում ձևավորվում է այսպես կոչված դեղին մարմինը, որն արտազատում է հղիության ընթացքի և կաթնազատման համար շատ անհրաժեշտ հորմոն՝ լյուտեին: Սակայն սպերմատոզոիդների բացակայության դեպքում, երբ բեղմնավորում չի կատարվում, լորձաթադանթն անջատվում է, սկսվում է արյան հոսք սեռական ճեղքից, դաշտանային արյունահոսություն: 1-2 օր անց արգանդը կրկին իր բնական չափերն է ընդունում:

Նկարագրված փոփոխություններն ունեն պարբերական բնույթ, կրկնվում են միջինը 28 օրը մեկ և կազմում են դաշտանային ցիկլը: Արյունահոսությունը լինում է տարբեր տևողությամբ և չափով, բայց սովորաբար տևում է 3-5 օր: 

Դաշտանային ցիկլը կարող է ավե|ի կարճ լինել՝ մինչև 21 օր, ինչպես նաև ավելի երկար՝ տևելով մինչև 32 օր: Սեռական հարաբերության ժամանակ բացվում է արգանդի վզիկը, որը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը: Բեղմնավորման դեպքում ձվաբջիջը ամրանում է արգանդի լորձաթաղանթին, որը նշանակում է հղիության սկիզբ (նկ 6)
Ձվատար խողովակները (արգանդափողերը) ձգվում են արգանդից աջ և ձախ դեպի ձվարանները: Նրանց երկարությունը 10-13 սմ է:

Փողերի ազատ ծայրը ծոպերի տեսք ունի, ընդգրկում է ձվարանը և բռնում է ձվազատման ժամանակ անջատված ձվաբջիջը: Փողերի պատերի կծկման շնորհիվ ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդ: 
Առողջ կանանց օրգանիզմում այս ամենը կատարվում է առանց որևէ շեղման: Երբ ներքին սեռական օրգաններում զարգանում է բորբոքում և դրա հետևանքով փողի նեղացում, կծկումները խախտվում են, և խանգարվում է ձվաբջջի շարժումը դեպի արգանդ: 

Եթե այդ ամենին զուգահեռ տեղի է ունենում նաև բեղմնավորում, ձվաբջիջն ամրանում է փողի պատին և այստեղ էլ սկսվում է նրա զարգացումը: Այդ վիճակն անվանում են արտարգանդային հղիություն: Աճող պտուղը մեծանալով պատռում է արգանդի փողը՝ առաջանում է ներքին արյունահոսություն, որի ժամանակ հնարավոր են լուրջ հետևանքներ։

 


Ցավոտ դաշտան. կանացի հիվանդություններ



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1506 | - Վարկանիշ -: 0.0/0